21:24 08.10.2019
Այսօր Գյումրու ավագանին հերթական նիստն է անցկացրել: Օրակարգային հարցերի մեծ մասը դարձյալ առնչվել է անհատ քաղաքացիներին ու տարբեր կառույցների տեղական բյուջեից ֆինանսական հատկացումներին:Օրակարգի 13 հարցերի քննարկումից հետո առաջին անգամ ավագանու անդամների և քաղաքապետարանի տարբեր բաժինների պատասխանատուների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան։ Հետաքրքրող հարցերը վերաբերել են հիմնականում փողոցաշինական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև փողոցների լուսավորությանն ու ճանապարհային նշանների բացակայությանը։Համայնքային բյուջեից գումարային հատկացումներից մեկն էլ վերաբերում էր Գյումրիում քանդակագործության միջազգային սիմպոզիումի կազմակերպմանը: Այդ նպատակին ավագանին որոշեց մոտ մեկ միլիոն դրամ տրամադրել, մեկ այլ որոշմամբ՝ Արթուր Ալեքսանյանի մարզադպրոցը ցանկապատելու համար բյուջեից գումար հատկացվեց: Գումարի չափը որոշվել է նախագիծ-նախահաշիվ կազմելուց հետո՝ 340 հազար դրամ:Գյումրու բյուջեից ավելի մեծ գումար կտրամադվի կոմունալ ծառայության ավտոպարկը թարմացնելու համար: 14 ու կես միլիոն դրամով, բայց երկրորդային շուկայից գնելու են բեռնատար ու ավտոաշտարակ։ Օրակարգային հարցերից բոլորին կողմ քվեարկելուց հետո առաջին անգամ հարցուպատասախանի ձևաչափով շարունակվեց նիստը: Բնակկոմունալ բաժնի պետը նախ տեղյակ պահեց, որ նախատեսում են ասֆալտապատ փողոցները կահավորել արագաչափերով ու տեսախցիկներով։
«Մեկ շաբաթ առաջ մենք դիմել ենք ՀՀ ճանապարհային ոստիկանությանը՝ խնդրելով, որ ուսումնասիրություններ կատարեն Գյումրիում: Հատկապես նորակառույց փողոցներում տեղադրվեն արագաչափեր, իսկ խաչմերուկներին տեսախցիկներ, հիմա սպասում ենք պատասխանին»,- տեղեկացրել է Կնյազ Մանասյանը։
Այս հարցը ներկայացնելուց հետո Կոմունալ բաժնի պետին այլ հարցեր էլ ունեին: Կնյազ Մանասյանն այդպես էլ մնաց ամբիոնի մոտ կանգնած: Իսկ հարցերը վերաբերում էին փողոցաշինական աշխատանքների ընթացքին ու որակին։
«Փողոցներն արդեն ասֆալտապատել, վերջացրել են, ուզում եմ իմանալ, թե ինչ չափորոշիչներով են ընդունվելու ասֆալտապատված փողոցները, քանի որ էդ փողոցների մեջ կան մի քանիսը, որ այդքան էլ լավ վիճակում չեն գտնվում, օրինակ՝ Երևանյան խճուղին»,- հարցրել է ավագանու անդամ Ավետիս Առաքելյանը:
«Երևանյան խճուղու մասին ասեկոսեներ են տարածվում, որ պիտի քանդվի, նորից ֆռեզ արվի ու ասֆալտապատվի: Յուրաքանչյուր փողոց ունի իր անհարթության որոշակի թույլատրելի սահմանը, դա մասնագիտական լաբորատորիաներն են ստուգում, արդեն եկել ստուգել են, չորս կտոր տարվել է ուսումնասիրության, մենք դեռևս պատասխան չունենք»,- ասել է բնակկոմունալ և շրջակա միջավայրի պահպանության բաժնի պետը:
«Այն փողոցները, որոնք Համաշխարհային բանկի միջոցներով արվեցին, եթե ունեն թերություն, չենք ընդունելու, միանշանակ, մինչև վերջին կաթիլն անելու են, որ լինի ամեն ինչ տեղը-տեղին: Վազգեն Սարգսյան փողոցում էլ կա թերություն, Տիգրան Մեծում էլ կա, ես ասել եմ՝ ամեն մի շինարար գլխով պատասխանատու է որակի համար: Հատուկ մեքենա ենք բերել, որն անցնում է ասֆալտի վրայով ու ցույց է տալիս բոլոր թերությունները, մենք փողոցները չենք ընդունի մինչև խնդիրները չվերացվեն»,- նշել է Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը։
