Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ԶՈՒ, կազմակերպչական ռեսուրսների և հավաքական ուժի նկատմամբ. Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+5.09 oC

Զորավարժությունների արդյունքում մեր վստահությունն ավելացել է մեր ԶՈՒ, կազմակերպչական ռեսուրսների և հավաքական ուժի նկատմամբ. Փաշինյան

22:26 14.10.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ Պաշտպանության նախարարության վարչական համալիրում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում ամփոփվել են սեպտեմբերի 24-ից հոկտեմբերի 5-ն անցկացված ռազմավարական զորավարժությունների արդյունքները:

Խորհրդակցությանը մասնակցել են Պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը, Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը, ԶՈՒ բարձրագույն սպակայակազմը:

Վարչապետ Փաշինյանն իր խոսքում նշել է. «Այսօր մենք ամփոփում ենք ռազմավարական զորավարժությունների արդյունքները և ուզում եմ արձանագրել, որ զորավարժություններն ունեն շատ կարևոր նշանակություն մեզ համար: Զորավարժությունների իրական խնդիրը հետևյալն է. պատասխանել հարցին, թե ինչքանով են մեր զինված ուժերը, պետական կառավարման համակարգը և հանրությունը պատրաստ են լուծել մեր առաջ դրված խնդիրները: Այդ առումով, ամենակարևոր արձանագրումը, որը կարելի է անել պաշտոնական ամփոփումից առաջ, հետևյալն է, որ հանրությունը շատ պատրաստակամ վերաբերմունք դրսևորեց և պատրաստակամորեն արձագանքեց զորավարժություններին: Սա չափազանց կարևոր է:

Ի վերջո, մենք հնարավորություն ունեցանք անվտանգային առումով, զինուժի մարտունակության առումով ի ցույց դնել, թե ինչպիսի մեծ նշանակություն ունի վստահության մթնոլորտը երկրում: Սրա մասին երկար տարիներ, երկար ժամանակ մենք խոսել ենք որպես տեսական երևույթ, տեսական դատողություն, բայց գործնականում մենք տեսանք, որ մեր հանրությունը շատ պատրաստակամ արձագանքեց»:

Վարչապետն ընդգծել է, որ այս ընթացքում կառավարությունը հետևողական քայլեր է ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել Հայաստանում սպառազինության և տեխնիկայի մատակարարումները բնականոն ռեժիմով ապահովելու համար: Գործադիրի ղեկավարի խոսքով՝ զորավարժությունները բավական լավ արձագանք են գտել զինված ուժերի զինծառայողների, սպայական անձնակազմի շրջանում, ինչը կարևոր փորձառություն էր նրանց համար: «Կարող ենք արձանագրել, որ այս զորավարժությունների արդյունքում ոչ միայն մեր ընդհանուր վստահությունն է ավելացել մեր ուժերի նկատմամբ, մեր կազմակերպչական ռեսուրսների նկատմամբ, այլ նաև մեր զինված ուժերի անձանակազմի, նույնիսկ շարքային կազմի վստահությունն է ավելացել իրենց ուժերի նկատմամբ, իրենց հավաքական ուժի նկատմամբ և սա ամենակարևոր արձանագրումն է: Իհարկե, այսօր զորավարժությունների արդյունքներն ամփոփելու ամենակարևոր արձանագրումներից մեկը պետք է լինի այն, որ մենք պետք է տեղորոշենք այն թերությունները, որոնք արձանագրվել են, նկատվել են և առաջիկա մեր աշխատանքը պետք է պլանավորված լինի այնպես, որ մենք նպատակային, հասցեական աշխատանքներ տանենք այդ ուղղությամբ՝ զինված ուժերի մարտունակության աստիճանը մի նոր աստիճանի բարձրացնելու նպատակով»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը համոզմունք է հայտնել, որ այսօրվա քննարկման արդյունքները կլինեն օգտակար զինված ուժերի գործունեության, և ընդհանրապես, մեր պետական կառավարման համակարգի ու հանրության թիմային աշխատանքը կազմակերպելու համար:

Խորհրդակցության ընթացքում ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկայացրել է զորավարժությունների ընդհանուր վերլուծությունն ու արդյունքները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP