17:27 29.11.2017
2015 թվականի ապրիլին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն առաջին անգամ հրապարակում է Արցախի առաջնագծում իր հատուկջոկատայինների կազմակերպած դիվերսիան ցուցադրող տեսանյութ, որ նկարված էր անօդաչու թռչող սարքով։ Տեսանյութը հրապարակվում է ֆեյք օգտատիրոջ անունից, և շուտով հեռացվում է։ Բայց հայ-ադրբեջանական հակամարտության քարոզչական ճակատում սկսվում է նոր փուլ, կողմերը սկսում են միմյանց լսարանի վրա ազդել իրենց գործողությունների տեսագրություններով։
Քարոզչական լիցքից բացի, այս տեսանյութերը լայն զանգվածներին թույլ են տալիս ընկալել անօդաչու թռչող սարքերի ընձեռած բացառիկ հնարավորությունները՝ տեսնել կատարվողը և լինել հեռու, հետևել մարտին առանց վտանգվելու։ Զինվորականներին այս ամենը վաղուց էր հայտնի, հակամարտության երկու կողմից էլ այս սարքերը կիրառվում էին հետախուզության համար։ Այս սարքերը սավառնում էին օդում, դիտարկում ու տեսանկարահանում էին հակառակորդի դիրքերը, զորքերը, տեխնիկան և այլն։
Ադրբեջանական կողմի տեղադրած տեսանյութին հետևում են ևս մի քանի հրապարակումներ, իսկ նույն տարվա աշնանը հայկական կողմը հրապարակում է մի ամբողջ շարք, որում ցուցադրվում են հայկական կողմի գործողությունների տեսագրությունները։ Արդեն այստեղ հետախուզությանը զուգահեռ ներկայանում է անօդաչու թռչող սարքերով հրետանու կրակի կառավարումը (ստորև տեսանյութում)։ ԱԹՍ-ն օդից հետևում, դիտարկում ու ուղիղ կապով ցուցադրում է, թե որտեղ են ընկնում հրետանու կրակած արկերը, և յուրային հրետանավորներն ավելի են ճշգրտում կրակը։
Արդեն ապրիլյան ռազմական թեժ գործողությունների ժամանակ Ադրբեջանը կիրառում է մահապարտ անօդաչու թռչող սարքեր, որոնք կոչվում են նաև կամիկաձե / ինքնասպան / ինքնաոչնչացող ԱԹՍ / սավառնող մարտագլխիկ և այլն։ Սրանք ունեն դիտարկման սարքեր ու մարտագլխիկ։ Սավառնող ԱԹՍ-ի դիտարկման սարքերի ուղարկած տեսաազդանշանի հիման վրա մասնագետը տեղորոշում է թիրախն ու հրահանգ տալիս սարքին՝ ընկնել թիրախի վրա, պայթել ու դրանով խոցել թիրախը։ Ադրբեջանից առաջ նման սարքերի կիրառումով հայտնի էր միայն «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը (ստորև տեսանյութում), թեև Ադրբեջանի մահապարտ անօդաչուներն իսրայելական արտադրության էին, իսկ ահաբեկիչներինը՝ ինքնաշեն։
#DeirEzzor: #ISIS drone attack has blown up an #Assad regime ammunition depot in #DeirEzzor City this month.https://t.co/fo6m3Cwb1s pic.twitter.com/coBZMjYu4k
— WorldOnAlert (@worldonalert) October 24, 2017
Սակայն ժամանակակից պատերազմներում ամենազարգացածը կարելի է համարել հարվածային անօդաչուները։ Աֆղանստանում ու այլ վայրերում ահաբեկիչների դեմ պայքարում ԱՄՆ-ն կիրառում է հարվածային ԱԹՍ-ներ՝ ահաբեկիչներին հրթիռակոծելու համար։ Աշխարհի մյուս կիսագնդում, օրինակ՝ Նևադայում, նստած մասնագետը ստանում է Աֆղանստանի երկնքում սավառնող սարքի տեսաազդանշանը, հայտնաբերում ահաբեկիչներին ու անօդաչուին հրահանգ տալիս՝ հրթիռով ոչնչացնել նրանց։ Անօդաչու թռչող սարքն արձակում էր հրթիռը ու բարձր ճշգրտությամբ խոցում թիրախը։ Այս տիպի մարտական գործողություններին մասին արդեն ֆիլմեր կան։
Եթե ամբողջացնելու լինենք, անօդաչուները ժամանակակից մարտական գործողություններում ու հակամարտություններում հիմնականում այս 4 տարբերակով են կիրառվում.
