18:45 08.10.2019
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի 14 աշխատակիցներ դիմում են ներկայացրել Շիրակի մարզի դատախազին այն մասին, որ իրենք համարվում են մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանի գործողություններից տուժածներ:
Ըստ նրանց` նախկին տնօրենի խնդրանքով իրենք վարկեր են վերցրել կամ հանդես են եկել որպես երաշխավորներ, վարկի գումարը ստացել է Կարինե Ավդալյանը, իսկ հիմա պարզվել է, որ նա վարկային պարտավորությունները չի կատարել: Բանկը դատարան է դիմել կոնսերվատորիայի աշխատակիցներից գումարները բռնագանձելու պահանջով: Բռնագանձման ենթակա գումարը մի քանի տասնյակ միլիոն դրամ է կազմում:
Կոնսերվատորիայի աշխատակիցների անուններով 2013 թվականին 13 լոմբարդային վարկ է ձևակերպվել: Յուրաքանչյուր վարկի համար էլ կոնսերվատորիայի 2-ական աշխատակից երաշխավոր է հանդիսացել, այսինքն` ընդհանուր մոտ 40 մարդ է ներգրավված վարկային պատմության մեջ:
«Մեր հայցի խնդիրը այն է, որ 2013 թվականին Կարինե Ավդալյանը լոմբարդային վարկ է վերցրել կոնսերվատորիայի շատ դասախոսների անուններով և մի մասին էլ խնդրել է, որպեսզի կանգնեն երաշխավոր ու բոլորին խոսք է տվել, որ երկու ամիս հետո բոլորի վարկը կմարի, փառատոնի հովանավորները գումարները կտան և ինքը այդ հարցերը կլուծի: Հիմա մեր պահանջը այն է, որ բոլոր տեսակի վարկերից, բոլոր տեսակի պարտականություններից, բոլոր տեսակի «սև ցուցակ» հասկացություններից մեզ ընդհանրապես ազատեն, որովհետև մենք վստահ ենք, որ մենք նախկին համակարգի զոհեր ենք: Չենք կարողացել ամեն ինչի մասին բացեիբաց խոսել, չենք կարողացել չենթարկվել, մենք խաբված ենք եղել: Մեզ խոսք են տվել մեկ բան, արել են մեկ այլ բան »,- SHANTNEWS.am-ին ասել է կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի դասախոս Ռիտա Աղայանը:
Կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի աշխատակիցները ներկայացրին, որ այս պատմությունը 6 տարվա վաղեմության է, իրենք վստահել են ու ընդառաջել մասնաճյուղի նախկին տնօրենի խնդրանքին:
Վարկային այս խառնաշփոթում կոնսերվատորիայի մասնաճյուղի աշխատակիցներին պարզ չէ, թե ինչպես է ընդամենը 35 հազար դրամ աշխատավարձ ստացող հավաքարարին 10 մլն վարկ տրվել և թե ինչու իրենց չեն անհանգստացրել 6 տարի առաջ, երբ վարկային պարտավորությունները կոնսերվատորիայի նախկին տնօրենը վաղուց չէր կատարում:
Կարինե Ավդալյանին մի քանի մեղադրանք է առաջադրված: Նրան կալանավորելու որոշում դատարանը կայացրել է սեպտեմբերի 27-ին: Նույն օրն էլ ոստիկանությունը հայտարարությամբ հանդես եկավ՝ կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի նախկին տնօրենի գործողություններից տուժածներին հորդորելով դիմել իրավապահներին: 14 աշխատակից հետևել է հորդորին ու դիմել Շիրակի մարզի դատախազություն:
Շիրակի մարզի դատախազին ուղղված դիմումը այսօրվա դատական նիստի հետաձգման պատճառներից մեկն էր: Նախ` դատախազությունը որոշում պետք է կայացնի կոնսերվատորիայի աշխատակիցներին Կարինե Ավդալյանի գործողություններից տուժած ճանաչել կամ չճանաչելու մասին:
Այսօր դատական նիստը հետաձգելու ևս մեկ հիմնավորում էլ կար՝ հայցվոր կողմը՝ բանկի ներկայացուցիչը, դատարան չէր եկել:
16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբ15:28 27.11.2024
Աշխարհի չեմպիոնի կոչման համար երկրորդ պարտիան ավարտվել է ոչ-ոքի15:07 27.11.2024
«Կրասնոդարը» դուրս է եկել Ռուսաստանի գավաթի կիսաեզրափակիչ13:58 27.11.2024
Բայդենը Կոնգրեսից 24 միլիարդ դոլար է խնդրել Ուկրաինայի համար․ ԶԼՄ13:51 27.11.2024
«Ալ Հիլյալը» չի կարողացել հաղթել կատարական ակումբին․ Ասիայի ՉԼ13:15 27.11.2024
Ռաֆայել Նադալն ընդգրկվել է գոլֆի մրցաշարի թոփ-10-ում13:00 27.11.2024
Ավստրիայի կանցլերը Թրամփին հրավիրել է այցելել երկիր12:05 27.11.2024
Հայաստանը Numbeo-ի վարկածով աշխարհի ամենաանվտանգ երկրների շարքում է10:50 27.11.2024
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում09:05 27.11.2024
Չարենցավանի տարածաշրջանում տեղ-տեղ մերկասառույց է08:05 27.11.2024
«Սպարտակը» խաղում է «Բարսելոնայի» նման․ Ալեքսանդր Գրիգորյան16:47 27.11.2024
Իրավիճակը ՀՀ ավտոճանապարհներին՝ 16։30-ի դրությամբՆոյեմբերի 27-ին՝ ժամը 16։30-ի դրությամբ, Ապարանի, Սպիտակի, Թալինի, Արթիկի, Ախուրյանի (Քեթիի և Ջաջուռի լեռնանցքներ), Աշոցքի, Սևանի, Ճամբարակի, Վայքի, Ջերմուկի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։ Վարդենյաց լեռնանցքում, Տաթև-Լծեն, Արագածից մինչև Ծիլքար ատոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Ծիլքարից մինչև Ջրաշեն (Սպիտակի ոլորաններ) ճանապարհահատվածը միակողմանի երթևեկելի է միայն մարդատար տրանսպորտային միջոցների համար, իսկ ծանր և կցորդով տրանսպորտային միջոցների համար […] ...
