Էկվադորում ցույցերի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 12 2024
  • $
    394.59
  • RUBLE
    3.83
  • 413.89
WEATHER
+6.09 oC

Էկվադորում ցույցերի պատճառով արտակարգ դրություն է սահմանվել

08:31 04.10.2019

Էկվադորի նախագահ Լենին Մորենոն երկրում անցկացվող բողոքի ակցիաների պատճառով արտակարգ դրություն է սահմանել։ Ցույցերի պատճառ է հանդիսացել վառելիքի շուկայում կատարված բարեփոխումը։

Նա նշել է, որ իշխանությունները չեն պատրաստվում շանտաժի ենթարկվել և կգործեն օրենքին համապատասխան։ Նրա խոսքով՝ կառավարությունը բաց է երկխոսության համար։

Հիշեցնենք, որ ցույցերն Էկվադորում սկսվել են այն բանից հետո, երբ Մորենոն ստորագրել է հրաման՝ հոկտեմբերի 3-ից դիզելի և բենզինի սուբսիդիաների չեղարկման մասին։ Դրա հետևանքով վառելիքի գինը բարձրացել է։ Ցույցերի մասնակիցները պահանջում են չեղարկել հրամանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մբապեն ապաքինվել է

15:42 18.12.2024

Մբապեն ապաքինվել է

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն ապաքինվել է վնասվածքից և պատրաստ է մասնակցել Միջմայրցամաքային գավաթի եզրափակչի խաղին, հայտնում է Marca-ն: 25-ամյա ֆուտբոլիստն «Ատալանտայի» դեմ Չեմպիոնների լիգայի 6-րդ տուրի խաղում ձգել էր մկանը և բաց էր թողել «Ռայո Վալյեկանոյի» դեմ Լա լիգայի 17-րդ տուրի հանդիպումը: «Ռեալը» Կատարում Միջմայրցամաքային գավաթի եզրափակչում մրցելու է մեքսիկական «Պաչուկայի» հետ: ...

«ԴասA» ծրագրին 2024 թ.մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 11300 աշակերտներ

15:34 18.12.2024

«ԴասA» ծրագրին 2024 թ.մասնակցել են Երևանի և մարզերի շուրջ 11300 աշակերտներ

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ իրականացվող «ԴասA» ծրագրին 2024 թվականին մասնակցել են Երևանի 30 և մարզային 6 հանրակրթական դպրոցներ: Ստեղծագործական խումբն այցելել է Կոտայքի, Արարատի, Շիրակի մարզեր. հանդիպումներին մասնակցել են ավելի քան 11300 աշակերտներ, որոնք հնարավորություն են ունեցել ներկա լինելու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի 15 համերգի։ Նախորդ տարիներին ծրագիրն իրականացվել է ավագ դպրոցներում, իսկ 2024 թ․-ից […] ...

Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին․ փոխվարչապետ

15:27 18.12.2024

Ադրբեջանից դեռ պաշտոնական արձագանք չկա ապաշրջափակման հարցով Հայաստանի առաջարկներին․ փոխվարչապետ

Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի կողմից Ադրբեջանին ուղարկված առաջարկներին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողի հարցին, թե ի՞նչ առաջարկներ են ներկայացվել Ադրբեջանին և ի՞նչ արձագանք է եղել, Մհեր Գրիգորյանը նշեց, որ առաջարկների բովանդակությունը չի ցանկանում բացել, քանի դեռ պաշտոնական արձագանք չկա։ «Ես տեղյակ եմ, թե ինչ առաջարկների մասին է […] ...

Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում․ Միրզոյան

15:23 18.12.2024

Հայաստանը հավատարիմ է միջազգային համագործակցությանը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում․ Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ելույթ է ունեցել Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը․ «Հարգարժա՛ն նախարարներ, Ձերդ գերազանցություններ, Հարգելի՛ պատվիրակներ, Ուրախ եմ ողջունել Ձեզ Երևանում՝ Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի 8-րդ նախարարական հանդիպմանը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ձեր ներկայության համար, որն արտահայտում է ձեր հանձնառությունը՝ համագործակցելու միջմշակութային երկխոսության, մշակութային ժառանգության պահպանման և խաղաղության և ոչ բռնության մշակույթի […] ...

Եթե Ֆյուրին հաղթի, ապա դա կլինի բացառապես պատահականության շնորհիվ․ Ալեքսանդր Կրասյուկ

15:17 18.12.2024

Եթե Ֆյուրին հաղթի, ապա դա կլինի բացառապես պատահականության շնորհիվ․ Ալեքսանդր Կրասյուկ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի սուպերծանր քաշային կարգում աշխարհի բացարձակ չեմպիոն Ալեքսանդր Ուսիկի փրոմոութեր Ալեքսանդր Կրասյուկը նշել է, թե որ դեպքում բրիտանացի Թայսոն Ֆյուրին կարող է հաղթել մրցակցին: «Ձեռքս կդնեմ սրտիս ու կասեմ: Եթե Թայսոն Ֆյուրին հաղթի, ապա կհաղթի բացառապես պատահականության շնորհիվ»,- Կրասյուկի խոսքերը մեջբերում է Boxing Social-ը: 37-ամյա Ուսիկը ռևանշ մենամարտին նախապատրաստվել է գիտական առաջադեմ մեթոդներով: Ուսումնամարզական […] ...

Բաքուն և Երևանը գնում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի շնորհիվ․ Գերասիմով

15:07 18.12.2024

Բաքուն և Երևանը գնում են հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, այդ թվում՝ Ռուսաստանի շնորհիվ․ Գերասիմով

Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում Անդրկովկասում, և մեծապես այդ ջանքերի շնորհիվ Բաքուն և Երևանը հաջողությամբ ընթանում են երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ։ Այս մասին օտարերկրյա պետությունների ռազմական կցորդների համար ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը։ «Ի հակակշիռ Արևմուտքի ապակառուցողական գործողությունների՝ Ռուսաստանը կառուցողական քայլեր է ձեռնարկում այս տարածաշրջանում, մեծ մասամբ մեր պետության ջանքերի […] ...

BACK_TO_TOP