Հետո անդրադարձան թափառող շների դեմ պայքարին: Ավագանու անդամները հետաքրքրվեցին, թե կենդանիների հանդեպ բռնությունը քրեականացվող օրենքն ընդունելուց հետո, ինչ մեթոդներ է պատրաստվում կիրառել թաղամասերում վտանգավոր, թափառող շների հարձակումներից բնակիչներին պաշտպանելու համար:
«Որոշակի աշխատանքներ մեր կողմից արվել են, քննարկումներ են եղել, հանդիպել ենք թափառող կենդանիների վնասազերծմամբ զբաղվող կազմակերպության ղեկավարների հետ: Մենք քննարկեցինք մի երկու տարբերակ, առաջինը, երբ ծառայությունների մատուցման պայմանագիր կնքենք կազմակերպության հետ, որ իրենք նույն ծառայությունները մատուցեն մեզ մոտ, բայց հրաժարվում են, ասում են՝ դուք բռնեք շներին, տեղափոխեք Երևան»,- քննարկումների մասին է խոսել Գյումրու փոխքաղաքապետ Հայկ Սուլթանյանը:
Վտանգավոր շներին հավաքելու գործը հաջորդ տարվանից նախատեսվում է վստահել քաղաքապետարանին կից ստեղծվող ոչ առևտևրային մի կազմակերպությանը կամ համայնքային կազմակերպություններից մեկում ավելացնել հաստիքներ թափառող շներին հավաքելու և խնամելու համար: Պարզվեց` այդ աշխատանքների համար կա նաև արդեն անհրաժեշտ տարածք ու շինություն:
00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara20:40 24.11.2024
Ինդոնեզիան զգուշացնում է Կարանգեթանգ հրաբխի ակտիվության աճի մասին18:00 24.11.2024
ՃՏՊ Դիմիտրով գյուղի մոտակայքում. կան տուժածներ17:20 24.11.2024
ԱՄԷ-ում անհետացած ռաբբիին մահացած են գտել14:40 24.11.2024
Օդի ջերմաստիճանը աստիճանաբար կնվազի 6-10 աստիճանով13:00 24.11.2024
Մեքենայում փակված երեխային օգնության են հասել փրկարարները12:20 24.11.2024
COP29-ում հաստատվել է կլիմայական նոր կոլեկտիվ նպատակը12:00 24.11.2024
Ռուսաստանը մարդասիրական օգնություն է ուղարկել Մյանմարի բնակչությանը11:20 24.11.2024
Այրվել է մոտ 500 հակ անասնակեր23:50 23.11.2024
ԿԺԴՀ ՊՆ-ն մեղադրել է ԱՄՆ-ին թերակղզում աղետալի իրավիճակի համար23:40 23.11.2024
Իսրայելը հարվածել է սիրիա-լիբանանյան սահմանի անցակետին․ SANA23:30 23.11.2024
Solar Orbiter-ը արել է Արեգակի մակերեսի ամենապարզ լուսանկարները23:25 23.11.2024
Այրվել է մոտ 80 հա խոտածածկույթ22:32 23.11.2024
Կանադան անհանգստացած է Արկտիկայում Չինաստանի ակտիվությամբ22:16 23.11.2024
Թբիլիսիի Հերոսների հրապարակում ավարտվել է բողոքի ցույցը21:50 23.11.2024
Պուտինն արգելել է երեխա չունենալու գաղափարի հանրային քարոզչությունը20:06 23.11.2024
Հրդեհ տան տանիքում00:00 25.11.2024
Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ AntaraԻնդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...
23:55 24.11.2024
Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվելՆոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...
23:50 24.11.2024
Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլումՌումինիայի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...
23:40 24.11.2024
Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակումԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...
23:20 24.11.2024
Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարանԹբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...
23:00 24.11.2024
SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբFalcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...