16:40 27.11.2024
Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի ՖինլանդիայումՆոյեմբերի 28-29-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն աշխատանքային այցով կգտնվի Ֆինլանդիայում: Կայանալու է հանդիպում Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի հետ: Հանդիպումներ են ծրագրված Ֆինլանդիայի գործադիր և օրենսդիր շրջանակների նաև այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: ԱԳ նախարար Միրզոյան. «Մենք պատրաստակամ ենք շարունակաբար ընդլայնել քաղաքական երկխոսությունն ու համագործակցությունը Ֆինլանդիայի հետ՝ ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ ձևաչափերով։ Ժողովրդավարական բարեփոխումների […] ...
16:33 27.11.2024
Ներկայացվել է Հայաստանում անցկացվելիք հոկեյի աշխարհի առաջնության լոգոնՀոկեյի միջազգային ֆեդերացիան հաստատել է Երևանում 2025 թվականի ապրիլի 13-19-ը կայանալիք 4-րդ դիվիզիոնի աշխարհի առաջնության լոգոն: Դրա մշակման ընթացքում օգտագործվել են երկրի պետական դրոշի գույները, Արարատ լեռան պատկերը՝ որպես հանրապետության գլխավոր խորհրդանիշներից մեկը, ինչպես նաև հոկեյի տարրեր՝ մականը և տափօղակը։ Հայաստանը առաջին անգամ 15 տարվա ընդմիջումից հետո կմասնակցի աշխարհի առաջնությանը: Մեր հավաքականի մրցակիցները կլինեն Մալայզիայի, […] ...
16:25 27.11.2024
Կատարը կվերսկսի ՀԱՄԱՍ-ի և Իսրայելի միջև միջնորդությունը խաղաղության հասնելու համարԿատարի ղեկավարությունը պատրաստ է վերսկսել միջնորդական ջանքերը՝ Իսրայելի և պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման միջև հրադադարի հասնելու համար, եթե նրանք նման ցանկություն ցուցաբերեն։ Այս մասին հայտարարել է Կատարի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմեդ ալ Անսարին։ «Իմ կառավարության անունից ես արձանագրում եմ, որ երբ մենք տեսնենք երկու կողմերի հանձնառությունը, դուք կտեսնեք, որ Կատարը լիովին կվերականգնի […] ...
16:17 27.11.2024
Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության վարույթով չորս անձ կալանավորվել է, մեկի նկատմամբ հայտարարվել է հետախուզումՀՀ քննչական կոմիտեն տեղեկացրել էր՝ 2024թ․ նոյեմբերի 8-ին Նոր Խարբերդ բնակավայրի 17-ամյա բնակչի սպանության դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի մասին: Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային ծավալուն գործողությունների արդյունքում պարզվել են երիտասարդի՝ կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստանալու դեպքին առնչվող կարևոր հանգամանքներ։ Մասնավորապես, պարզվել է, […] ...
16:10 27.11.2024
«Բավարիան» կրկնել է «Բարսելոնայի» ռեկորդըՄյունխենի «Բավարիան», Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրում 1-0 հաշվով հաղթելով ֆրանսիական ՊՍԺ-ին, եվրագավաթներում շարունակել է առանց պարտությունների շարքը տնային խաղերում։ Գերմանական ակումբն այդ շարքը հասցրել է 33 խաղի (31 հաղթանակ, 2 ոչ-ոքի) ու կրկնել «Բարսելոնայի» ռեկորդը։ Կատալոնական ակումբը եվրագավաթներում 33 խաղ անընդմեջ տնային պարտություն չէր կրել 2009-2020թթ․ թվականների ընթացքում։ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրից հետո «Բավարիան» 9 […] ...