11:24 29.11.2017
Հայաստանի ու Եվրամիության միջև ստորագրված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերաբերյալ «Անկախ»-ին իր տեսակետն է հայտնել ՀՀ Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանը:
Պարոն Մանուկյան, ս. թ. նոյեմբերի 24-ին Բրյուսելում Հայաստանի ու Եվրոպական միության միջև ստորագրվեց երկար սպասված Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ իրողությանը:
-Շատ կարևոր է, որ մենք, լինելով ԵԱՏՄ անդամ, դարձանք նաև Եվրամիության ասոցացված անդամ: Դա ոչ միայն մեզ, այլև ընդհանրապես աշխարհին մի նոր ճանապարհ է ցույց տալիս, և ես կարծում եմ, որ եթե, օրինակ, Ուկրաինան ժամանակին գնար այս ճանապարհով (մի երկիր, որի տնտեսությունը էապես կախված էր Ռուսաստանից, բայց որն ուզում էր մոդեռնիզացնել իր տնտեսությունը, եվրոպական արժեքներ ներմուծելով՝ բարեփոխումներ մտցնել իր երկրում), ապա հիմա և´ Ղրիմը իրենը կլիներ, և´ պատերազմ չէր լինի Լուգանսկում ու Դոնեցկում, և´ երկիրն այսպիսի խառնաշփոթ վիճակում չէր հայտնվի: Միաժամանակ ուզում եմ նշել, որ սա պատմական նշանակություն ունի Հայաստանի համար, որովհետև հազարամյակների ընթացքում մեզ մոտ միշտ եղել է «կա´մ, կա´մ». կա´մ Պարսկաստան, կա´մ Բյուզանդիա, կա´մ Ռուսաստան, կա´մ Թուրքիա, կա´մ սա, կա´մ նա, և մենք միշտ տուժել ենք դրանից: Առաջին անգամ մենք այդ բանաձևը դարձրեցինք «և´, և´»:
Ի՞նչ հնարավորություններ է տալիս այդ նոր բանաձևը Հայաստանին:
-Առաջին՝ ուժեղացնում է մեր անկախությունը, որովհետև ցանկացած միության մեջ մտնելով՝ բնական ձևով որոշակիորեն սահմանափակում ես քո ինքնուրույնությունը, փոխարենը ստանալում ես որոշակի առավելություններ: Այս պարագայում, համագործակցելով երկու միության հետ, ինքնուրույնության տեսանկյունից անհամեմատ ավելի շահեկան դիրքում ես, քանի որ մանևրելու հնարավորություններ ունես: Այնպես որ սա քաղաքական տեսանկյունից մեծ նշանակություն ունի: Բացի այդ, նոր համաձայնագիրը նաև հնարավորություն է տալիս ավելի արդյունավետ դարձնել պետական, մասնավոր կառույցների գործունեությունը, բարելավել մարդու իրավունքների պաշտպանությունն ու ազատությունները մեր երկրում: Ինչ վերաբերում է տնտեսական կողմին, որոշ քաղաքական ու տնտեսական բացասական կանխատեսումներին, ապա չի կարող պատահել, որ որևէ համաձայնագիր միայն օգուտներ բերի: Որոշ դեպքերում լավ կլինի, որոշ դեպքերում՝ ոչ այնքան, և մեծ ճկունություն ու խելք է պահանջվում, որպեսզի այդ երկու հնարավորությունից էլ կարողանաս օպտիմալ ձևով օգտվել: Ու հիմա նշել մեկի առավելությունը կամ մյուսի թերությունը խելոք մարդու խոսակցություն չէ: Խելոք մարդը նա է, ով կարողանում է այդ երկու մեծ հնարավորությունից էլ օգուտ քաղել: Դա արդեն Հայաստանի իշխանությունների և հասարակության անելիքն է, որոնք պետք է մեծ ջանքեր, ճկունություն դրսևորեն, որպեսզի կարողանան այդ երկուսից էլ օգտվել: Ես շատ լավատես եմ և կարծում եմ, որ սա մի նոր ճանապարհ է, որը մեծ առավելություններ կտա մեզ:
Այս քայլով Հայաստանը միջազգային սպարեզում որակական ի՞նչ առաջընթաց կատարեց:
-Իհարկե, մեծ առաջընթաց կատարվեց. այս երկու միությունների հետ փոխհարաբերությունները Հայաստանի համար ստեղծում են նոր հնարավորություններ նաև այլ երկրների հետ համագործակցելու տեսանկյունից: Ունենալով այս երկու խարիսխը՝ դու կարողանում ես շատ երկրների համար դառնալ շատ ավելի կարևոր: Ընդհանրապես ես կարծում եմ, որ Հայաստանի դերը աշխարհում բավականին մեծ է՝ իր փոքր բնակչության ու փոքր տարածքի հետ համեմատ, և դա պայմանավորված է համաշխարհային հայությամբ, մեր երկրի աշխարհագրական դիրքով, Ղարաբաղյան հարցով, նաև այն հանգամանքով, որ մենք, դեռ 80-ականներից սկսած, առաջամարտիկ ենք եղել շատ հարցերում, հատկապես՝ նոր արժեքների, նոր գաղափարների ներմուծման առումով: Հիմա Եվրամիության հետ կնքած այս համաձայնագրով մեր ազդեցությունն ու դերը աշխարհում ավելի է մեծանում:
14:27 28.04.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 25-28-ը14:20 28.04.2025
Պուտինի գրաֆիկում դեռ չկա Թրամփի հետ նոր հեռախոսազրույց․ ՊեսկովՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի գրաֆիկում դեռ չկա հեռախոսազրույց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Դա դեռ ժամանակացույցում չկա: Հարկ եղած դեպքում կարելի է շատ արագ համաձայնեցնել»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով «Ինտերֆաքս»-ի հարցին։ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը մարտի 18-ին տևել է մոտ երկու ժամ։ ...
