Նախատեսվում է նոր մեղադրանք առաջադրել Վլադիմիր Գասպարյանին. Քննչական կոմիտե – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 09 2024
  • $
    387.27
  • RUBLE
    4.18
  • 432.15
WEATHER
+24.2 oC

Նախատեսվում է նոր մեղադրանք առաջադրել Վլադիմիր Գասպարյանին. Քննչական կոմիտե

17:34 27.09.2019

ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել Վլադիմիր Գասպարյանի փաստաբանի հրապարակման վերաբերյալ, որում մասնավորապես ասվում է.

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործի նախաքննության շրջանակներում Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքի կապակցությամբ վերջինիս պաշտպանի կողմից համացանցում հրապարակում է տարածվել` մեղադրանքի ոչ ճիշտ որակված լինելու վերաբերյալ: 

Այդ կապակցությամբ հարկ ենք համարում հայտնել, որ ՀՀ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 1-ին մասով, 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցված քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների փոխկապակցված համակցությամբ՝ 2019թ. սեպտեմբերի 18-ին Վլադիմիր Սերգեյի Գասպարյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 375-րդ հոդվածի 2-րդ մասով:

2019 թվականի սեպտեմբերի 25-ին ստացվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի ցուցումը՝ Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը փոփոխելու և վերջինիս ավելի ծանր հոդվածով՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածով մեղադրանք առաջադրելու մասին, որի հիման վրա նախատեսվում է փոփոխել Վլադիմիր Գասպարյանին առաջադրված մեղադրանքը և նրան նոր մեղադրանք առաջադրել՝ առանձնապես խոշոր չափերի վատնում կատարելու համար»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 50-ի

18:19 22.09.2024

Բեյրութում իսրայելական հարվածի զոհերի թիվը հասել է 50-ի

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի հարավային արվարձաններին իսրայելական ավիահարվածի հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի, հայտնում է Լիբանանի քաղաքացիական պաշտպանության մարմինը։ Նախկինում Լիբանանի առողջապահության նախարարությունը հայտնել էր 45 մահվան մասին։ «Հարավային արվարձաններում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 50-ի»,-ասվում է հաղորդագրության մեջ։ Քաղաքացիական պաշտպանությունը հավելել է, որ ևս 11 մարդ անհետ կորած է համարվում։ ...

Հյուսիսային Իսրայելի քաղաքների հիվանդանոցները տեղափոխվում են հրթիռային հարձակումներից պաշտպանված տարածքներ

18:00 22.09.2024

Հյուսիսային Իսրայելի քաղաքների հիվանդանոցները տեղափոխվում են հրթիռային հարձակումներից պաշտպանված տարածքներ

Հյուսիսային Իսրայելի քաղաքների հիվանդանոցները տեղափոխում են իրենց գտնվելու վայրերը հրթիռային հարձակումներից պաշտպանված տարածքներ: Այս մասին հայտնում է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը։ Համաձայն Իսրայելի ներքին ճակատի մարմնի ցուցումների՝ երկրի հյուսիսում գտնվող բոլոր հիվանդանոցները կգործեն արկերից պաշտպանված տարածքներում։ «Իսրայելի հյուսիսում մի քանի հիվանդանոցներ, մասնավորապես Աֆուլա, Նահարիա և Տիբերիա քաղաքներում, «կաշխատեն ապահով տարածքներում»,-հայտարարել է Առողջապահության նախարարությունը: Հիվանդանոցներում […] ...

Իսրայելի նախագահը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմ սկսել Լիբանանի հետ

17:39 22.09.2024

Իսրայելի նախագահը հայտարարել է, որ չի ցանկանում պատերազմ սկսել Լիբանանի հետ

Իսրայելը չի ​​ցանկանում պատերազմ սկսել Լիբանանի հետ, սակայն չի կարող չարձագանքել շիական «Հեզբոլլահ» շարժման սպառնալիքին։ Այս մասին Իսրայելի նախագահ Իսահակ Հերցոգը հայտարարել է բրիտանական Sky News հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Իսրայելը շահագրգռված չէ Լիբանանի հետ պատերազմով»,-ասել է նա: Դուքսը նշել է, որ տարածաշրջանում կա «վտանգավոր իրավիճակ», որը «ակնհայտորեն կարող է վերածվել ավելի նշանակալի բանի»։ Նրա խոսքով՝ […] ...

ԱՄՆ դեսպանը բացառել է Ֆինլանդիայում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելը

17:20 22.09.2024

ԱՄՆ դեսպանը բացառել է Ֆինլանդիայում ամերիկյան ռազմաբազաների հայտնվելը

Ֆինլանդիայում Միացյալ Նահանգների դեսպան Դուգլաս Հիկին պայմաններ չի գտնում հյուսիսեվրոպական այս երկրում ամերիկյան մշտական ​​ռազմակայաններ հիմնելու համար։ Այս մասին նա հայտարարել է Ilta-Sanomat թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է կիրակի օրը։ «Ես չեմ տեսնում պայմաններ Ֆինլանդիայում մշտական ​​ամերիկյան ռազմաբազաների հայտնվելու համար, բայց կլինեն համատեղ զորավարժություններ»,-ասել է նա։ Հիկին այս շաբաթվա սկզբին թողնում է իր պաշտոնը […] ...

Քիշնևում երթ է տեղի ունեցել ընդդեմ եվրաինտեգրման

17:00 22.09.2024

Քիշնևում երթ է տեղի ունեցել ընդդեմ եվրաինտեգրման

Մոլդովայի ընդդիմադիր «Պոբեդա» դաշինքի երիտասարդական թևի ակտիվիստները Քիշնևում երթ են անցկացրել ընդդեմ եվրաինտեգրման, չնայած նրան, որ իշխանությունները կանխել են դա, ասել է նշված դաշինքի ներկայացուցիչ Յուրի Վիտնյանսկին։ «Մենք այսօր Քիշնևում երթեր անցկացրինք Բալթիում, Կոմրատում, ուզում ենք բոլորին ասել, որ Մոլդովայի Հանրապետության երիտասարդությունը դեմ է եվրաինտեգրմանը և ցանկանում է արդար ընտրություններ։ Այստեղ պետք է լինեինք երեք […] ...

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է

16:40 22.09.2024

«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է

Սեպտեմբերի 22-ին, ժամը 14:44-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Հարթագյուղ գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայրում հերթապահություն իրականացնող մարտական հաշվարկը քաղաքացի Ա. Ա.-ին (ծնված 2006 թ․) մոտ 1 կմ «Polaris» մակնիշի ամենագնացով իջեցրել են սարալանջից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ ...

BACK_TO_TOP