Սիրիայի շուրջ զարգացումներն Իրանի համար բավական բարդ իրավիճակ են ստեղծել. իրանագետ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

Սիրիայի շուրջ զարգացումներն Իրանի համար բավական բարդ իրավիճակ են ստեղծել. իրանագետ

14:51 09.10.2019

Իրանագետ Արմեն Իսրայելյանն անդրադարձել է Սիրիայի շուրջ զարգացումներին, որոնք, ըստ նրա, Իրանի համար բավական բարդ իրավիճակ են ստեղծել:

«Իրաքում ընթացող բողոքի ցույցերի ֆոնին Սիրիայի շուրջ զարգացումներն Իրանի համար բավական բարդ իրավիճակ են ստեղծել: Ինչպես #Իրաքի, այնպես էլ Սիրիայի դեպքում տարածքային ամբողջականության սկզբունքն Իրանի համար առաջնային նշանակություն ունի, որի վերաբերյալ Իրանը մշտապես բարձրաձայնել է #Իրան#Թուրքիա#Ռուսաստան եռակողմ հանդիպումների ընթացքում:

Իրանն ակտիվ աշխատանքներ է իրականացնում ինչպես Թուրքիայի, այնպես էլ #Սիրիայի հետ: Իրանի ԱԳՆ-ն հստակ հայտարարել է, որ դեմ է Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախաձեռնած ռազմական գործողություններին՝ համոզմունք հայտնելով, որ Թուրքիայի գործողությունները ոչ միայն չեն փարատի անվտանգության հարցում Անկարայի ունեցած մտահոգությունները, այլև դրանք կհանգեցնեն մարդային կորուստների:

Ուշագրավ է, որ Թուրքիայի՝ Սիրիայի հյուսիսում ռազմական գործողություններ սկսելու մտադրության մասին հայտարարությունից հետո իրանական մամուլում առաջին անգամ հրապարակվեց Իրանի հոգևոր առաջնորդ Ալի Խամենեիի՝ Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադին 2011թ. հղած նախազգուշացումը, որտեղ մասնավորապես նշվում է. «Սիրիայի ժողովրդի անվտանգությունը մեր «կարմիր գիծն է». Եթե Սիրիայի ժողովրդի դեմ իրականացվող բռնությունների նկատմամբ անտարբեր լինեք, ապա Իրանից աջակցություն չակնկալեք»:

Այդ համատեքստում Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տեղեկատվական աղբյուրները հաղորդում են, որ Սիրիայի քրդերը պատրաստակամություն են հայտնել քաղաքական համաձայնություն ձեռք բերելու նպատակով բանակցել Սիրիայի կենտրոնական իշխանությունների հետ»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին  մասին

10:24 30.11.2024

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին մասին

Սննդաբան Օլգա Կորաբլևան խոսել է ամեն օր ձու ուտելու հետևանքների մասին։ Ձուն պարունակում է ճարպեր և սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր և լեցիտին, որը սնուցում է ուղեղի հյուսվածքները։ Ձուն պարունակում է նաև կալցիֆերոլ, որը վիտամին D-ի բաղադրիչ է։ Բժիշկը նշել է, որ որքան վառ է դեղնուցը, այնքան ավելի շատ կարոտինոիդներ է պարունակում մթերքը, որն օրգանիզմում […] ...

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

10:15 30.11.2024

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը […] ...

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

10:11 30.11.2024

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 100-րդ տեղը։ Այս ամիս հայ ֆուտբոլիստներն անցկացրել էին երկու հանդիպում՝ Ազգերի լիգայում պարտվելով Ֆարերյան կղզիներին (0-1) ու հաղթելով Լատվիային (2-1)։ Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

09:50 30.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ:   ...

Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը

09:28 30.11.2024

Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը

Դեղագործ Մարիան Գարսիան նշել է երեխաների և մեծահասակների համար շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը: Նրա հոդվածը հրապարակվել է Cuidate Plus-ում: Մինչև չորս տարեկան երեխաները չպետք է շաքարավազ կամ քաղցր ուտելիքներ օգտագործեն, ասում է մասնագետը։ Մինչև վեց տարեկան երեխաները կարող են օգտագործել մինչև 19 գրամ շաքարավազ մեկ օրում: Յոթից տասը տարեկանները կարող են ուտել ոչ ավելի, քան […] ...

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

09:11 30.11.2024

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև: Կայացել է չորրորդ տուրը, որում գրանցվել է ոչ-ոքի: Դիմակայության հաշիվը 2-2 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ երրորդում առավելության էր հասել 18-ամյա Դոմարաջու Գուկեշը: Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն […] ...

BACK_TO_TOP