Բոլոր այս դեպքերում անօդաչու թռչող սարքերը մի քանի առավելություն ունեն իրենց՝ մինչ այդ կիրառված համարժեքներից՝ ինքնաթիռներից և ուղղաթիռներից. դրանք աննկատ են, յուրային անձնակազմի համար անվտանգ (խոցվելու դեպքում «ինչ լինում է, ժեշտին է լինում») և ամենակարևորը՝ էժան։ Հավանաբար հենց վերջին առավելության շնորհիվ ներկայում բազմաթիվ են հեռանկարային այն ոլորտները, որտեղ անօդաչու թռչող սարքերը կարող են կիրառվել ռազմական նշանակությամբ։
2016-ի հոկտեմբերին Երևանում անցկացվեց ArmHiTec-2016 ռազմական-տեխնոլոգիական ցուցահանդեսը, որի ժամանակ ներկայացվեցին հայկական անօդաչու թռչող սարքերի մշակվող մի քանի տարբերակներ։ Դրանց թվում էին ինչպես հետախուզական, հարվածային, մահապարտ և այլ «ավանդական» տեսակներ (ստորև Razm.info-ի լուսանկարում), այնպես էլ ամբողջ համակարգեր, որոնց կազմում ԱԹՍ-ն միայն մեկ առանձին հանգույց էր։
Մշակվող սարքերից մեկը հավակնում էր լինել հրամանատարական կենտրոն մյուս, ավելի փոքր անօդաչու թռչող սարքերի համար։ Այսինքն՝ ենթադրվում է, որ այն սավառնելու էր սահմանագծի մոտ, ստանալու էր հրահանգ ու ինքնուրույն հրահանգավորելու էր իր «ձագերին», որոնք գործելու են սահմանից անդին՝ կատարելով տարբեր առաջադրանքներ՝ հետախուզություն, խոցում և այլն։ Սրա լուծումը թույլ է տալիս համակարգը կիրառել նաև զուտ կապի ապահովման համար. սահմանին մոտ թռչող սարքը կապով է ապահովում ավելի հեռվում թռչող մյուս սարքերին, քանի որ դրանց հետ անմիջական կապը հասանելի չէ հեռավորության պատճառով։
Հեռանկարային անօդաչու թռչող մեկ այլ սարք համակարգում է հրետանու կառավարման ամբողջ ընթացքը։ Այն սավառնում է օդում, ինքնուրույն գտնում թիրախը, ինքնուրույն հաշվարկում է դրա հեռավորությունը յուրային հրետանուց, ինքնուրույն որոշում է՝ հրետանու որ զինատեսակն ավելի արդյունավետ կխոցի թիրախը, ինքնուրույն հաշվարկում է զինատեսակի կարգավորումները։ Հրետանին ղեկավարող սպային մնում է միայն «կրակ» հրամանը տալ։
Նույն ցուցահանդեսին ներկայացված մյուս համակարգը դասակ-վաշտ-գումարտակ-ից մինչև գլխավոր շտաբ օղակների համար ապահովում է տեսադիտարկման համակարգ ԱԹՍ-ների կիրառմամբ։ Այսպիսով, առաջնագծում ԱԹՍ-ի նկարածը «ուղիղ եթերով» կարողանում է դիտել ինչպես դասակի հրամանատարը, այնպես էլ բանակի գլխավոր շտաբի պետը, Երևանից։
Սրա հիման վրա ենթադրվում է կազմել նաև հրամանատարական միասնական եռաչափ քարտեզ, որի վրա էլ կանցկացվի անօդաչուների նկարած ամբողջ ինֆորմացիան՝ զինտեխնիկայի դիրք, տեսակ, ժամանակի ընթացքում դրա դիրքի փոփոխություն և այլն։ Իսկ համակարգի հետագա զարգացման պարագայում ակնկալվում է ստեղծել մարտերի մոդելավորման ծրագիր, որով ինքը համակարգիչը կհաշվարկի քարտեզի վրա հայտնված զինտեխնիկայի ու զորքերի տեղաբաշխվածության պարագայում հավանական մարտերի ելքերը։
Ընդ որում՝ սրանք միայն Երևանում և միայն մեկ միջոցառման ընթացքում ներկայացված հեռանկարային տարբերակներ են, բոլորը՝ կիրառելի հայ-ադրբեջանական հակամարտության համատեքստում։ Սակայն աշխարհում անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ նմանատիպ լուծումների քանակն անհաշվելի է։ Դրանք կարող են ապահովել հեռավոր կապը, քարտեզագրել տարածքները, ականազերծել ականադաշտերը, արագ տեղ հասցնել դեղամիջոցներ և կատարել բազմաթիվ այլ գործողություններ։
Տե՛ս նաև հոդվածաշարի առաջին մասը՝ ԱԹՍ-ների կիրառման ոլորտները. արտակարգ իրավիճակներ (ՄԱՍ 1-ԻՆ)
Գլխավոր լուսանկարը՝ Razm.info կայքի. Հայկական արտադրության «Կռունկ» և «Բազե» անօդաչու թռչող սարքերը «Շանթ-2015» զորավարժության ընթացքում կազմակերպված ցուցադրության ժամանակ (11 սեպտեմբերի, 2015)։
Պատրաստեց Գարիկ Հարությունյանը
17:30 22.11.2024
