Դատախազությունը նախաձեռնում է հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

Դատախազությունը նախաձեռնում է հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց

17:20 14.10.2019

ՀՀ գլխավոր դատախազության փոխանցմամբ՝ հանցավորության և հանցագործությունների բացահայտման վերջին տարիների ցուցանիշների վերլուծությունը վկայում է այն մասին, որ հանցագործությունները ոչ միայն և ոչ այնքան քանակական, որքան որակական փոփոխությունների են ենթարկվում: Փոփոխություններ են կրել հանցագործությունները ծնող պատճառներն ու դրանց նպաստող պայմանները, կատարելագործվել են դրանց կատարման մեխանիզմները: Հանցավորությունը դարձել է ավելի համակարգված ու կազմակերպված՝ ինչը պայմանավորված է առաջին հերթին կիրառվող ժամանակակից տեխնոլոգիաների ու մեթոդների կատարելագործման վրա: Հանցավորության նման տենդենցներն առաջացնում են հակազդման նոր միջոցների կիրառման, իրավապահ մարմինների միջև համագործակցության, անդրազգային հանցագործությունների պարագայում նաև միջազգային գործակցության, ընդհանուր առմամբ հասարակության մեջ հանցավոր վարքագծի անհանդուրժելիության և դրա դեմ քաղաքացիական դիրքորոշման դրսևորման նոր մշակույթի ձևավորման անհրաժեշտություն:

Պայմանավորված վերոնշյալով՝ ՀՀ գլխավոր դատախազությունը նախաձեռնել է Հայաստանի Հանրապետությունում հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթաց, ինչի մասին նշված է ՀՀ Ազգային ժողովին ուղղված՝ ՀՀ դատախազության 2018թ. գործունեության մասին հաղորդման մեջ: Դրա վերաբերյալ ՀՀ ԱԺ-ում հայտարարել է նաև ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ նշելով, որ հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակումը դատախազությունը համարում է իր քրեական քաղաքականության հիմնական առաջնահերթություններից մեկը:

Այդ նպատակով ներկայումս ուսումնասիրվում է միջազգային փորձը՝ հիմքում, որպես հանցավորության դեմ պայքարի ռազմավարության հիմնական առանցք, ունենալով համակարգային մոտեցման որդեգրման, հանցավորության դեմ պայքարի միասնականության և հատկապես կանխարգելիչ բաղադրիչի ապահովման լայն գործիքակազմի կիրառման գաղափարները:

Հանցավորության դեմ պայքարի պատասխանատվությունը հիմնականում վերապահված է իրավապահ մարմիններին, սակայն առանց հանրային ներգրավման և նախաձեռնողականության այն մեծ արդյունավետություն ունենալ չի կարող: Համընդհանուր հասարակական իրավագիտակցության բարձրացմանը, կրթադաստիարակչական, տեղեկատվական ինստիտուտների լայն կիրառությամբ պետք է նպաստեն հանրային, սոցիալական պատասխանատվություն ունեցող բոլոր  կառույցները՝ հստակ նախանշված գործառույթների համատեքստում:

Այդ պատճառով ՀՀ գլխավոր դատախազությունը լիահույս է, որ շահագրգիռ մասնագիտական շրջանակները, տվյալ ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունները կներգրավվեն հանցավորության դեմ պայքարի ռազմավարության մշակման գործընթացում՝ ներկայացնելով դրան վերաբերող իրենց գաղափարներն ու կոնկրետ առաջարկությունները:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

10:36 30.11.2024

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Վստահ էի, որ հետ եմ մղելու Մբապեի 11-մետրանոցը. Կելեհեր

10:30 30.11.2024

Վստահ էի, որ հետ եմ մղելու Մբապեի 11-մետրանոցը. Կելեհեր

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Կուիվին Կելեհերը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում Կիլիան Մբապեի 11-մետրանոց հարբվածից հետո գնդակը հետ մղելու դրվագը: «Ես մեծ ուշադրություն եմ դարձնում 11-մետրանոցներին: Վստահ էի, որ հետ եմ մղելու հարվածը: Վերջին շաբաթվա ընթացքում 2 նման հարված եմ հետ մղել, այնպես որ, գիտեի, որ հաջող եմ գործելու»,- 26-ամյա իռլանդացու […] ...

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին  մասին

10:24 30.11.2024

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին մասին

Սննդաբան Օլգա Կորաբլևան խոսել է ամեն օր ձու ուտելու հետևանքների մասին։ Ձուն պարունակում է ճարպեր և սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր և լեցիտին, որը սնուցում է ուղեղի հյուսվածքները։ Ձուն պարունակում է նաև կալցիֆերոլ, որը վիտամին D-ի բաղադրիչ է։ Բժիշկը նշել է, որ որքան վառ է դեղնուցը, այնքան ավելի շատ կարոտինոիդներ է պարունակում մթերքը, որն օրգանիզմում […] ...

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

10:15 30.11.2024

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը […] ...

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

10:11 30.11.2024

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 100-րդ տեղը։ Այս ամիս հայ ֆուտբոլիստներն անցկացրել էին երկու հանդիպում՝ Ազգերի լիգայում պարտվելով Ֆարերյան կղզիներին (0-1) ու հաղթելով Լատվիային (2-1)։ Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

09:50 30.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ:   ...

BACK_TO_TOP