12:46 29.11.2017
Բնության հատուկ պահպանվող տարածքներին վերաբերող նոր օրինագծի քննարկման ժամանակ «Էկոլոգիական հասարակական միություն» ՀԿ ներկայացուցիչ Սիլվա Ադամյանը հետաքրքվել է, թե ինչպես են Բնապահպանության նախարարությունում պատկերացնում հանքավայրերի և հատուկ պահպանվող տարածքների համադրությունը:
«Դա իրոք ցավոտ հարց է ամբողջ հանրապետությունով մեկ: Մի կողմից՝ մենք տնտեսություն ենք ցանկանում զարգացնել, որի հիմնական ճյուղերից մեկը հանքաարդյունաբերությունն է, մյուս կողմից՝ ասում ենք կենսաբազմազանություն, լանդշաֆտային բազմազանություն և այն, և այլն:
Մենք գիտենք, որ բնության հատուկ պահպանվող տարածքները հատուկ պահպանվող տարածքների հողեր են իրենց հողային կատեգորիայով և որևիցե մի հանքարդյունաբերություն հնարավոր չէ առանց հողային կատեգորիայի փոփոխության: Դա գոնե ինչ-որ չափով կանխարգելող հանգամանք է»,- ասել է ՀՀ բնապահպանության նախարարության կենսառեսուրսների կառավարման գործակալության բնության հատուկ պահպանվող տարածքների և դենդրոպարկերի կառավարման բաժնի պետ Արամ Աղասյանը:
Աղասյանը հիշեցրել է, որ այն ծրագրերը, որոնք ներկայացվում են հանքաարդյունաբերության համար, շրջական միջավայրի փորձաքննություն են անցնում: Աղասյանն Ամուլսարի օրինակն է բերել՝ ընդգծելով, որ փորձաքննության արդյունքում իրենք արգելել են այն հատվածի շահագործումը, որտեղ կարմիրգրքային սողուններ են բնակվում: Արդյունքում՝ տեղադիրքը փոխվել է:
«Այսինքն՝ ճանապարհներ կան, ուղղակի պետք է ավելի հանգամանորեն երևույթներին նայել»,- հավելել է Արամ Աղասյանը:
Ի պատասխան ասվածի՝ Սիլվա Ադամյանը հարկ է համարել ընդգծել, որ փորձաքննության հարցում բազմաթիվ խնդիրներ կան: Ադամյանն առաջարկել է հարցը քննարկման դնել մասնագետների և հասարակական սեկտորի ներկայացուցիչների մասնակցությամբ:
«Ուղղակի մի բան ասեմ՝ մենք պետք է էս իրավիճակն ընդամենը մինիմիզացնենք, նվազեցնենք ազդեցությունը, այսինքն՝ եթե հանքարդյունաբերությունն իրականացվում է ժամանակակից, համեմատաբար անվնաս մեթոդներով, շրջակա միջավայրին քիչ վնասելով: Այ, սա է ճանապարհը, ինձ թվում է»,- պատասխանել է ԲՆ ներկայացուցիչը:
15:30 19.04.2025
Արարատի մարզում «Toyota Vitz»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում. կա տուժածԱյսօր՝ ապրիլի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի 51 կմ հատվածում` Արարատ գյուղի վարչական տարածքում, «Toyota Vitz» մակնիշի ավտոմեքենան դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջված հայտնվել դաշտում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է «Արարատ» բժշկական կենտրոն: Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել […] ...
15:22 19.04.2025
Մարտական ատրճանակով` մարզադաշտում. Կոտայքի համայնքային ոստիկանները ձերբակալել են զինված երիտասարդինԱպրիլի 16-ին Համայնքային ոստիկանության Կոտայքի բաժում ստացվել է օպերատիվ տեղեկություն, որ Աբովյան քաղաքի մարզադաշտում գտնվող քաղաքացու մոտ կա մարտական ատրճանակ: Նույն օրը` ժամը 19:30-ին, համայնքային ոստիկանները ձերբակալել և Կոտայքի բաժին են տեղափոխել Կոտայքի մարզի Քասախ գյուղի բնակիչ 29-ամյա երիտասարդին: Նրա պայուսակում հայտնաբերվել է «Մակարով» ատրճանակ՝ լիցքավորված 7 փամփուշտով, նաև` մարիխուանա տեսակի թմրանյութի նմանվող զանգվածով փաթեթ […] ...
15:11 19.04.2025
Փրկարարները հայտնաբերել են Դիլիջանի անտառներում մոլորված քաղաքացունԱպրիլի 19-ին՝ ժամը 12:20-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն օտարերկրյա քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ ինքը Դիլիջանի անտառներում ընկել և հավանաբար կոտրել է ոտքը, չի կարողանում ինքնուրույն տեղաշարժվել, չգիտի իր գտնվելու վայրը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարներն օպերատիվ գործողությունների […] ...
14:50 19.04.2025
Ինչո՞ւ ձախողեց հին Հանրային խորհուրդը, ինչո՞ւմ կհաջողի նորը. Հեռանկար բանավեճԱյս շաբաթ իր աշխատանքը սկսեց Հանրային նոր խորհուրդը: Գործընթացը վերջնականացավ խորհրդի նախագահի նշանակմամբ: Այս կառույցը ստեղծվեց 2008 թվականին, բայց ավելի քան 3 տարի այն գրեթե չէր գործում: Կառավարությունը որոշեց ցրել խորհրդի հին կազմն ու նորը ձևավորել՝ նոր գործառույթով: Բայց արդյո՞ք անհրաժեշտ է հանրային նման կառույցի գործունեությունը և ինչո՞ւ: Այս ու այլ հարցեր «Հեռանկար բանավեճ»-ի տաղավարում […] ...
14:35 19.04.2025
Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգին անվանակոչվել է ղազախ բանաստեղծ Աբայ Կունանբաևի անունովՀայաստանում Ղազախստանի մշակույթի օրեր են։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Ղազախստանի մշակույթի և տեղեկատվության նախարար Աիդա Բալաևայի մասնակցությամբ կայացել է Երևանի Ավան վարչական շրջանի Ալմա-Աթայի փողոցի հարակից տարածքում գտնվող զբոսայգու անվանակոչման արարողությունը։ Ի պատիվ ղազախ բանաստեղծ, լուսավորական շարժման ներկայացուցիչ, գրականության ու փիլիսոփայության անվանի գործիչ, ղազախական գրականության հիմնադիր Աբայ Կունանբաևի՝ զբոսայգում […] ...