14:11 30.11.2017
Sur in English կայքն անդրադարձել է Հայաստանին և ներկայացրել է երկրի պատմությունը, մշակույթն ու խոհանոցը: Հոդվածագիր Էնդրյու Ֆորբսն իր անդրադարձը սկսում է մայրաքաղաք Երևանից և նշում է, որ այն «անդիմադրելի հմայք» ունի: Սակայն նրա վրա առավել մեծ ազդեցություն է գործել քաղաքի հյուրընկալությունը, ինչը, Ֆորբսի խոստովանմամբ, խիստ անսպասելի էր իր համար:
«Ես շրջապատված էի սրճարան-բարերով, որոնց ֆոնին հետևում էի հանգստյան օրերի արևոտ եղանակը վայելող ընտանիքներին: Օդում զգացվում էր թունդ սուրճի բույրը, կողքի սեղանից լսվում էր գինու շշի խցանի բացվելու ու բաժակի մեջ լցվող խմիչքի ձայնը: Մթնոլորտը տիպիկ միջերկրածովյան էր »,-նախաբանում գրում է հեղինակը:
Ֆորբսը նշում է, որ Հայաստանը գտնվում է բարդ տարածաշրջանում, որտեղ Եվրոպան խաչվում է Ասիային, որտեղ ավանդական քրիստոնեությունը հանդիպում է իսլամին:
Իսկ ինչ վերաբերում է խոհանիցոին, ապա հեղինակը նշում է, որ հայկական խոհանոցն ուղղակի հրաշալի է:
«Հայերը շատ են հպարտանում իրենց խոհանոցով և, ելնելով սեփական փորձից, կասեմ, որ խաղողի թփով տոլման ու ժենգյալով հացն ամենահամեղն են աշխարհում»,-գրում է Ֆորբսը:
«Եթե Հայաստանում եք, ապա պատրաստ եղեք բազմաթիվ կենացների»,-շարունակում է լրագրողը և պատմում է , որ հայերը պոետիկ կենացներ են նվիրում ընկերներին, սննդին, երկրին ու ընտանիքին: Ըստ Ֆորբսի՝ այս ամենն ուղղակի հրաշալի է միաձուլվում հայերին բնորոշ հյուրասիրությանն ու նրանցից ճառագող ջերմությանը:
Ֆորբսին գրավել է մեր պատմությունը և մշակույթը: Նրան առանձնապես տպավորել է 9-րդ դարին թվագրվող Տաթևի վանքը, որտեղ հասնելու համար «կարելի է նաև 4.5 ժամ դիմանալ Հայաստանի անբարեկարգ ճանապարհներով երթևեկելուն»:
«Հայաստան այցելող զբոսաշրջիկներին խորհուրդ կտամ վարձել տեղի գիդերից մեկին, որը հրաշալիորեն կպատմի ամենի մասին»,-գրում է Ֆորբսը:
Ինչ վերաբերում է թանգարաններին, ապա հեղինակին ամենաշատը տպավորել են Հայաստանի պատմության թանգարանն ու Մատենադարանը:
«Սա բացառիկ հետազոտական կենտրոն է՝ հայերենով գրված հազարավոր հնագույն գրքերի, մատյանների, ձեռագրերի ու փաստաթղթերի պահոց, որտեղ եղած նմուշներից որոշները պահպանվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից»,-իր հիացմունքն է հայտնում Ֆորբսը:
Հեղինակը նաև խոսել է Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիր՝ Ծիծեռնակաբերդ այցելելու մասին: Նա նկատում է, որ անցած դարի 60-ական թվականներին կառուցված հուշահամալիրի ճարտարապետությունն աչքի է ընկնում հարուստ սիմվոլիզմով:
Ճանաչողական հոդվածի վերջին մասը նվիրված էր Արցախին:
«Առնվազն 6 ժամվա ճանապարհից հետո ինքնահռչակ հանրապետության մայրաքաղաք՝ Ստեփանակերտ հասնելուց հետո, ամենևին էլ չի առաջանում զգացում, որ սա հակամարտության գոտի է»,- գրում է նա:
Անտառապատ լեռներով հարուստ Արցախի տեսարժան վայրերի շարքում Ֆորբսն առանձնացնում է Հունոտի կիրճում գտնվող Ավանա Կարան քարանձավը, Գանձասարի վանքը: Հեղինակը նաև մասնակցել է Արցախի գինու փառատոնին:
«Արցախը ժամանակի մեջ կորած երկիր է: Տպավորիչ այցելությունից հետո կարող եմ ասել, որ Երևանն ու մյուս վայրերն առաջարկելու այնքան բան ունեն»,-արձանագրում է հեղինակը:
Ըստ Ֆորբսի՝ այստեղ կարելի է վայելել «Երևանին հատուկ սրճարանային առատությունը, պատկերասրահների ու թանգարանների հարուստ ժառանգությունը, հրաշալի խոհանոցն ու մարդկանց հյուրընկալությունը»:
14:33 28.04.2025
«Լիվերպուլը» 20-րդ անգամ հռչակվել է Անգլիայի չեմպիոն«Լիվերպուլը» պատմության մեջ 20-րդ անգամ դարձել է Անգլիայի չեմպիոն։ Պրեմիեր լիգայի 34-րդ տուրում սեփական դաշտում լիվերպուլցիները 5-1 հաշվով հաղթել են «Տոտենհեմին»։ «Լիվերպուլը» միավորների քանակը հասցրել է 82-ի և առաջնության ավարտից չորս տուր առաջ անհասանելի դարձել մրցակիցների համար։ Ակումբը նախորդ անգամ չեմպիոնի տիտղոսը նվաճել էր 2019/20 մրցաշրջանում։ «Լիվերպուլը» Անգլիայի չեմպիոնությունների քանակով հավասարվել է «Մանչեսթեր Յունայթեդին»։ Հաշվարկում […] ...
14:27 28.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ըԲացահայտվել է 249 հանցագործություն, որոնցից 12-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 30 դեպք՝ վարժական հավաքից խուսափելու, 28 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 27 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 22-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության և խարդախության, 15 դեպք՝ հոգեկան ներգործության,14 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 11 դեպք՝ անձնական […] ...
14:20 28.04.2025
Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ ՊեսկովՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։ ...
14:16 28.04.2025
«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակչում էԱնգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել պաշտպաններ Ռիկո Լյուիսի ու Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ։ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 17-ին կմրցի «Քրիստալ Փելասի» դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»։ ...
14:10 28.04.2025
Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակինՊաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր: Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին: ...
14:06 28.04.2025
Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա ԿիևիցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևից ազդանշան է սպասում բանակցությունները վերսկսելու համար։ «Կիևը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս հարցում: Կա իրավական արգելք: Մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք տեսել: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, շարունակվում են ԱՄՆ-ի ջանքերը՝ գործընթացը խաղաղ ճանապարհով իրականացնելու համար: Նախագահը բազմիցս հաստատել է […] ...