Ի՞նչ գործընթաց է անցնելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ՍԴ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 11 2024
  • $
    394.64
  • RUBLE
    3.66
  • 416.82
WEATHER
0.09 oC

Ի՞նչ գործընթաց է անցնելու Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ՍԴ-ում

11:54 05.10.2019

Երեկ խորհրդարանը փակ, գաղտնի քվեարկությամբ որոշեց «Իմ քայլը» խմբակցության կողմից ներկայացրած ՍԴ անդամ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծը ուղարկել ՍԴ: 80 անհրաժեշտի փոխարեն 98 պատգամավոր է կողմ արտահայտվել որոշմանը, մեկը՝ դեմ: Ո՞վ և ո՞ր խմբակցությունից է միակ, այսպես ասած, ընդդիմադիր պատգամավորը, հարցի պատասխանը քվեախցիկում է մնում: Նկատենք միայն, որ այսպիսի պատկեր լինում է այն դեպքում, երբ քվեարկության մասնակցած խմբակցությունները հայտարարել են՝ կողմ են որոշմանը: Ամեն դեպքում, որոշումն ընդունվեց՝ գնդակը Սահմանադրական դատարանի դաշտում է: ԱԺ նախագահը պետք է արդեն որոշումը կից գրությամբ ուղարկի ՍԴ:

«Այն անհապաղ պետք է ներկայացվի Սահմանադրական դատարան, Սահմանադրական դատարանը, ստուգելով օրենքով նախատեսված բավարար պայմանների առկայությունը, պետք է այն ընդունի վարույթ: Վարույթ ընդունելուց հետո ՍԴ-ն ունի 30-օրյա ժամկետ, որի շրջանակներում պետք է որոշում կայացնի համապատասխան ընթացակարգով, որը նկարագրված է ՍԴ-ի մասին սահմանադրական օրենքում: Դատարանի պատճառաբանված որոշմամբ այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս 50 օրով»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ պետական իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը:

Այսպիսով, համաձայն Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի 83-րդ հոդվածի՝ նշված գործերով ապացուցման բեռը կրում է դիմող կողմը: Եթե սահմանված ժամկետում դիմող կողմը հրաժարվում է դիմումից, և Սահմանադրական դատարանի դատավորը եռօրյա ժամկետում չի առարկում դրա դեմ, ապա գործի վարույթը ենթակա է կարճման:

«Քանի որ անձի վերաբերյալ քվեարկություն է, այն միշտ գաղտնի քվեարկության միջոցով է իրականացվում, բայց ամբողջ գործընթացն, ըստ էության, նախատեսում է բանավոր ընթացակարգ, այսինքն՝ նիստը բանավոր է լինելու: Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքը նախատեսում է, որ դիմումը վարույթ ընդունելուն պես համապատասխան դատավորի լիազորությունները կասեցվում են, նրա վարձատրությունը պահպանվում է,  բայց նա իրավունք չունի մասնակցել նիստերին, նրա մասնակցությունը նիստերին սահմանափակվում է որպես պատասխանող կողմ մասնակցելու շրջանակներով»,- ներկայացրեց Վլադիմիր Վարդանյանը:

Ստացվում է, որ այս նախագծի վերջնական ճակատագիրը, եթե ՍԴ-ն չորոշի մեկ ամիս անց ևս 50 օր երկարաձգել հարցի քննարկումը, մյուս ամիս նոր հայտնի կդառնա: Իսկ Սահմանադրական դատարանի դատավորի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ գործերով ՍԴ որոշումներն ընդունվում են դատավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 2/3-ով: Այսինքն՝ որոշման ընդունման համար անհրաժեշտ է առնվազն 6 դատավորի ձայն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին  մասին

10:24 30.11.2024

Սննդաբանը՝ ամեն օր ձու ուտելու օգուտների և վտանգների մասին մասին

Սննդաբան Օլգա Կորաբլևան խոսել է ամեն օր ձու ուտելու հետևանքների մասին։ Ձուն պարունակում է ճարպեր և սպիտակուցներ, ինչպես նաև կալցիում, ֆոսֆոր և լեցիտին, որը սնուցում է ուղեղի հյուսվածքները։ Ձուն պարունակում է նաև կալցիֆերոլ, որը վիտամին D-ի բաղադրիչ է։ Բժիշկը նշել է, որ որքան վառ է դեղնուցը, այնքան ավելի շատ կարոտինոիդներ է պարունակում մթերքը, որն օրգանիզմում […] ...

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

10:15 30.11.2024

Ադրբեջանական SOCAR-ի և պետական մեդիայի միջամտությունը Վրաստանի ընտրություններին

Վրաստանում 2024 թվականի խորհրդարանական ընտրություններին Մառնեուլիում տեղակայված ընտրատեղամասերից մեկում քվեաթերթիկների լցոնման դեպք էր գրանցվել։ Մի քանի օր անց երկրի ՆԳՆ-ն հայտարարել էր ձերբակալված 2 անձի մասին, որոնցից մեկն ազգությամբ ադրբեջանցի Ռովշան Իսկանդարովն էր՝ տեղական ինքնակառավարման մարմնում «Վրացական երազանք»-ի ներկայացուցիչը։ Թեև Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) Մառնեուլիի տվյալ ընտրատեղամասի ձայները չեղյալ համարեց, այնուամենայնիվ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը […] ...

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

10:11 30.11.2024

Հայաստանի հավաքականը նահանջել է. ՖԻՖԱ

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում նահանջել է մեկ աստիճան և զբաղեցնում է 100-րդ տեղը։ Այս ամիս հայ ֆուտբոլիստներն անցկացրել էին երկու հանդիպում՝ Ազգերի լիգայում պարտվելով Ֆարերյան կղզիներին (0-1) ու հաղթելով Լատվիային (2-1)։ Լավագույն հնգյակում փոփոխություն տեղի չի ունեցել։ Վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Արգենտինան, որին հաջորդում են աշխարհի փոխչեմպիոն Ֆրանսիան ու […] ...

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

09:50 30.11.2024

Տարադրամի փոխարժեքները նոյեմբերի 30-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 386 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 397 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 417 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 423 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 3․72 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.89 դրամ:   ...

Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը

09:28 30.11.2024

Ո՞րն է շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը

Դեղագործ Մարիան Գարսիան նշել է երեխաների և մեծահասակների համար շաքարի օրական թույլատրելի չափաբաժինը: Նրա հոդվածը հրապարակվել է Cuidate Plus-ում: Մինչև չորս տարեկան երեխաները չպետք է շաքարավազ կամ քաղցր ուտելիքներ օգտագործեն, ասում է մասնագետը։ Մինչև վեց տարեկան երեխաները կարող են օգտագործել մինչև 19 գրամ շաքարավազ մեկ օրում: Յոթից տասը տարեկանները կարող են ուտել ոչ ավելի, քան […] ...

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

09:11 30.11.2024

Շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար 4-րդ պարտիայում գրանցվել է ոչ-ոքի

Սինգապուրում շարունակվում է շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը չինացի Դին Լիրենի ու հնդիկ Դոմարաջու Գուկեշ միջև: Կայացել է չորրորդ տուրը, որում գրանցվել է ոչ-ոքի: Դիմակայության հաշիվը 2-2 է։ Առաջին պարտիայում հաղթել էր Լիրենը, երկրորդում գրանցվել էր ոչ-ոքի, իսկ երրորդում առավելության էր հասել 18-ամյա Դոմարաջու Գուկեշը: Հիշեցնենք, որ կայանալու է դասական շախմատի 14 պարտիա։ Այն […] ...

BACK_TO_TOP