13:10 09.10.2019
«Ի՞նչ անել-2. տնտեսական հեղափոխություն՝ ընկալումը և գործարկումը» խորհրդաժողովին ներկա տնտեսագետ Ռուբեն Գևորգյանը խոսեց Հայաստանում տարածված նորմի՝ վարքագծային ծուղակների մասին, և որպեսզի ավելի պարզ լինի, թե ինչի մասին է խոսքը, օրինակ բերեց.
«Մի օրինակ պատմեմ. մի կանադացի աղջիկ, որ երկու ամիս Հայաստանում էր փոխանակման ծրագրով, պատմում է, որ Վերնիսաժում նվեր է առել, եկել է տուն, հասկացել է, որ այն չէր, ինչ ցանկացել է գնել, կողքից մեկն ասել է, թե «տուլիտ են արել», նա չէր հասկացել բառը, թեև ծնողները Հայաստանից են գնացել, նա ասաց, թե երկու ամիս է` Երևանում եմ, բայց նոր հասկացա` ինչ են անում, անընդհատ «տուլիտ են անում», դա շատ կարևոր վարքագծային ինստիտուցիոնալ ծուղակի մասին է: Այդ նույն տրամաբանությամբ մենք առևտուր ենք անում, կրթական կամ այլ ծրագրեր ենք մատուցում: Ամենակարևորը ծուղակների դեպքում, երբ այդ վարքագիծն ընդունված է, էլի օրինակ բերեմ, որպեսզի պարզ լինի. այն մարդը, ով «տուլիտ է արել» աղջկան, երեկոյան քեֆ անելիս հպարտացել է, ու որևէ մեկը չի քննադատել, այսինքն՝ ընդունված վարքագիծ է»:
Տնտեսագետի դիտարկմամբ՝ այդ ծուղակները ձևավորվել են ոչ վաղուց, և մենք այսօր ինչ-որ ծուղակների մեջ ենք, որոնք այնքան խորը չեն` 20-30 տարում ենք ձևավորել, որը մեծ չէ: Նրա կարծիքով՝ հնարավոր են փոփոխություններ:
«Այն, ինչ ասում եմ «վարքագիծ», կոչվում է «մանր խախտումների ստրատեգիա»»,- հավելեց նա:
21:30 15.01.2025
Տրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներինՏրանսպորտային քարտեր ձեռք բերելու համար ևս մեկ տարբերակ է առաջարկվում քաղաքացիներին: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ «Ներկայացնելով քայլերի հաջորդականությունը՝ Երևանի զբոսաշրջային տեղեկատվական կենտրոնների աշխատակիցները կօգնեն տերմինալների միջոցով գնել դրանք: Բաղրամյան պողոտայի 2/5 և Նալբանդյան փողոցի 2/1 հասցեներում երկուական տերմինալներ են գործում»,-ասված է հաղորդագրության մեջ: ...
21:20 15.01.2025
Թրամփի վարչակազմը ինչպե՞ս կարձագանքի հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերությանը. զրույց Սոնա Ղազարյանի հետԻ՞նչ կարող է տալ Հայաստանին ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության փաստաթուղթը, արդյոք ընդամենը օրեր անց Թրամփի երդմնակալությունից հետո, այս փաստաթուղթը դե ֆակտո չի կորցնի իր ուժն ու նոր վարչակազմը այն չի դնի մի կողմ և որոշի իր հարաբերություններն ավելի զարգացնել Ադրբեջանի հետ: Այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սոնա […] ...
21:11 15.01.2025
ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսըՀունվարի 15-ին ՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի մամուլի ասուլիսը, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանդես է եկել ներածական խոսքով՝ ներկայացնելով 2024 թվականի ընթացքում կատարված աշխատանքները, ծրագրերն ու բարեփոխումները։ Սուրեն Պապիկյանն ուղիղ եթերում պատասխանել է ԶԼՄ ներկայացուցիչների հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
21:00 15.01.2025
Ynet. ՀԱՄԱՍ-ը Գազայի համար վերջին պահին նոր պահանջներ է ներկայացրելՊաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները վերջին պահին նոր պահանջներ են ներկայացրել Գազայի հատվածում պատանդների ազատ արձակման բանակցություններում։ Այս մասին հայտնում է Ynet պորտալը՝ իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյային հղումով։ Նրա խոսքով՝ պահանջները վերաբերում են Ֆիլադելֆիայի միջանցքին՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին գտնվող շերտին։ Համասի նոր պահանջները տարբերվում են Իսրայելի իշխանությունների և ամերիկացի միջնորդների կողմից արդեն իսկ հաստատված […] ...
20:49 15.01.2025
Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ ՄԶԳ կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետՀունվարի 14-ին, Վաշինգտոնում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը հանդիպել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) կառավարչի տեղակալի պաշտոնակատար Ջեյմս Հոուփի հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին, ինչպես նաև քննարկել համատեղ նոր ծրագրերի իրականացման հեռանկարները: Ընդգծվել է Հայաստանի կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների օրակարգի […] ...
20:40 15.01.2025
ՀԱՄԱՍ-ը միջնորդներին է փոխանցել Գազայում հրադադարի համաձայնագիրըՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը Կատարին և Եգիպտոսին է փոխանցել Գազայի հատվածում հրադադարի հաստատման և անկլավում պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնագիր կնքելու իրենց համաձայնությունը։ Այս մասին հայտնում է Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով շարժման աղբյուրին։ «Մեր պատվիրակությունը՝ Խալիլ ալ Հայյայի գլխավորությամբ, միջնորդներին՝ Կատարին և Եգիպտոսին, փոխանցել է շարժման համաձայնությունը զինադադարի և գերիների փոխանակման վերաբերյալ»,-հեռուստաալիքին ասել է ՀԱՄԱՍ-ի անանուն […] ...