Գյումրիում բարեկարգ փողոցներ ունենալուն զուգահեռ առաջացել է անվտանգ երթևեկության ապահովման խնդիր. Տիգրան Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
27 11 2024
  • $
    391.63
  • RUBLE
    3.58
  • 412.31
WEATHER
+6.09 oC

Գյումրիում բարեկարգ փողոցներ ունենալուն զուգահեռ առաջացել է անվտանգ երթևեկության ապահովման խնդիր. Տիգրան Պետրոսյան

21:55 08.10.2019

2020 թվականի պետբյուջեից կառավարությունը 9 մլրդ 200 մլն դրամ կհատկացնի Գյումրու փողոցների հիմնանորոգման համար: Արդեն քննարկումներ են ընթանում, թե նախատեսված մեծ հատկացումներով որ փողոցներն են հիմնանորոգվելու: Այս մասին SHANTNEWS-ին այսօր ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը, միևնույն ժամանակ, խոսել է նաև ՎԶԵԲ-ի ծրագրով Գյումրիում կատարվող փողոցաշինության ընթացքից:

Այսօր սկսվել են ծրագրի առաջին փուլում ընդգրկված վերջին` Գարեգին Նժդեհ փողոցի ասֆալտապատման աշխատանքները: Ինչպես նախորդ փողոցների դեպքում էր, Գարեգին Նժդեհի ասֆալտապատման վերջնաժամկետներ նույնպես չկան:

Ժամանակացույցը կրկին պայմանավորված է քաղաքում սպասվող հերթական մեծ միջոցառման ժամկետով: Փողոցի ասֆալտապատման հիմնական աշխատանքները պետք է ավարտվեն մինչև հոկտեմբերի 17-ը: Նույն օրը Գյումրիում կայանալու է «Ավրորա» մրցանակաբաշխությունը, և քաղաքը նորից մեծաթիվ հյուրերի է սպասում:

«Շինարարները տեխնիկական որոշակի բարդությունների առաջ են կանգնում: Ժամանակային խնդիրներ կան: Ամենամեծ գործոնը՝ եղանակի գործոնն է: Աշնան թեժ փուլը մոտենում է: Սա կարող է և՛ նպաստել, որ այս ամեն ինչն արագ կատարվի, և՛  հակառակը՝ կարող է խանգարել: Քննարկել ենք շինարարի հետ: Իրենց պլանավորած գրաֆիկով հոկտեմբերի վերջին, կարծես թե, Գարեգին Նժդեհ փողոցից դուրս են գալիս: Զուգահեռ առաջացել է ուրիշ խնդիր: Բարեկարգ փողոցներում անվտանգ երթևեկության ապահովման խնդիրներն են: Սերտ աշխատում ենք ճանապարհային ոստիկանության հետ: Քննարկվում է՝ Գյումրիում ճանապարհային ոստիկանության ևս մեկ վաշտ կավելանա, որովհետև ունեցած ռեսուրսները պարզ է, որ բավարար չեն քաղաքում բավարար երթևեկություն ապահովելու համար»,- SHANTNEWS-ին ասել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը:

Տիգրան Պետրոսյանը ներկայացրել է, որ մարզպետարանը փողոցաշինական մեծ ծրագրում վերահսկողի և աջակցողի գործառույթ ունի: Վերահսկող աշխատանքային խմբի կազմում մարզպետարանն այժմ ներկայացուցիչ ունի:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

16:17 27.11.2024

Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզում

ՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, […] ...

«Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

16:10 27.11.2024

«Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդը

Մյունխենի «Բավարիան», Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում 1-0 հաշվով հաղթելով ֆրանսիական ՊՍԺ-ին, եվրագավաթներում շարունակել է առանց պարտությունների շարքը տնային խաղերում։ Գերմանական ակումբն այդ շարքը հասցրել է 33 խաղի (31 հաղթանակ, 2 ոչ-ոքի) ու կրկնել «Բարսելոնայի» ռեկորդը։ Կատալոնական ակումբը եվրագավաթներում 33 խաղ անընդմեջ տնային պարտություն չէր կրել 2009-2020թթ․ թվականների ընթացքում։ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրից հետո «Բավարիան» 9 […] ...

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

16:03 27.11.2024

Թմրանյութը ձեռք էր բերել իրացման նպատակով․ Արաբկիրի համայնքային ոստիկանների բացահայտումը

ՆԳՆ համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողները, ապօրինի թմրանյութ պահելու, օգտագործելու և իրացնելու հիմնավոր կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Աբովյանի 34-ամյա մի բնակչի։ Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածով 23 փաթեթ և մոխրացած հետքերով կաթուցիչ։ Երիտասարդը հայտնել է, որ փաթեթներում մարիխուանա է, ձեռք է բերել իրացման նպատակով։ Ձերբակալվածն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

15:55 27.11.2024

Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի հետ համաձայնագիրը վերջ կտա տարածաշրջանում բռնությանը

Պաղեստինի ղեկավարությունը կարծում է, որ Իսրայելի եւ Լիբանանի միջեւ ձեռք բերված հրադադարի համաձայնագիրը կնվազեցնի բռնության մակարդակը Մերձավոր Արեւելքում։ Այս մասին ասվում է Պաղեստինի ազգային վարչակազմի հայտարարության մեջ, որի կենտրոնակայանը գտնվում է Հորդանան գետի արեւմտյան ափի Ռամալլահ քաղաքում։ «Պաղեստինը հուսով է, որ Լիբանանի և Իսրայելի միջև համաձայնագիրը կնպաստի բռնության և անկայունության դադարեցմանը, որը կրում է ողջ […] ...

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

15:50 27.11.2024

Արթուր Միրանյանը դուբլի հեղինակ է դարձել

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատյա Կլուժի» կազմում դուբլ է գրանցել։ Ընկերական խաղում Միրանյանի ակումբը 8-1 հաշվով հաղթել է «Օկնա Մուրեշին»։ 28-ամյա ֆուտբոլիստն այս տարվա սեպտեմբերին է տեղափոխվել Ռումինիայի Սուպերլիգան ներկայացնող ակումբ և 6 խաղում խփել 3 գոլ։ «Ունիվերսիտատյա Կլուժը» 17 խաղում հավաքել է 30 միավոր և մրցաշարային աղյուսակի առաջատարն է։ ...

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

15:42 27.11.2024

Լեհաստանի նախագահը Երասխում հանդիպել է ԵՄ առաքելության լեհ դիտորդների հետ

Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան Հայաստանում Եվրամիության դիտորդական առաքելության՝ Երասխ բնակավայրում գտնվող դիտակետում հանդիպել է լեհ դիտորդների հետ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին նշված է Լեհաստանի նախագահի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։ «Նախագահ Անջեյ Դուդան Եվրամիության դիտորդական առաքելության դիտակետում հանդիպել է լեհական անձնակազմի հետ։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության առաքելության ղեկավարն է Մարկուս Ռիտերը, իսկ տեղակալը՝ ազգությամբ լեհ Մարեկ Կուբերսկին։ […] ...

BACK_TO_TOP