Թուրքիան Սիրիայի քրդերին մեղադրել է էթնիկ զտումներ անելու մեջ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+6.09 oC

Թուրքիան Սիրիայի քրդերին մեղադրել է էթնիկ զտումներ անելու մեջ

12:37 29.11.2017

Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը, որ ղեկավարում է երկրի նախագահ Ռեջեփ Էրդողանը, երեկ կայացած նիստում հայտարարություն է հրապարակել, ըստ որի՝ Սիրիայի քրդական կառույցները (PYD/YPG) էթնիկ զտումներ են իրականացնում երկրի հյուսիսային, Թուրքիային սահմանակից հատվածներում, որպեսզի փոխեն տեղի էթնիկ կազմը։ Թուրքիայի ԱԱԽ հայտարարության մեջ նշվում է, որ թուրքական իշխանությունները մտադիր չեն հանդուրժել դա և անելու են ամեն ինչ՝ երկրի սահմանների անվտանգությունն ապահովելու համար։

Թուրքիայի իշխանությունները Սիրիայի քրդական կազմակերպություններն ահաբեկչական են համարում։ Նրանց հայտարարություններում PYD/YPG կազմակերպությունները հիշատակվում են որպես Թուրքիայում գործող «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) սիրիական մասնաճյուղեր։ Իսկ PKK-ի դեմ թուրքական իշխանությունները պայքարում են դեռ 1970-ական թվականներից (թուրք-քրդական բախումների հետևանքով Թուրքիայի քաղաքների ավերածությունները կարող եք տեսնել ստորև ինտերակտիվ քարտեզներում)։

Այս նոր հայտարարությամբ Թուրքիայի իշխանությունները մի կողմից կարող են հող նախապատրաստել մեկ այլ ճակատից Սիրիա ներխուժման համար, մյուս կողմից սա հստակ ուղերձ է ԱՄՆ-ին այն մասին իմաստով, որ Թուրքիան ամերիկացիներին մեղադրում է էթնիկ զտումներ իրականացնողների հետ համագործակցության մեջ։

Հայտնի է, որ ամերիկյան կողմը Սիրիայում գործողությունների ընթացքում իր համար դաշնակից է ընտրել հենց տեղի քրդերին, իսկ Թուրքիային սա, բնականաբար, չի գոհացնում։ Ավելին, ԱՄՆ-ն զինում ու մարզում է քրդերին, ինչը խանդի տեսարաններ է առաջացնում Թուրքիայում։

Թուրքական իշխանություները դեռ 2012 թվականից երկրի զինված ուժերին թույլատրել են անհրաժեշտության դեպքում, երկրի անվտանգությունն ապահովելու համար ներխուժել Սիրիայի տարածք։ (2017-ի սեպտեմբերին այս թույլտվության ժամկետը հերթական անգամ երկարացվել է ևս մեկ տարով, և այն ուժերի մեջ է մինչև 2018 թվականի հոկտեմբեր)։ Սակայն առաջին ներխուժումը եղել է միայն 2016 թվականի օգոստոսին, որին հաջորդող մի քանի ամիսների ընթացքում թուրքական բանակը 2000 քառակուսի կիլոմետր տարածք է գրավել Սիրիայի հյուսիսում ու մինչև հիմա պահում է իր վերահսկողության տակ։

Մինչ այդ Թուրքիան պատրաստվում էր Սիրիայի տարածք ներխուժել շատ ավելի վաղուց։ 2014 թվականի գարնանը համացանցում է հայտնվում երկրի ԱԳ նախարարի, հետախուզության ղեկավարի ու բանակի շտաբի պետի տեղակալի խորհրդակցության ձայնագրությունը, որում կողմերը քննարկում են ներխուժման առիթ ու պատրվակ ստեղծելու տարբերակները։

ԱԳՆ ղեկավարն առաջարկում է կեղծ հարձակում կազմակերպել Սիրիայում Շահ Սուլեյմանի դամբարանի վրա, որը համարվում է Թուրքիայի անկլավը Սիրիայում։ Դա ձևական առիթ կլինի, որ թուրքական բանակը մտնի Սիրիա ու «պաշտպանի տարածքը»։ Ուշագրավն այն է, որ այս տարբերակը որոշ փոփոխություններով խաղարկվում է. թուրքական հատուկ ուժերը մոտ մեկ տարի անց՝ 2015-ի փետրվարին, մտնում են Սիրիա ու ավելի հյուսիս՝ սահմանին ավելի մոտ են տեղափոխում Շահ Սուլեյմանի մասունքներն ու դամբարանի պատվո պահակախմբի անձնակազմը (լուսանկարում)։

