ՀՀ-ում կա ակտիվ բանավեճ բնապահպանական խնդիրների և տնտեսական հնարավորությունների վերանայման շուրջ. Անի Սամսոնյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

ՀՀ-ում կա ակտիվ բանավեճ բնապահպանական խնդիրների և տնտեսական հնարավորությունների վերանայման շուրջ. Անի Սամսոնյան

20:00 05.10.2019

ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության անդամ Անի Սամսոնյանը ելույթ է ունեցել ԵԱՀԿ նիստին` կլիմայի փոփոխությունների, մարդու իրավունքների և Հաաստանի դերի մասին:

«Հայաստանը՝ որպես առաջադեմ և համաշխարհային մարտահրավերներին դիմակայելու իր ներդրումն ունենալու պատրաստակամ երկիր, այսօր ևս կրում է կլիմայական փոփոխությունների ազդեցությունը։
Վերջին տասը տարիների ընթացքում հայաստանում ջերմաստիճանը բարձրացել 0,4 աստիճանով, ինչը համարվում է միջին ցուցանիշ, սակայն իր ազդեցությունն է թողնում ջրային ավազանի, կենսաբազմազանության և անտառածածկույթի վրա։

Աշխարհի տարբեր մայրցամաքներում երիտասարդները, դպրոցականները դիմում են խաղաղ հավաքների և դասադուլների՝ կոչ անելով իշխանություններին ձեռնարկել միջոցառումներ, քանի դեռ ժամանակ կա բնապահպանական վերահաս աղետները կանխելու։ Այս երեխաները և երիտասարդները ապագայի ահազանգող ձայնն են և մենք պիտի լսենք։

Հայաստանում ևս կա ակտիվ բանավեճ բնապահպանական խնդիրների և տնտեսական հնարավորությունների վերանայման շուրջ։ Պետք է հասկանալ, որ աշխարհում տնտեսությունների զարգացման ավանդական կանոնները երկրագնդի բնակլիմայական պայմանները լուրջ փոփոխությունների են ենթարկել և մենք պետք է սերտացնենք համագործակցությունը տնտեսական նորարարությունների և էներգախնայող տեխնոլոգիաների ուժեղացման շուրջ։

Բնապահպանական չափանիշներով տնտեսությունը Հայաստանի առաջներթություններից է։ Մենք այս հարցում առաջընթաց ենք գրանցել մեր գործընկեր ԵԱՀԿ-ի և Օրհուս կենտրոնների ցանցի միջոցով, որոնք առկա են ՀՀ 15 քաղաքներում, որն աջակցում է խթանել բնապահպանական ցուցանիշները տնտեսական որոշումներում։ ՀՀ-ում Օրհուսի 15 կենտրոնները ամենամեծ ցանցերից մեկն են ԵԱՀԿ տարածքում։ Բացի այդ շրջական միջավայր և անվտանգություն նախաձեռնությունը ևս կարևոր գործընկեր է Հայաստանի համար շրջակա միջավայրի կառավարման գործիքակազմը ներդնելու համար։ Հայաստանի անդամակցությունը EITI-ին նաև կարևոր քայլ է խթանելու բնապահպանության լավ կառավարումը և նվազեցնելու շրջակա միջավայրի ռիսկերը՝ քաղաքացիական հասարակության հետ համագործակցության արդյունքում :

Հարգելի գործընկերներ, բնական աղետները չեն ճանաչում սահմաններ, ինչպես նաև մարդու իրավունքների պաշտպանությունը:
Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագիրը և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիան ամրագրում են մարդու կյանքի իրավունքը՝ որպես նրա հիմնական և անօտարելի իրավունք։

Սակայն մենք չենք կարող պաշտպանել այդ իրավունքը, եթե չենք պաշտպանում շրջակա միջավայրը՝ որպես այդ կյանքի առողջության աղբյուր»,- ասել է պատգամավորը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

10:36 30.11.2024

ՀՀ մի շարք ավտոճանապարհներին առկա է մերկասառույց

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 10։30-ի դրությամբ, Աշոցքի, Ամասիայի, Արագածի, Սևանի տարածաշրջանների ավտոճանապարհներին, Վարդենյաց լեռնանցքում տեղ-տեղ մերկասառույց է, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ «Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով»,-նշված է հաղորդագրության մեջ։ ...

Վստահ էի, որ հետ եմ մղելու Մբապեի 11-մետրանոցը. Կելեհեր

10:30 30.11.2024

Վստահ էի, որ հետ եմ մղելու Մբապեի 11-մետրանոցը. Կելեհեր

Անգլիական «Լիվերպուլի» դարպասապահ Կուիվին Կելեհերը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» դեմ Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի խաղում Կիլիան Մբապեի 11-մետրանոց հարբվածից հետո գնդակը հետ մղելու դրվագը: «Ես մեծ ուշադրություն եմ դարձնում 11-մետրանոցներին: Վստահ էի, որ հետ եմ մղելու հարվածը: Վերջին շաբաթվա ընթացքում 2 նման հարված եմ հետ մղել, այնպես որ, գիտեի, որ հաջող եմ գործելու»,- 26-ամյա իռլանդացու […] ...

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին  մասին

10:24 30.11.2024

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին մասին

Սննդաբան Օլգա Կորաբլևան խոսել է ամեն օր ձու ուտելու հետևանքների մասին։ Ձուն պարունակում է ճարպեր և սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր և լեցիտին, որը սնուցում է ուղեղի հյուսվածքները։ Ձուն պարունակում է նաև կալցիֆերոլ, որը վիտամին D-ի բաղադրիչ է։ Բժիշկը նշել է, որ որքան վառ է դեղնուցը, այնքան ավելի շատ կարոտինոիդներ է պարունակում մթերքը, որն օրգանիզմում […] ...

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

10:15 30.11.2024

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը […] ...

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

10:11 30.11.2024

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 100-րդ տեղը։ Այս ամիս հայ ֆուտբոլիստներն անցկացրել էին երկու հանդիպում՝ Ազգերի լիգայում պարտվելով Ֆարերյան կղզիներին (0-1) ու հաղթելով Լատվիային (2-1)։ Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

09:50 30.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ:   ...

BACK_TO_TOP