21:46 21.09.2019
Հայաստանի անկախության օրվա առիթով առաջին անգամ Հայաստանի դրոշի գույներով է լուսավորվել աշխարհի ամենաբարձր կառույցը՝ Բուրջ Խալիֆան: Արաբական Միացյալ Էմիրությունների Դուբայ քաղաքում գտնվող երկնաքերի վրա վառվել են կարմիր կապույտ և նարնջագույն գույները: Բուրջ Խալիֆան 168 հարկ ունի, 828 մետր բարձրություն:
18:52 15.04.2025
Սպերցյանի գործակալը հրաժարվել է հայ ֆուտբոլիստի` անգլիական ակումբ տեղափոխվելու տարբերակիցՀայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող էր կարիերան շարունակել «Նոթինգհեմ Ֆորեսթում»։ Անգլիական ակումբի ներկայացուցիչները կապվել են հայ ֆուտբոլիստի գործակալ Ռաֆաելա Պիմենտայի հետ, սակայն նա մի շարք պատճառներով հրաժարվել է Էդուարդի՝ կարիերայի շարունակության այդ տարբերակից։ Պատճառները չեն նշվում: Սպերցյանն ընթացիկ մրցաշրջանում 29 խաղում 7 գոլ է խփել, կատարել 4 գոլային փոխանցում։ ...
18:40 15.04.2025
Պորոշենկոն Զելենսկիի գրասենյակին մեղադրել է իշխանությունը յուրացնելու մեջՎլադիմիր Զելենսկիի գրասենյակը սկսել է չարաշահել Ուկրաինայում ռազմական դրության երկարաձգումը և սկսել է յուրացնել իշխանությունը։ Նման կարծիք է հայտնել երկրի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն։ «Այժմ մտցվում է ռազմական դրության ևս մեկ երկարացում։ Սա 15-րդ անգամն է, որ խորհրդարանին խնդրում են աջակցել դրան։ Բայց ինչո՞ւ դրա ավարտից մեկ ամիս առաջ։ Ուզում եմ շեշտել, որ պետք է […] ...
18:30 15.04.2025
Մյուլերը «Բավարիայում» հատել է 60000 խաղային րոպեի շեմըԹոմաս Մյուլերը Մյունխենի «Բավարիայի» կազմում հատել է 60000 խաղային րոպեի շեմը։ Դա տեղի է ունեցել Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Բունդեսլիգայի հերթական տուրի խաղում, որն ավարտվել է 2-2 հաշվով: 35-ամյա հարձակվողը գերմանական ակումբի կազմում անցկացրել է 745 խաղ, խփել 248 գոլ և կատարել 273 գոլային փոխանցում։ Հիշեցնենք, որ ամռանն ԱՄՆ-ում կայանալիք աշխարհի ակումբային առաջնության ավարտից հետո գերմանացին […] ...
18:20 15.04.2025
Համաշխարհային բանկի պատվիրակության հետ քննարկվել է Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացըԱրդարադատության նախարարի տեղակալ Օկսաննա Աբրահամյանն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը՝ Պետական հատվածի արդիականացման չորրորդ ծրագրի (ՊՀԱԾ4) և Հարավային Կովկասում թվայնացման հնարավորությունների ապահովման նպատակով իրականացվող տեխնիկական աջակցության շրջանակում: Պատվիրակությունը ղեկավարել են Համաշխարհային բանկի աշխատախմբի ղեկավարներ՝ Արման Վաթյանը և Խուրամ Ֆարուկը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՊՀԱԾ 4 ծրագրի իրականացման ընդհանուր առաջընթացը 2024 թվականի նոյեմբերի վերջին առաքելությունից […] ...
18:11 15.04.2025
Հայաստանի և Ֆրանսիայի ԱԳ նախարարները քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերըԱպրիլի 15-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի հետ։ Զրույցի ընթացքում նախարարները քննարկել են Հայաստան-Ֆրանսիա երկկողմ գործընկերության օրակարգային հարցեր։ Նախարար Միրզոյանը ներկայացրել է տարածաշրջանում անվտանգային իրավիճակը և Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված շարունակական ջանքերը, այդ թվում՝ ընդգծելով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության […] ...