12:43 30.11.2017
Այսօր կառավարության նիստում քննարկվեց անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգը, ռազմավարությունը և միջոցառումների ցանկը: Գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նշեց, որ հայեցակարգի ընդունումը պայմանավորված է անտառային ռեսուրսների անտառածածկի վերականգնման, անտառների տնտեսական, սոցիալական, բնապահպանական նշանակության գործունեության պահպանմանը:
Հայեցակարգի համաձայն՝ «Հայանտառ» ՊՈԱԿ-ը կվերակազմավորվի կոմիտեի՝ տեղափոխվելով բնապահպանության նախարարության ենթակայության ներքո՝ հաշվի առնելով, որ անտառներն այսօր ավելի շատ բնապահպանական նշանակություն ունեն: Նախարարի խոսքով`այս փոփոխությունը չի նշանակում, որ անտառների հետ կապված գյուղատնտեսական ծրագրեր չեն իրականացվելու, այնուամենայնիվ, ճիշտ կլինի, որ բնապահպանության ենթակայության ներքո գործի:
Վարչապետը դիմեց բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին.
«Պարո’ն Մինասյան, մենք ձեզանից ակնկալում ենք, որ շատ արագ պետք է ձևակերպեք քվոտաները: Այն լիմիտները, որոնք տրամադրում ենք, շատ ավելի ցածր են, քան շուկայում առկա քանակը: Այդ գործողությունները պետք է լեգալիզացնենք, ռեսուրսներն ուղղենք անտառների պահպանմանը: Որքա՞ն ժամանակ է պետք, որ այդ ամեն ինչը ֆորմալիզացնենք»:
Արծվիկ Մինասյանը նշեց, որ այդ ռեֆորմի արդյունքում լրացուցիչ հաստիքի հարց չի առաջանա, համատեղ կաշխատեն գյուղնախարարության հետ:
«Ինչ վերաբերում է Ձեր հանձնարարականին, ապա ֆորմալ առումով իրավական տեսանկյունից դեռևս պետք է աշխատենք գյուղատնտեսության նախարարության հետ»,- ասաց նա:
Բնապահպանությանը նախարարը խոստացավ 2018 թվականի չափաքանակների մասին արդյունքներ ներկայացնել 10 օրվա ընթացքում:
Վարչապետը շարունակեց.
«Ամբողջն ասում եք, բիզնեսով զբաղվողներին հստակ կանոնները դնում եք, կանոնները դնում եք տրամաբանական չափերի մեջ, կանոնների խախտումների նկատմամբ մաքսիմալ կոշտ վերաբերմունք, 10 օր պայմանավորվեցինք»:
Նախարարը տեղեկացրեց նաև, որ ռեֆորմները նախատեսված է ավարտել երեք տարվա ընթացքում, իսկ մինչ այս տարվա ավարտը ցանկանում են կառուցվածքային փոփոխություններն իրականացնել:
«Պարոն Մինասյան, երեք տարվա ռեֆորմը նշանակում է՝ ռեֆորմ չի լինի, այդպիսի ռեֆորմ չկա, որ երեք տարի է տևում»,- ասաց վարչապետը, իսկ նախարարը պատասխանեց, որ նկատի ունեն տեսլականը, որը իրականություն է դառնալու ըստ հայեցակարգի:
11:56 12.04.2025
ՃՏՊ Կապան-Քաջարան ավտոճանապարհին․ կա տուժածԱպլիլի 12-ին, ժամը 08:15-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քաջարան-Կապան ավտոճանապարհին գտնվող ռեստորանային համալիրներից մեկի մոտակայքում տեղի է ունցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Կապան-Քաջարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին «Mercedes-Benz» […] ...
11:50 12.04.2025
Ուժեղ քամու պատճառով Պեկինում չեղարկվել է ավելի քան 400 չվերթՄայրաքաղաք Պեկինի միջազգային օդանավակայանը շաբաթ օրը չեղարկել է ավելի քան 400 չվերթ՝ ուժեղ քամու պատճառով, հայտնել է օդանավակայանի ղեկավարությունը: «Այսօր Պեկինի օդանավակայանում ծրագրված է 1202 չվերթ՝ տեղափոխելով 129 հազար ուղևորի։ Ժամը 9։00-ի դրությամբ իրականացվել է 192 չվերթ, չեղարկվել՝ 413-ը»,- ասվում է օդանավակայանի ղեկավարության հաղորդագրությունում։ Նշվում է, որ «ներկայումս Շուդուի օդանավակայանը գործում է անխափան»։ Չինաստանի ազգային […] ...
11:35 12.04.2025
Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» ՉԼ կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի «Բարսելոնային»«Միլանի» նախկին խաղացող Զվոնիմիր Բոբանը կարծում է, որ «Ինտերը» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ դուրս գալու դեպքում լուրջ մարտահրավեր կնետի կատալոնական «Բարսելոնային», հաղորդում է Mundo Deportivo-ն: «Եթե երկու թիմերն էլ դուրս գան կիսաեզրափակիչ, և «Բարսելոնան» շարունակի խաղալ այնպես, ինչպես այժմ է, «Ինտերը» կարող է շատ պահեր ստեղծել: Եթե «Բարսելոնան» շարունակի բարձր դիրքավորվել և տարածություն թողնել, մրցակիցը կարող […] ...
11:15 12.04.2025
Տարադրամի փոխարժեքներն ապրիլի 12-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 390 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 392․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 440․50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 447 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․62 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.74 դրամ: ...
10:53 12.04.2025
SNN. Իրանի պատվիրակությունը ժամանել է Օման՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններիԻրանի պատվիրակությունը՝ ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի գլխավորությամբ, ժամանել է Մուսկատ՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։ Այս մասին հաղորդում է SNN հեռուստաալիքը։ Պատվիրակության կազմում են փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին, գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային և մի շարք իրանցի դիվանագետներ։ ...