Կոմանդոսին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին ու Ռոբերտ Մլքեյանին շնորհվել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+12.09 oC

Կոմանդոսին՝ Արկադի Տեր-Թադևոսյանին ու Ռոբերտ Մլքեյանին շնորհվել է Գյումրու պատվավոր քաղաքացու կոչում

20:00 08.10.2019

Մինչ ավագանու նիստը սկսելը ներկաները մասնակցել են Գյումրու պատվավոր քաղաքացի կոչումների հանձնման հանդիսավոր արարողությանը։ Ավագանու որոշմամբ՝ պատվավորի կոչումներ են շնորհվել լեգենդար հրամանատար, Արցախի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանին և արվեստի վաստակավոր գործիչ, Հայաստանի պետական կամերային երգչախմբի դիրիժոր, խմբավար Ռոբերտ Մլքեյանին:

Արկադի Տեր-Թադևոսյանը՝ Կոմանդոսը, իր խոսքում նշել է, որ իր կյանքում Շիրակ աշխարհն ու Գյումրին կարևոր հետք են թողել, իր մանկությունն անցել է Անիի տարածաշրջանի Խարկով գյուղում, իսկ իր զինվորական ծառայության 30 տարիներից վեցը անցկացրել է է Գյումրիում։

«Սովետական միությունում ծառայել եմ 30 տարի, դրանից վեցը ծառայել եմ Գյումրիում՝ 128-րդ պոլկում: Կինս ինձ Գյումրի բերեց, նա գյումրեցի էր և ասաց՝ պետք է գնանք Հայաստան: Շարժումը, որ սկսվեց 88 թվականին, ես գնացի Ղարաբաղ՝ մեր տղաներին օգնելու: Ընկերացա բոլորի հետ, տարբեր ջոկատներ կային, ինձ սկսեցին ճանաչել: Գյումրեցի տղաների ջոկատների հետ հենց առաջին օրվանից կապվեցի ու մինչև վերջ էլ նրանց հետ եմ եղել: Շնորհակալ եմ  բոլորիցդ, որ ինձ այսպես գնահատական եք տվել»,- իր ելույթում նշել է Կոմանդոսը։ Ռոբերտ Մլքեյանն էլ շեշտել է, որ թեպետ ծննդով գյումրեցի չէ, բայց իրեն համարում է գյումրեցի ու դեռ 30 տարեկանից կապված է եղել մշակութային այս քաղաքի հետ, որտեղ 90-ականներին ստեղծել ու ղեկավարել է նվագախումբ -երգչախումբ, իսկ այժմ ղեկավարում է «Տիրամայր Հայաստան» մանկական երգչախումբը:«Գյումրեցի լինելը դա պատկանելիություն չէ, պարտադիր չէ, որ գյումրեցի ծնվես, որպիսի լինես էս քաղաքին նվիրյալ, էս քաղաքի համար կյանք ներդնող, ուժ ներդնող անձնավորություն։ Ես Գյումրիում չեմ ծնվել, բայց ես հոգով, սրտով ավելի գյումրեցի եմ: Խոնարհվում եմ բոլորիդ դիմաց, խոնարհվում եմ էս քաղաքի դիմաց, սուրբ քաղաքի, որի զավակն եմ համարում ինձ այսօր և սրանից հետո էլ շարունակվելու է այդպես: Ես իմ կյանքի ամենադժվարին ու ամենակարևոր օրերը ապրել եմ այստեղ՝ ձեր հետ, դա 90-ական թվականներն էին: Մեծագույն պատիվ եմ համարում այս կոչումը, որ Գյումրու պատվավոր քաղաքացի եմ, շատ շնորհակալ եմ»,- դիմելով ներկաներին՝ ասել է Ռոբերտ Մլքեյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

00:00 25.11.2024

Ինդոնեզիայում ժայթքել է Դուկոնո հրաբուխը․ Antara

Ինդոնեզիայի Հալմահերա կղզում գտնվող Դուկոնո հրաբուխը սկսել է ժայթքել և 3 հազար մետր բարձրությամբ մոխրի սյուն է նետել, հաղորդում է Antara գործակալությունը։ Ինդոնեզիայի արտակարգ իրավիճակների ծառայությունները հրաբխում մի շարք ցնցումներ են գրանցել, որի գագաթը ծովի մակարդակից 1 335 մետր է։ Իշխանությունները կոչ են արել տեղի բնակիչներին հեռու մնալ Դուկոնոյի գագաթից 3 կմ շառավղով և դիմակներ […] ...