Մեկ այլ տարբերակ էլ առաջարկում է թուրքական հետախուզության ղեկավարը. նա առաջարկում է իր մարդկանց ուղարկել Սիրիա, որտեղից նրանք հրթիռներ կարձակեն Թուրքիայի ուղղությամբ, ինչն էլ թուրքական բանակի համար առիթ կլինի Սիրիա մտնելու համար։ Երկու տարբերակներն էլ, ըստ էության, հավանության են արժանանում։ Խորհրդակցության ընթացքում նշվում է նաև, որ իրենք՝ թուրքերը, Սիրիայում կռվող զինյալներին զենք են մատակարարում, իսկ դրանից բացի, Սիրիայում գործում է զինյալների 1000-հոգանոց խումբ, որն անհրաժեշտության դեպքում կաջակցի թուրքական բանակի գործողություններին։

2016 թվականի օգոստոսին Թուրքիայի բանակը վերջապես լայնածավալ հարձակում սկսեց Սիրիայի տարածքում։ Այն ժամանակ նշվում էր, որ գործողություններն ուղղված են «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպության դեմ, որն այդ պահին Սիրիայում վերահսկում էր հսկայական տարածքներ, այդ թվում՝ նաև Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածներից մեկը։ Սակայն Թուրքիայի բանակի հետագա գործողությունները ցույց տվեցին, որ թուրքական իշխանություններն այս քայլերով լուծում էին երկու խնդիր.

  1. Սիրիայի հատվածում, սահմանի մոտ տեղակայված քրդական վերահսկողության գոտիների միավորումը բացառելը։ Սահմանամերձ շրջանները հիմնականում քրդերի ձեռքում էին, ու հետագայում ԻՊ-ից մյուս սահմանամերձ շրջանները գրավելու դեպքում քրդերը կարող էին իրենց վերահկողության տակ առնել ամբողջ սահմանային հատվածը։ Ապագան ցույց տվեց, որ Թուրքիան իր այս նպատակին հասավ (ստորև քարտեզում՝ թուրքական վերահսկողության գոտին՝ մխրճված քրդական վերահսկողության գոտիների միջև. 2017 թվականի հուլիսի դրությամբ)։
  2. Ցամաքային ներկայությամբ ավելի մեծ կշիռ ապահովել Թուրքիայի համար՝ Սիրիայի հակամարտության լուծմանն ուղղված հետագա բանակցությունների ընթացքում։ Աստանայի բանակցությունները ցույց տվեցին, որ այս նպատակին նույնպես թուրքական իշխանությունները հասան. ներկայում այս բանակցություններում ավելի մեծ կշիռ ունեցող երկրներն են Ռուսաստանը (դաշնակցում է Սիրիայի նախագահի հետ, բազաներ ու զորք ունի Սիրիայում), Իրանը (դաշնակցում է Սիրիայի նախագահի հետ, զորքեր ունի Սիրիայում) և հենց Թուրքիան (չի դաշնակցում Ասադի հետ, բայց զորք ունի Սիրիայում)։

Թուրքիայի հերթական հավանական ներխուժումը կարող են լինել հենց քրդական վերահսկողության տակ գտնվող սիրիական տարածքները, որոնք սահմանակից են հենց Թուրքիային։ Սրա վերաբերյալ կարծես համաձայնություն կա նաև Ռուսաստանի հետ, որը չի ողջունում քրդերի մասնակցությունը հակամարտության լուծման բանակցություններին։ Հավանական է, որ քրդերի մեծ կշիռը չի բխում նաև Իրանի շահերից։ Սակայն և՛ Իրանի, և՛ Ռուսաստանի շահերից չի բխում նաև Թուրքիայի կշռի ավելացումը։

Իսկ քրդերի դեմ գործողությունների ամենամեծ խոչընդոտը Թուրքիայի համար լինելու է ԱՄՆ-ի դեմ լինելը։ Ամերիկյան կողմը ոչ միայն զինում է քրդերին ու դաշնակցում նրանց հետ, այլև բազաներ ունի Սիրիայի՝ քրդական վերահսկողության տակ գտնվող տարածքներում (ստորև քարտեզում նշված են այդ բազաները)։ Պենտագոնի ամենաթարմ տեղեկություններով՝ Սիրիայում ամերիկյան զորքերի քանակը հասնում է 1700-ի։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

00:00 23.11.2024

Մալդիվները կտրուկ կբարձրացնեն տուրիստական վճարները

Մալդիվների կառավարությունը որոշել է ավելացնել տուրիստական հարկերը՝ բյուջեն համալրելու համար. խոսքը կանաչ հարկի, տուրիստական հարկի, օդանավակայանի սպասարկման վճարների և տուրիստական ապրանքների և ծառայությունների հարկի մասին է, հաղորդում են տեղական լրատվամիջոցները: 2025 թվականի հունվարի 1-ից կանաչ հարկը, որը գանձվում է յուրաքանչյուր զբոսաշրջիկից հյուրանոցում կամ կացարանային այլ հաստատությունում գտնվելու մեկ օրվա համար, կկրկնապատկվի։ Հյուրատներում և 50-ից պակաս […] ...

