13:21 16.10.2019
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հյուրընկալել է աշխարհահռչակ «Airbus» ընկերության պաշտպանական և տիեզերական հարցերով փոխնախագահ Լիոնել Շամփոյին և տարածաշրջանային պատասխանատու Վսեվոլոդ Կազակովին, որոնք Հայաստանում են նախագահի հրավերով:
«Ուրախ եմ, որ ընդունել եք իմ հրավերն ու արդեն այստեղ եք: Իմ խնդիրն է դռներ բացել մեր երկրի համար, օգտակար լինել և աջակցել իմ փորձով և հնարավորություններով»,– ողջունելով հյուրերին՝ ասել է նախագահ Սարգսյանը՝ վստահություն հայտնելով, որ «Airbus»-ի ներկայացուցիչներն ավիացիոն ոլորտում համագործակցության վերաբերյալ արդյունավետ հանդիպումներ կունենան:
«Airbus» ընկերության ներկայացուցիչները ցանկություն են հայտնել հայաստանյան հանդիպումների ընթացքում ծանոթանալ համագործակցության հեռանկարներին, շուկայի հնարավորություններին:
Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև հնարավոր համագործակցությանը բարձր տեխնոլոգիական ոլորտում: Նախագահ Սարգսյանը ներկայացրել է մեր երկրի ներուժն այդ ոլորտում՝ հյուրերին տեղեկացնելով նաև գիտության և տեխնոլոգիաների զարգացմանն ուղղված ATOM (Advanced Tomorrow) նախագահական ծրագրի մասին:
18:38 18.12.2024
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է Կատարի կառավարությանն ու ժողովրդին Ազգային օրվա առթիվՀՀ ԱԳ նախարարությունն Ազգային օրվա առթիվ շնորհավորել է Կատարի Պետության կառավարությանն ու ժողովրդին։ «Ամենաջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները Կատարի Պետության կառավարությանն ու ժողովրդին՝ Ազգային օրվա կապակցությամբ։ Թող այս օրը միասնություն, առաջընթաց և բարեկեցիկ ապագա ոգեշնչի բարեկամական Կատարին»,-նշված է ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ Warmest congratulations & best wishes to the Government & people of […] ...
18:32 18.12.2024
Ծանրամարտում նոր քաշային կարգեր են հաստատվելԾանրամարտի միջազգային ֆեդերացիան փոփոխել է տղամարդկանց և կանանց քաշային կարգերը: Դրանք կգործեն 2025 թվականի հուլիսից։ Այս մասին հաղորդում է ՀԱՕԿ-ը։ Տղամարդիկ կմրցեն 60 կգ, 65 կգ, 71 կգ, 79 կգ, 88 կգ, 98 կգ, 110 կգ և +110 կգ, իսկ կանայք՝ 48 կգ, 53 կգ, 58 կգ, 63 կգ, 69 կգ, 77 կգ, 86 կգ […] ...
18:27 18.12.2024
Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի. ՆԳ նախարարը մասնակցել է գիտագործնական ձեռնարկի շնորհանդեսինՆԳ նախարար Արփինե Սարգսյանը դեկտեմբերի 17-ին մասնակցել է «Սեփականության դեմ ուղղված հանցագործություններն ըստ ՀՀ քրեական նոր օրենսգրքի» ուղեցույցի շնորհանդեսին։ Հանցավորության դեմ պայքարի տեսանկյունից նախարար Սարգսյանը կարևորել է առանձին խումբ հանցագործությունների մասով գիտության և պրակտիկայի համատեղումը, ինչի արդյունքում՝ նաև նոր պրակտիկայի ձևավորումը։ Նա նշել է, որ սեփականության դեմ ուղղված հանցագործությունները հանցավորության ընդհանուր մասնաբաժնում մեծ տեղ են […] ...
18:22 18.12.2024
Արմավիրի քրեական ոստիկանները բացահայտել են գողություններ բնակարանից և տերմինալիցԴեկտեմբերի 2-ին Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացվել էր տեղեկություն, որ Լենուղի գյուղի բնակիչ 46-ամյա մի տղամարդ սեպտեմբերին ապօրինի մուտք է գործել համագյուղացու տուն և գողացել փող ու ոսկեղեն: Տեղեկությունն իրացվեց նույն օրը: 46-ամյա տղամարդը հայտնաբերվեց իրենց գյուղում, ձերբակալվեց և տեղափոխվեց մարզային վարչություն: Բացատրական աշխատանքի շնորհիվ նա խոստովանեց, որ սեպտեմբերի վերջին, օգտվելով տանտերերի բացակայությունից, մտել […] ...
18:17 18.12.2024
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքներըՀՀ ԱԳ նախարարությունից տեղեկացնում է, որ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը վաղվանից կվերսկսի իր աշխատանքները։ ...
18:14 18.12.2024
Անչելոտին ճանաչվել է լավագույն մարզիչ․ FIFA The BestԿառլո Անչելոտին FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությունում կարիերայում առաջին անգամ ստացել է տարվա լավագույն մարզչի մրցանակը։ Մադրիդի «Ռեալը» 2024 թ. իտալացի մասնագետի գլխավորությամբ դարձել է Իսպանիայի չեմպիոն, սուպերգավաթակիր, հաղթել Չեմպիոնների լիգայի և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթի մրցաշարերում։ ...