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

23:55 24.11.2024

Լիբանանը հայտնել է, որ 24 ժամվա ընթացքում Իսրայելի օդային հարվածների հետևանքով 84 մարդ է զոհվել

Նոյեմբերի 23-ին իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհվել է 84 մարդ, վիրավորվել՝ 213 լիբանանցի։ Նման տվյալներ են բերվում Լիբանանի Առողջապահության նախարարությանն առընթեր արտակարգ իրավիճակների կենտրոնի զեկույցում, որը հրապարակվել է Ֆեյսբուքում: Այդ տեղեկատվության համաձայն՝ 2023 թվականի հոկտեմբերին ռազմական սրացման սկզբից ի վեր Իսրայելի ռմբակոծությունների և հրետանային հարձակումների հետևանքով զոհերի ընդհանուր թիվը կազմում է 3 754, իսկ վիրավորներինը՝ 15 […] ...

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

23:50 24.11.2024

Չոլակուն և Լասկոնին կհանդիպեն Ռումինիայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում

Ռումինիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության առաջնորդ, վարչապետ Մարսել Չոլակուն կիրակի օրը կայացած նախագահական ընտրությունների առաջին փուլում ստացել է ձայների 25%-ը։ Երկրորդ արդյունքը ցույց է տվել Ելենա Լասկոնին՝ «Ռումինիայի փրկության միություն» աջ կենտրոնամետ կուսակցությունից, որը ստացել է ձայների 18,1%-ը։ Էքզիթ փոլի այս տվյալները հրապարակվել են ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո՝ ժամը 23:00-ին, Քաղաքային և տարածաշրջանային սոցիոլոգիայի կենտրոնի կողմից: Ընտրություններին […] ...

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

23:40 24.11.2024

Kyodo. ԱՄՆ-ն և Ճապոնիան Թայվանի տարածքում գործողության պլան են մշակում

ԱՄՆ-ի և Ճապոնիայի զինված ուժերը մտադիր են դեկտեմբերին Թայվանում ռազմական ճգնաժամի դեպքում մշակել համատեղ գործողությունների առաջին պլանը, որը կներառի, մասնավորապես, ամերիկյան հրթիռային ուժերի տեղակայումը հարակից Ֆիլիպիններում և ճապոնական կղզիների հարավ-արևմուտքում: Այնտեղ կտեղակայվեն հատուկ հենակետեր, հայտնում է Kyodo գործակալությունը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալությունը ընդգծում է, որ Թայվանի ճգնաժամի դեպքում այդ ամբողջ հսկայական տարածքը վերածվելու է պատերազմի […] ...

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

23:20 24.11.2024

Իրավապահները Թբիլիսիում ցուցարարների ավտոշարասյանը թույլ չեն տվել հասնել խորհրդարան

Թբիլիսիում Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները հրաժարվել են թույլ տալ ցուցարարների ավտոշարասյանը խորհրդարանի շենք հասնել։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ի թղթակիցը հանրահավաքի վայրից։ Ոստիկանության ներկայացուցիչների խոսքով՝ որոշումը կայացվել է խորհրդարանի մոտ նախատեսվող բողոքի ակցիայի անվտանգության միջոցառումներից ելնելով։ Մինչդեռ իրավապահները խնդիր չունեն թույլ տալ ոտքով մարդկանց մոտենալ խորհրդարանին։ Ընտրությունների արդյունքների դեմ Թբիլիսիում հանրահավաքը սկսվել է նոյեմբերի 24-ի երեկոյան։ […] ...

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

23:00 24.11.2024

SpaceX հրթիռը ուղեծիր է ուղարկել Starlink ինտերնետային արբանյակների նոր խումբ

Falcon 9 հրթիռy կիրակի օրը հաջողությամբ ուղեծիր է դուրս բերել 20 մինի արբանյակների ևս մեկ խմբաքանակ՝ համալրելու Starlink համակարգի գլոբալ ինտերնետ ծածկույթի ուղեծրային համաստեղությունը, հաղորդում է SpaceX ծրագրավորող ընկերությունը: «Հաստատվել է Starlink 20 արբանյակների արձակումը»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հրթիռն արձակվել է Կալիֆոռնիայում ԱՄՆ Վանդենբերգ տիեզերական ուժերի բազայի SLC-4E արձակման հարթակից: Արձակումից մոտ մեկ ժամ […] ...

BACK_TO_TOP