19:29 08.10.2019
Ամերիկահայ հայտնի երաժիշտ, «System of a Down» խմբի մեներգիչ Սերժ Թանկյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում անդրադարձել է Ամուլսարի հանքավայրի շուրջ ստեղծված իրավիճակին:
«Ես հանքեր չեմ սիրում, բնապահպանական տեսակետով դրանք չեն կարող օգտակար լինել մեր շրջակայքին: Սա ոչ միայն բնապահպանական, այլև իրավական հարց է Հայաստանի համար: Սա բարդ դեպք է, և պետք է շիտակ լուծումներ գտնվեն և 2 կողմից լուծումներ գտնվեն»:
Թանկյանի համոզմամբ` Հայաստանում շահագործվող բոլոր հանքերը պետք է ենթարկվեն խիստ փորձաքննության:
Մանրամասները` տեսանյութում:
20:42 02.04.2025
Լիլիթ Մակունցը մասնակցել է ԱՄՀ կազմակերպած ընդունելությանը․ անդրադարձ է եղել գլոբալ տնտեսական մարտահրավերներինԱպրիլի 1-ին ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Լիլիթ Մակունցը մասնակցել է Արժույթի միջազգային հիմնադրամի կողմից՝ ԱՄՆ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների կին ղեկավարների համար կազմակերպված ընդունելությանը։ Այս մասին հայտնել են ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունից։ Ընդունելությունը հյուրընկալել է ԱՄՀ գործադիր տնօրեն Քրիստալինա Գեորգիևան, ով անդրադարձել է գլոբալ տնտեսական մարտահրավերներին և դրանց հաղթահարման ուղղությամբ ԱՄՀ կողմից գործադրվող ջանքերին։ Քննարկման ընթացքում ընդգծվել է […] ...
20:27 02.04.2025
Նույնիսկ ԼՂ-ում հայերի էթնիկ զտումից հետո Հայաստանը խաղաղության ձեռք է մեկնել Ադրբեջանին. դեսպան ԲալայանԱպրիլի 2֊ին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում տեղի ունեցավ «Հարավային Կովկասում խաղաղության հաստատման անհրաժեշտության մասին» բանաձևի լսումները։ Նիստը վարում էր հանձնաժողովի նախագահ Էլս Վան Հուֆը։ Այս մասին հայտնել են Բելգիայում ՀՀ դեսպանությունից: Հանձնաժողովի նախագահի հրավերով նիստին Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված Հայաստանի ջանքերի մասին ելույթով հանդես եկավ դեսպան Տիգրան Բալայանը։ Իր խոսքում Հայաստանի դեսպանը […] ...
20:14 02.04.2025
Արման Խաչատրյանը Մակրոնի դիվանագիտական խորհրդականի հետ անդրադարձել է Հարավային Կովկասում վերջին զարգացումներինԱպրիլի 2-ին Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի դիվանագիտական խորհրդական Էմանուել Բոնին։ Այս մասին հայտնել են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից: Զրուցակիցներն գոհունակությամբ ընդգծել են երկու երկրների միջև ամենաբարձր մակարդակով ակտիվ և շարունակական քաղաքական երկխոսությունը, ինչպես նաև՝ ռազմավարական կարևորություն ունեցող ուղղություններով առկա արդյունավետ և մշտապես զարգացող համագործակցությունը։ Անդրադառնալով Հարավային Կովկասում տեղ գտած […] ...
19:52 02.04.2025
Գերմանական տնտեսական թիմը ներկայացրել է Հայաստանի տնտեսության վերաբերյալ իր կատարած վերլուծություններն ու առաջիկա անելիքներըՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալներ Նարեկ Հովակիմյանն ու Լիլյա Սիրականյանը ապրիլի 2-ին ընդունել են «Berlin Economics» գերմանական տնտեսական թիմի գործադիր տնօրեն Ռիկարդո Ջիուչիին և թիմի Հայաստանի ծրագրերի պատասխանատու Դմիտրի Չերվյակովին: Հանդիպմանը ներկա է եղել նաև ՀՀ ԷՆ Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը։ ԳԴՀ Տնտեսական հարցերի և կլիմայական գործողությունների դաշնային նախարարության առընթեր «Berlin Economics» / «German Economic […] ...
19:42 02.04.2025
Քննարկվել են Կապսի ջրամբարի ծրագրի իրականացման ընթացքի, ծրագրում առաջընթաց ապահովելու խնդիրներըՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր հեռավար ձևաչափով մասնակցել է Վերականգնման վարկերի բանկի (KFW) Արևելյան Եվրոպայի, Կովկասի և Կենտրոնական Ասիայի հարցերով տնօրեն Վերոնիկա Գարսիա Դել Արկոյի գլխավորությամբ հանդիպմանը։ Հանդիպմանը մասնակցում էին նաև Տարածքային զարգացման հիմնադրամի տնօրեն Սարգիս Բաղինյանը, KFW բանկի հայաստանյան գրասենյակի ներկայացուցիչ Զառա Չատինյանը և այլ գործընկերներ։ Հանդիպման ժամանակ քննարկվել են համատեղ իրականացվող ծրագրերի […] ...