Վանոն ասաց՝ ժողովուրդն արյուն սիրում է, մի քանիսին ձերբակալենք, նստացնենք, ասացի՝ չէ․ Վազգեն Մանուկյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 04 2025
  • $
    391.78
  • RUBLE
    4.56
  • 432.41
WEATHER
+18.09 oC

Վանոն ասաց՝ ժողովուրդն արյուն սիրում է, մի քանիսին ձերբակալենք, նստացնենք, ասացի՝ չէ․ Վազգեն Մանուկյան

22:15 26.09.2019

«Մենք որ եկանք իշխանության, Վանոն մի անգամ եկավ մոտս։ Ասաց՝ Վազգե´ն, ժողովուրդն արյուն սիրում է, մի քանի հոգի պետք է ձերբակալել, նստացնել, «կուլակաթափ անել», որպեսզի ժողովուրդը իրան լավ զգա։ Ասացի՝ իհարկե չեմ անելու։ Եթե օրինական պատճառներ, ապացույցներ լինեն, կարելի է։ Բայց հատուկ էդ պրոցեսով մենք չենք զբաղվում»։

«Շանթ» հեռուստաընկերության «Հեռանկար» հաղորդաշարի եթերում այս պատմությունը պատմեց Հանրային խորհրդի նախագահ, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը։ Նա այս պատմությամբ զուգահեռ տարավ այսօրվա իշխանությունների գործողությունների, բացահայտումների և ձերբակալությունների հետ։

Մանուկյանի խոսքերով՝ մեծ կոռուպցիան անպայման պետք է բացահայտել, բայց երբեմն զբաղվում են մանր ու ծիծաղելի դեպքերով։

«Բայց ես սրա մեջ տեսնում եմ նաև քաղաքական դիտավորություն՝ անընդհատ պահել այս շարժման մեղրամիսը, երբ դու ասում էիր, պուլտով սեղմում էիր, ինչ ուզում էիր, ժողովուրդը անում էր։ Որովհետև ժողովուրդը, ոչ միայն հայերը, ամբողջ աշխարհի ժողովուրդն էլ, ուզում է արդարություն։ Նա սիրում է, որ հարուստներին կամ իշխանավորներին, մանավանդ, եթե հանցագործություն են արել, պատժում են։ Տենց դու կարաս ժողովրդին քո ձեռքում պահես, բայց ինչքա՞ն ժամանակ»,- ասաց Մանուկյանը։

«Հեռանկարի» ամբողջական տեսագրությունը հասանելի է ստորև։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակից նոր շենք

13:38 10.04.2025

Երևանի հ. 156 մանկապարտեզը կունենա ժամանակակից նոր շենք

Ավելի քան 60 տարվա պատմություն ունեցող Երևանի հ. 156 մանկապարտեզը  կունենա ժամանակակից նոր շենք. հինն ամբողջությամբ քանդվում է, տեղը կառուցվում նորը: Մեկնարկած ծրագիրը հիմնովին կփոխի կրթօջախի միջավայրը՝ փոքրիկների համար ապահովելով անվտանգ, հարմարավետ ու արդիական պայմաններ: Մանկապարտեզի շենքը կլինի սեյսմակայուն և էներգաարդյունավետ, հագեցած՝ անհրաժեշտ գույքով: Կարևոր այս նախագիծը կյանքի է կոչվում Երևանի էներգաարդյունավետության ծրագրի շրջանակում: ...

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Մովսեսյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1.8 միլիարդ դրամ

13:31 10.04.2025

Գլխավոր դատախազությունը պահանջում է Ռուբիկ Մովսեսյանից բռնագանձել 17 անշարժ գույք, 1.8 միլիարդ դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին «Հայկական ատոմային էլեկտրական կայան» ՓԲ ընկերության կոմերցիոն նախկին տնօրեն Ռուբիկ Մովսեսյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 17 անշարժ գույք, որոնցից 13-ը՝ Երևանում. 1 տրանսպորտային […] ...

Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են․ ՊՆ

13:15 10.04.2025

Զինծառայողների՝ իբր խոնարհվելու վերաբերյալ դատողություններն ու պնդումներն առնվազն կեղծիք են․ ՊՆ

Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր երեկ և այսօր մանիպուլյատիվ մեկնաբանություններ են անում ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ապրիլի 8-ին ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում անցկացրած վարպետաց դասի վերաբերյալ հրապարակված տեսանյութի շուրջ։ Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։ «Այդօրինակ գրառումները շարունակվում են նաև դատախազության պարզաբանումից հետո: ՀՀ գլխավոր դատախազի և ակադեմիայի պետի՝ դահլիճ մուտքից անմիջապես […] ...

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բանտարկյալների փոխանակում են իրականացրել

13:09 10.04.2025

Ռուսաստանն ու ԱՄՆ-ը բանտարկյալների փոխանակում են իրականացրել

Ռուսաստանը և Միացյալ Նահանգները հինգշաբթի առավոտյան Աբու Դաբիում բանտարկյալների փոխանակում են իրականացրել։ Այս մասին հայտնում է Wall Street Journal-ը ՝ վկայակոչելով ԿՀՎ տնօրեն Ջոն Ռաթքլիֆին։ «Այսօր նախագահ Թրամփը Ռուսաստանից տուն բերեց ևս մեկ անարդարացիորեն կալանավորված ամերիկացու»,- ասել է Ռաթքլիֆը։ Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը հայտնել է, որ ԱՄՆ և Ռուսաստանի քաղաքացի Քսենիա Կարելինան, ով […] ...

Ավստրալիան կվերսկսի ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները

12:48 10.04.2025

Ավստրալիան կվերսկսի ԵՄ-ի հետ առևտրային համաձայնագրի շուրջ բանակցությունները

Ավստրալիան կվերսկսի Եվրամիության հետ առևտրային գործարքի շուրջ բանակցությունները ԱՄՆ-ի կողմից մաքսատուրքերի սահմանումից հետո, հայտարարել է Ավստրալիայի Առևտրի նախարար Դոն Ֆարելը։ «Ես շատ ջերմ և կառուցողական հանդիպում ունեցա Եվրամիության իմ գործընկերոջ հետ, և մենք պայմանավորվեցինք արագացնել ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունների վերսկսումը»,- ասել է Ֆարելը Nightly թերթին։ ...

Երևանի քրեական ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին են հայտնաբերել

12:35 10.04.2025

Երևանի քրեական ոստիկանները 44-ամյա տղամարդու մոտ առանձնապես խոշոր չափերի մեթամֆետամին են հայտնաբերել

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու, պահելու, օգտագործելու և իրացնելու կասկածանքով, ապրիլի 8-ին Գյուլբենկյան-Հրաչյա Քոչարի փողոցների խաչմերուկում ձերբակալել են Երևանի բնակիչ 44-ամյա մի տղամարդու: Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 5,02 գրամ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգվածով փաթեթ: Տղամարդու խոսքով՝ հայտնաբերվածը «Կրիստալ» տեսակի թմրամիջոց է։ 44-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել […] ...

BACK_TO_TOP