Պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում. Նաիրա Զոհրաբյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
21 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+8.09 oC

Պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել մեր ընտանիքներում. Նաիրա Զոհրաբյան

11:24 13.10.2019

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը «Ֆեյսբուքում» գրել է, որ շատերն են պատրաստ ենք սիրիահայ երեխաներին ընդունել իրենց ընտանիքներում:

«Իմ լավ ընկեր Տարոն Միասարյանը ինձ հարցնում էր, թե ինչպե՞ս կարող է օգնել տարհանելու թուրքական ռմբակոծության տակ գտնվող հայկական բնակավայրերից հայ երեխաներին, տեղափոխել Հայաստան և ուզում էր, որ իր տանն էլ անպայման ապրեն երեխաներ:
Ինչ լավ է, որ կան Տարոնի նման մարդիկ, ովքեր գիտեն կարեկցել և օգնել:
Դիմում եմ Հայաստանի արտաքին գործերի նախարարությանը. եթե կա հնարավորություն երեխաներին տեղափոխելու Հայաստան, մեզանից շատերը պատրաստ են երեխաներին ընդունել մեր ընտանիքներում:
Որպես պատգամավոր, պատրաստ եմ նաև իմ գործընկերների հետ մեկնել կոնֆլիկտի գոտի, երեխաների տարհանումը կազմակերպելու համար»,-գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

3.5 մլրդ դրամ՝ Նաիրի համայնքի սուբվենցիոն ծրագրերի համար

20:32 21.11.2024

3.5 մլրդ դրամ՝ Նաիրի համայնքի սուբվենցիոն ծրագրերի համար

8 բնակավայր միավորող Նաիրի համայնքի 2024 թ. սուբվենցիոն ծրագրերի համար ՀՀ կառավարությունը տրամադրել է 3.5 մլրդ դրամ։ Նախատեսված աշխատանքներից ճանապարհների բարեկարգումը հիմնականում ավարտել են, մյուսները շինարարության տարբեր փուլերում են: Խոշորացումից հետո Կառավարություն-համայնք գործակցությամբ 4 մանկապարտեզ է հիմնանորոգվել, շահագործման կհանձնվեն մինչև տարեվերջ: Մանրամասները՝ տեսանյութում։ ...

Միրզոյանն ու Արաղչին անդրադարձել են ընդլայնված երկկողմ օրակարգային թեմաների

20:24 21.11.2024

Միրզոյանն ու Արաղչին անդրադարձել են ընդլայնված երկկողմ օրակարգային թեմաների

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ: Արարատ Միրզոյանը X սոցիալական ցանցի իր միկրոբլոգում գրել է․ «Զրույցում անդրադարձանք օրակարգային թեմաներին, այդ թվում՝ Հայաստան-Իրան ընդլայնված երկկողմ համագործակցությանն այն ոլորտներում, որոնք կարող են հետագայում օգուտ բերել քաղաքացիներին»։ ...

Ինչ՞ու է «Բարսելոնայի» նախագահը մեկնել Մոնղոլիա և Ադրբեջան

20:20 21.11.2024

Ինչ՞ու է «Բարսելոնայի» նախագահը մեկնել Մոնղոլիա և Ադրբեջան

Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան միջազգային դադարի ընթացքում մեկնել է ճամփորդության ասիական երկրներ։ Համացանցում տեսանյութ է հրապարակվել, որտեղ Լապորտան նարգիլե է ծխում: Հաղորդվում է, որ սկզբում նա մասնավոր ինքնաթիռով Մոնղոլիա է թռչել, ապա՝ Ադրբեջան, որտեղ հանդիպել է տարբեր ակումբների տնօրենների և իր զարմիկ Ալեխանդրո Էչևարիայի հետ։ Լապորտան Մոնղոլիայի մայրաքաղաք Ուլան Բատորում հանդիպել է մշակույթի նախարար […] ...

Փարիզում մեկնարկել է Հայաստանը և հայկական մշակույթը մեծարող բացառիկ փառատոն․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն

20:16 21.11.2024

Փարիզում մեկնարկել է Հայաստանը և հայկական մշակույթը մեծարող բացառիկ փառատոն․ Ֆրանսիայում ՀՀ դեսպանատուն

Նոյեմբերի 20-ին Փարիզում մեկնարկեց «Un Week-end à l’Est» ամենամյա մշակութային փառատոնը, որն այս տարի նվիրված է Հայաստանին և անցկացվում է «Երևան» խորագրի ներքո, հայտնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանատունը։ Շուրջ մեկ շաբաթ շարունակ Փարիզի սրտում գտնվող անվանի սրահներում, որոնց թվում՝ Շատըլեի թատրոն, Օդեոնի թատրոն, Ալիանս ֆրանսեզի թատրոն, Սեն-Ժերմեն-դե-Պրե եկեղեցի, Գրականության տուն և այլն, կներկայացվի հայկական հարուստ […] ...

Հայաստանը պատրաստվում է հնդկական արտադրության զինատեսակների մեծ խմբաքանակ գնել

20:08 21.11.2024

Հայաստանը պատրաստվում է հնդկական արտադրության զինատեսակների մեծ խմբաքանակ գնել

Հայաստանն ու Հնդկաստանը ռազմական տեխնիկայի առքուվաճառքի նոր գործարքի հարցում մոտ են համաձայնության: Indian Defence Research Wing-ը գրում է, որ ավարտին են մոտենում բանակցություները ATAGS տեսակի հրետանային համակարգերի գնման շուրջ: Քանի՞ այդպիսի համակարգ ենք պատրաստվում գնել: Ի՞նչ են իրենցից ներկայացնում այդ հրետանային համակարգերը: Ինչո՞ւմ է ATAGS-ի առավելությունը անալոգների համեմատ: Իսկ թերություններ հայտնաբարվե՞լ են: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում […] ...

SHANTNEWS

20:00 21.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP