Հայաստանի համար այս գագաթնաժողովը շատ կարևոր է. Նիկոլ Փաշինյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Հայաստանի համար այս գագաթնաժողովը շատ կարևոր է. Նիկոլ Փաշինյան

15:12 01.10.2019

Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին Բաղրամյան 26-ում դիմավորել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա հրավիրել է բոլորին հատուկ սրահ, ողջույնի խոսք ասել և նշել, որ Հայաստանի համար Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդի հերթական նիստը շատ կարևոր է, քանի որ դա ևս մեկ հնարավորոթյուն է խորացնելու ինտերգրացիոն գործընթացը:

«Բարի օր, հարգելի գործընկերներ, բարի գալուստ Հայաստան: Ուրախ եմ ձեզ ողջունել Եվրասիական տնտեսական խորհրդի հերթական նիստին: Հայաստանի համար սա շատ լուրջ իրադարձություն է: Մենք ուրախ ենք, որ հնարավորություն է ընձեռնվել Երևանում հյուընկալել բարձրատիճան հյուրերին անցկացնել այս կազմակերպության նիստը և դրանով մեր ներդրումն ունենալ ինտեգրացիոն գործընթացների խորացմանը:

Ինչպես բազմիցս նշել եմ՝ մենք նպատակ ունենք մաքսիմալ արդյունավետ մասնակցել ԵԱՏՄ  աշխատանքներին` միաժամանակ կատարելագործել ինտեգրացիոն տարածքում համագործակցության մեխանիզմները: Մինչ օրակարգի հարցերի քննարկմանն անցնելն ուզում եմ նշել, որ մեզ համար կրկնակի հաճելի է անցկացնել այսօրվա նիստը, քանի որ դրան մասնակցելու են նաև Իրանի և Սինգապուրի ղեկավարները, որոնց հետ մեր Միությունը զարգացնում է առևտրային ու տնտեսական  հարաբերություններ՝ ազատ առևտրի ռեժիմի գոտում: Մեր կազմակերպության անդամների միջև սերտ և արդյունավետ համագործակցության արդյունքում մեզ հաջողվել է  ավելի ընդլայնել Միության աշխարհագրությունը: Հենց դրանով էլ այսօրվա հանդիպումը հատուկ նշանակություն է ձեռք բերում: Մաղթում եմ բոլորիս արդյունավետ աշխատանք»,- ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հաստատվել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

18:29 28.11.2024

Հաստատվել է բուհերի բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով 2025-2026 ուստարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը

Գործադիրը հաստատել է ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը: ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունները, ինքնուրույնության և ակադեմիական ազատությունների շրջանակում, իրենք են որոշում կայացնում ընդունելության քննությունների վերաբերյալ: Որոշման ընդունումը նպատակ ունի հստակեցնել և կանոնակարգել բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրով ընդունելության […] ...

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար. այդ ժամանակ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել. Պուտին

18:22 28.11.2024

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Ղարաբաղի համար. այդ ժամանակ Հայաստանի դեմ արտաքին ագրեսիա չի եղել. Պուտին

ՀԱՊԿ-ը պարտավոր չէր պատերազմել Երևանի կողմից՝ Ղարաբաղի համար, որովհետև Հայաստանը չէր ճանաչել Ղարաբաղը որպես անկախ պետություն և չէր մտցրել իր կազմի մեջ։ Այս մասին Աստանայում՝ ՀԱՊԿ գագաթնաժողովից հետո կայացած ասուլիսում, հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: «Հայաստանի նկատմամբ որևէ արտաքին ագրեսիա չի եղել: ՀԱՊԿ-ը կոչված է պաշտպանելու անդամ երկրներին արտաքին ագրեսիայից: Ղարաբաղի հետ կապված իրադարձություններն […] ...

Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

18:16 28.11.2024

Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի առանձնազրույցին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում

Նոյեմբերի 28-ին Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը, որին հաջորդել է ընդլայնված կազմով հանդիպում։ Զրուցակիցները քննարկել են քաղաքական երկխոսությանը զուգահեռ ոլորտային տարբեր ուղղություններով համագործակցության զարգացման հնարավորությունները, այդ թվում՝ առևտրի, գործարար կապերի, տեղեկատվական տեխնոլոգիաների և կրթության ոլորտներում։ Առանձնանշվել են ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող շարունակական […] ...

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

18:10 28.11.2024

Կայացել է Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարարի հանդիպումը

Հելսինկիում կայացել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և Ֆինլանդիայի ԱԳ նախարար Էլինա Վալտոնենի առանձնազրույցը: Նախարարները քննարկել են երկկողմ օրակարգի, ՀՀ-ԵՄ գործընկերության խորացման, ինչպես նաև տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր։ ...

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճում

18:07 28.11.2024

Սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ վերահսկողության ուժեղացված միջոցառումներ Սևանա լճում

Շրջակա միջավայրի նախարարությունից տեղեկացնում են, որ Սևանա լճում նոյեմբերի 15-ից մինչև 2025թ. հունվարի 20-ը սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված հսկողական ուժեղացված և կանխարգելիչ միջոցառումների շրջանակում այսօր Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի տարածքային բաժնի պետը, ՇՄՆ «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ի տնօրենն ու Էկոպարեկային ծառայության մարզային վարչության պետը նավով շրջել են Սևանի ավազանում։ Միջոցառման ընթացիկ աշխատանքներին տեղում […] ...

SHANTNEWS

18:00 28.11.2024

SHANTNEWS

BACK_TO_TOP