Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենը խոշոր չափի գումար է յուրացրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+5.09 oC

Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի նախկին տնօրենը խոշոր չափի գումար է յուրացրել

17:29 10.10.2019

ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժնում կատարված քննչական գործողությունների արդյունքում բացահայտվել են «Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի նախկին տնօրենի կողմից առերևույթ յուրացում կատարելու դեպքեր. վերջինիս մեղադրանք է առաջադրվել:

Քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ «Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց»-ի նախկին տնօրենը, 2007-2018թթ. զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, հանդիսանալով պաշտոնատար անձ, լիազորված լինելով իրականացնելու կազմակերպական-տնօրինչական գործառույթներ, չարաշահելով պաշտոնեական դիրքը, շահադիտական և անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով, օգտագործելով իրեն վստահված գույքի նկատմամբ ունեցած լիազորությունները, կատարել է մի շարք չարաշահումներ:

Մասնավորապես՝  2010թ. հունվարի 11-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ը աշխատանքի է ընդունել տարբեր անձանց, ովքեր աշխատանքի չեն հաճախել, սակայն յուրաքանչյուր ամիս ստորագրել և կնքել է ակնհայտ կեղծ գրառումներով լրացված, աշխատավարձի հաշվարկման հիմք հանդիսացող պաշտոնեական փաստաթղթեր: Նախաքննության տվյալներով՝ նշված անձանց փոխարեն աշխատանքները կատարել են այլ անձինք, և ՊՈԱԿ-ի բյուջեից դուրս գրված աշխատավարձերը հատկացվել են աշխատանքի չհաճախող անձանց փոխարեն աշխատանքները կատարած անձանց, յուրացվել է ընդհանուր՝ առանձնապես խոշոր չափերի հասնող՝ 1.874.858 ՀՀ դրամ գումար:

Բացի դրանից՝ 2007 թվականի նոյեմբերի 6-ից մինչև 2018 թվականի հունվարի 11-ն ընկած ժամանակահատվածում աշխատանքի չհաճախած անձանց անվամբ ոչ միայն աշխատավարձեր են դուրս գրվել, այլև որպես սոցփաթեթի շահառու՝ պետական բյուջեից անհիմն փոխանցվել են գումարներ՝ պետության օրինական շահերին այդկերպ պատճառելով ընդհանուր՝ 1.514.000 ՀՀ դրամի վնաս:

Մինչդատական վարույթում ձեռք բերված ապացույցների հիման վրա «Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոց»-ի նախկին տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 308-րդ հոդվածի 1-ին մասով և 314-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին:

Նախաքննությունը շարունակվում է, իրականացվում են անհրաժեշտ քննչական և դատավարական գործողություններ՝ քրեական գործով լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննության ապահովելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանի խորհրդարանը հաստատել է ԱԳ նոր նախարարի թեկնածությունը

16:16 28.11.2024

Վրաստանի խորհրդարանը հաստատել է ԱԳ նոր նախարարի թեկնածությունը

Վրաստանի խորհրդարանի նախկին պատգամավոր Մակա Բոչորիշվիլին ընտրվել է երկրի արտաքին գործերի նախարարության ղեկավարի պաշտոնում՝  խորհրդարանի կայքում ուղիղ հեռարձակված քվեարկության արդյունքներով։ Հինգշաբթի օրը Վրաստանի նոր՝ 11-րդ գումարման խորհրդարանի լիագումար նիստում, որում մեծամասնությունը «Վրացական երազանք» կուսակցությունն է, նորանշանակ նախարարը վստահություն է հայտնել վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած կառավարության նորացված կազմին, ինչպես նաև կառավարության ծրագրին։ Վրաստանի կառավարության կազմում կա […] ...

Ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ

16:12 28.11.2024

Ձմեռային անվադողերով երթևեկելը՝ պարտադիր պահանջ

Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է փոփոխություններ կատարել ՀՀ ճանապարհային երթևեկության կանոններում և տրանսպորտային միջոցների շահագործումն արգելող անսարքությունների պայմաններում: Հարցը ներկայացրել է ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը. «Հանրապետությունում, ձյան կամ հորդառատ տեղումներով պայմանավորված, ընդհանուր օգտագործման ճանապարհներին գրանցվում են ՃՏՊ-ներ, որոնց պատճառներից է նաև վարորդների կողմից եղանակային պայմաններին չհամապատասխանող անվադողերով երթևեկելը: Ներկայում գործող ճանապարհային երթևեկության գործող […] ...

Տեղի է ունեցել ՀՀ-ում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

16:06 28.11.2024

Տեղի է ունեցել ՀՀ-ում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը

Նոյեմբերի 28-ին տեղի է ունեցել Հայաստանում թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի շրջանառության և ապօրինի շրջանառության կանխարգելման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը, որը վարում էր հանձնաժողովի նախագահ, ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանը։ Նա իր խոսքում նախանշել է թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի արդյունավետության ուղղությամբ առաջիկա ծրագրերը՝ ընդգծելով, որ ցանկալի արդյունքի հնարավոր է հասնել միայն համակարգված պայքարի […] ...

ՌԴ-ին հեռահար հարվածները նշանակում են ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն հակամարտությանը. Պուտին

16:00 28.11.2024

ՌԴ-ին հեռահար հարվածները նշանակում են ՆԱՏՕ-ի անմիջական մասնակցություն հակամարտությանը. Պուտին

Ռուսաստանը բազմիցս նշել է այն, որ ռուսական տարածքում արևմտյան հեռահար զինատեսակների կիրառումը կարող է նշանակել ՆԱՏՕ-ի ուղղակիորեն ներգրավում Մոսկվայի հետ հակամարտության մեջ: Այս մասին ՀԱՊԿ գագաթնաժողովում հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ «Մենք ոչ մեկ անգամ ենք ուշադրություն հրավիրել այն փաստի վրա, որ դա կնշանակի այդ երկրների անմիջական ներգրավվածություն զինված հակամարտությանը, քանի որ այդ զենքի […] ...

Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ

15:52 28.11.2024

Հնարավոր է անվճար և անանուն հետազոտություններ անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ

Հանրային միջոցառումներ՝ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնի» շարժական բուժախտորոշիչ կլինիկաներում: Միջոցառումների ընթացքում այցելուները կարող են անվճար և անանուն հետազոտություններ անցնել ՄԻԱՎ-ի, հեպատիտներ Բ-ի, Ց-ի և սիֆիլիսի վերաբերյալ: Հետազոտությունները կուղեկցվեն նախաթեստային և հետթեստային խորհրդատվությամբ: Հանրային միջոցառումները կազմակերպվում են «Աշխատանքային միգրանտների շրջանում ՄԻԱՎ վարակի կանխարգելման, ՄԻԱՎ-ի վերաբերյալ խորհրդատվության և հետազոտության բարելավումը Հայաստանում» դրամաշնորհային ծրագրի շրջանակում: ...

ՀԱՊԿ-ը հույս ունի, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցությանը

15:50 28.11.2024

ՀԱՊԿ-ը հույս ունի, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցությանը

ՀԱՊԿ-ը հույս ունի, որ տեսանելի ապագայում Հայաստանը կվերադառնա կազմակերպության լիարժեք մասնակցությանը։ Այս մասին Աստանայում կայացած գագաթնաժողովից հետո լրագրողներին ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը, հաղորդում է ԲԵԼՏԱ-ի թղթակիցը։ Գլխավոր քարտուղարը հիշեցրել է, որ Հայաստանը «սառեցրել» է աշխատանքը կազմակերպությունում։ «Սա արտացոլում է Հայաստանի Հանրապետության ղեկավարության ներկայիս քաղաքական դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ, անմիջապես պետք է նշեմ, որ […] ...

BACK_TO_TOP