Իտալական ակումբը մի օրում երկու գլխավոր մարզչի է ազատել աշխատանքից17:18 22.11.2024
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կան տուժածներ16:33 22.11.2024
«Բայերի» առաջատարը ցանկանում է տեղափոխվել «Մանչեսթեր Սիթի»14:10 22.11.2024
Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած13:22 22.11.2024
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերին11:53 22.11.2024
Պեկինը ուկրաինական հակամարտության կողմերին զսպվածության կոչ է արել08:00 22.11.2024
ՃՏՊ Սեբաստիա փողոցում. կա զոհ18:16 22.11.2024
45-ամյա տղամարդուն կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ պատճառողը կալանավորվել էՀունիսի 29-ին՝ գիշերվա ժամը 2:10-ին, «Արմենիա» բժշկական կենտրոնից ոստիկանություն ստացվել էր հաղորդում, որ շտապօգնության խումբը «գլխուղեղի վնասվածք և տրավմա» ախտորոշմամբ Բագրատունյաց փողոցից բուժօգնության է տեղափոխել 45-ամյա Գառնիկ Ավագյանին։ Ոստիկանության Շենգավիթի բաժնից մեկնել էր օպերատիվ խումբ, ձեռնարկվել էին անհետաձգելի միջոցառումներ: Տուժած տղամարդն ի վիճակի չէր հաղորդում տալու, իսկ ժխտող հանգամանք, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է, […] ...
18:10 22.11.2024
«Նապոլին» կարող է մնալ առանց Կվարացխելիայի«Նապոլիի» վրացի կիսապաշտպան Խվիչա Կվարացխելիան մոտ ապագայում կարող է փոխել ակումբային գրանցումը, հայտնում է La Gazzetta dello Sport-ը։ «Նապոլին» կվաճառի Խվիչային, եթե չկարողանա երկարաձգել նրա պայմանագրի ժամկետը։ Նշվում է, որ «Նապոլին» մտադիր չէ նոր պայմանագրում բավարարել Կվարացխելիայի ֆինանսական պայմանները։ Նախկինում տեղեկություններ էին հայտնվել, որ բանակցային գործընթացը մտել է փակուղի։ 23-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են եվրոպական […] ...
18:06 22.11.2024
Հութիները հայտարարել են Իսրայելի ավիաբազայի վրա հիպերձայնային հրթիռի արձակման մասինԵմենի հյուսիսում իշխող շիա ռազմաքաղաքական «Անսար Ալլահ» շարժումը (հութիներ) հաղորդել է Իսրայելի հարավում գտնվող Նևաթիմ ավիաբազային «Պաղեստին-2» հիպերձայնային հրթիռով հարվածելու մասին, ասվում է հութիների ռազմական հրամանատարության հայտարարության մեջ: «Եմենի զինված ուժերի ռազմաօդային ուժերը «Պաղեստին 2» հիպերձայնային բալիստիկ հրթիռի կիրառմամբ հարված են հասցրել օկուպացված տարածքների հարավում՝ Նեգևի շրջանում գտնվող իսրայելական թշնամու «Նևաթիմ» ավիաբազային», – նշվում է […] ...
17:55 22.11.2024
Համերգ-հանդիսություն՝ նվիրված Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակինՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ նոյեմբերի 24-ին՝ ժամը 19։00-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Կոմիտասի անվան քառյակի հիմնադրման 100-ամյակին նվիրված համերգ-հանդիսությունը։ Համերգի ընթացքում կհնչեն քառյակի բարձրարվեստ կատարումները։ Հանդես կգան Հայաստանի պետական կամերային նվագախումբը, Արեգ Առուստամյան ջազ-տրիոն, անվանի մեներգիչներ Բարսեղ Թումանյանը, Հրաչուհի Բասենցը, դաշնակահար-դիրիժոր Վահագն Պապյանը, դաշնակահար Կարին-Հելլման Գևորգյանը։ ...
17:50 22.11.2024
Բնակարանային գողությունը բացահայտվել է դատագենետիկական փորձաքննության եզրակացության արդյունքում. ՔԿ2024 թվականի հունիսի 1-ին` ժամը 10։30-ին, անհայտ անձը Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակարաններից մեկի պատուհանից ապօրինի մուտք էր գործել բնակարան և հափշտակել 2 հատ ծալովի դանակ, ինչպես նաև, նախնական տվյալներով, 10.000 ԱՄՆ դոլար և 6.000.000 ՀՀ դրամ գումար՝ բնակարանի սեփականատիրոջը պատճառելով առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության […] ...