14:16 28.04.2025
«Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ Անգլիայի գավաթի եզրափակչում էԱնգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակչում «Մանչեսթեր Սիթին» Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում 2-0 հաշվով հաղթել է «Նոթինգհեմ Ֆորեսթին»։ Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմն առավելության է հասել պաշտպաններ Ռիկո Լյուիսի ու Յոշկո Գվարդիոլի գոլերի շնորհիվ։ «Մանչեսթեր Սիթին» երրորդ տարին անընդմեջ դուրս է եկել Անգլիայի գավաթի խաղարկության եզրափակիչ և մայիսի 17-ին կմրցի «Քրիստալ Փելասի» դեմ։ Այդ հանդիպումը նույնպես կկայանա «Ուեմբլիում»։ ...
14:10 28.04.2025
Վարչապետը Տալլինում հարգանքի տուրք է մատուցել Կոմունիզմի զոհերի հիշատակինՊաշտոնական այցի շրջանակում վարչապետ Նիկոլ Փաշինյանը այցելել է Տալլինում գտնվող Կոմունիզմի զոհերի հուշահամալիր: Վարչապետին ուղեկցել է Էստոնիայի Պատմական հիշողության ինստիտուտի խորհրդի անդամ Մարտին Անդրելլերը, ով ներկայացրել է հուշահամալիրի ստեղծման պատմությունը և խորհրդանշական նշանակությունը: Նիկոլ Փաշինյանը ծաղիկներ է խոնարհել հուշապատի մոտ՝ հարգանքի տուրք մատուցելով Կոմունիզմի զոհերի հիշատակին: ...
14:06 28.04.2025
Պեսկովն ասել է, որ ուղիղ բանակցությունների ազդանշանը պետք է գա ԿիևիցՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը Կիևից ազդանշան է սպասում բանակցությունները վերսկսելու համար։ «Կիևը պետք է որոշակի քայլեր ձեռնարկի այս հարցում: Կա իրավական արգելք: Մինչ այժմ մենք որևէ գործողություն չենք տեսել: Հատուկ ռազմական գործողությունը շարունակվում է, շարունակվում են ԱՄՆ-ի ջանքերը՝ գործընթացը խաղաղ ճանապարհով իրականացնելու համար: Նախագահը բազմիցս հաստատել է […] ...
14:02 28.04.2025
Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց, Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կիրականացվիՄայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով մայիսի 1-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Այս մասին տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։ Մաշտոցի պողոտա-Պուշկին փողոց խաչմերուկից եկող ուղղությամբ նախկին թույլատրված «ուղիղ և ձախ» երթևեկության փոխարեն երթևեկությունը կթույլատրվի «միայն ուղիղ» ուղղությունով: Փոփոխությունն իրականացվելու է Մաշտոցի պողոտա-Խորենացի փողոց և Մաշտոցի պողոտա-Ամիրյան փողոց խաչմերուկներում: ...
13:32 28.04.2025
Բրիտանական զորքերը չեն մասնակցի մարտական գործողություններին, եթե տեղակայվեն ՈւկրաինայումՄեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին հայտարարել է, որ Ուկրաինայում ցանկացած բրիտանական ռազմական կոնտինգենտի նպատակը կլինի ուկրաինական բանակին ուսուցում տրամադրելը, այլ ոչ թե մասնակցելը մարտերին: «Մենք ակնկալում ենք, որ այդ նպատակները ուղղված կլինեն ուկրաինական ժամանակակից և մարտունակ զինված ուժերի վերականգնմանը, այլ ոչ թե մարտական գործողություններ իրականացնելուն»,- նախարարի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։ The Telegraph-ը հիշեցնում […] ...