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

23:55 22.11.2024

Կիրկորովին, Բասկովին, պատրիարք Կիրիլին և այլոց Զելենսկին զրկել է պետական պարգևներից և կոչումներից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զրկել է պետական մրցանակներից և կոչումներից այն հայտնի մարդկանց, ովքեր ապրում և ելույթ են ունենում Ռուսաստանում՝ միաժամանակ աջակցելով պատերազմին։ Նա ստորագրել է համապատասխան հրամանագիրը՝ ուժի մեջ դնելով Ուկրաինայի ազգային անվտանգության և պաշտպանության խորհրդի որոշումը։ Ցուցակում ընդգրկված են եղել ոչ միայն արվեստագետներ, այլ նաև նախկին պաշտոնյաներ, ժողովրդական պատգամավորներ, ՍԲՀ-ի և գլխավոր դատախազության […] ...

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

23:49 22.11.2024

Ղրղզստանի նախագահն արգելել է էլեկտրոնային ծխախոտը

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ստորագրել է օրենք, համաձայն որի՝ 2025 թվականի հուլիսի 1-ից երկրում արգելք կսահմանվի էլեկտրոնային ծխախոտների ներմուծման, վաճառքի և ծխելու համար, ուրբաթ հայտնել է Ղրղզստանի ղեկավարի մամուլի ծառայությունը։ «Սադիր Ջապարովը ստորագրել է «Քաղաքացիների առողջության պաշտպանության ոլորտում Ղրղզստանի Հանրապետության որոշ օրենսդրական ակտերում փոփոխություններ կատարելու մասին» օրենքը»,- ասված է հաղորդագրության մեջ։ Մասնավորապես, հաջորդ տարվա հուլիսի […] ...

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

23:42 22.11.2024

2024 թվականին ռեկորդային թվով մարդասիրական օգնության աշխատակից է զոհվել․ ՄԱԿ

ՄԱԿ-ի Մարդասիրական հարցերի համակարգման գրասենյակը (OCHA) ուրբաթ օրը հայտնել է, որ 2024 թվականին աշխարհում մարդասիրական օգնության 281 աշխատակից է զոհվել: «2024 թվականին աշխարհում մահացել է 281 մարդասիրական աշխատող՝ սա զոհերի ռեկորդային թիվ է»,-ասվում է OCHA-ի պաշտոնական կայքում։ ՄԱԿ-ը նշում է, որ նման թվերի պատճառը, մասնավորապես, Գազայի հատվածի հակամարտությունն է, որտեղ 2023 թվականի հոկտեմբերի 7-ից մինչ […] ...

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

23:36 22.11.2024

Վարչապետը հայտարարել է, որ Հովիկ Աղազարյանին խնդրել է վայր դնել ԱԺ պատգամավորի մանդատը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարեց, որ խնդրել է ՀՀ Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանին վայր դնել մանդատը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա ընդգծեց, այստեղ խնդիրը համակարգային բնույթ ունի, այլ ոչ թե անձնական։ «Պետք է ուղիղ խոստովանեմ և ասեմ, որ պաշտոնանկությունների համատեքստի հետ ուղիղ կապ ունեն մի շարք իրադարձություններ, որոնք հրապարակային են […] ...

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

23:30 22.11.2024

Հոլանդը միակն է, որը կարող է հասնել Ռոնալդուին և Մեսսիին. Ռոդրի

Անգլիական «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռոդրին նշել է, թե որ ֆուտբոլիստը կարող է մոտ ապագայում հավասարվել Կրիշտիանու Ռոնալդուի և Լիոնել Մեսսիի մակարդակին: «Կարծում եմ՝ այն ֆուտբոլիստը, որն օբյեկտիվորեն կարող է հավասարվել Ռոնալդուի և Մեսսիի մակարդակին, Հոլանդն է: Էրլինգը միակն է, որը կարող է հասնել նրանց: Նա դրիբլինգի առավելություն չունի, քանի որ մաքուր հարձակվող է: Եթե նայեք […] ...

BACK_TO_TOP