Արտառոց դեպք Արարատի մարզում. երիտասարդ ամուսինները կծոտել են հարևանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 09 2024
  • $
    387.83
  • RUBLE
    4.17
  • 431.00
WEATHER
+17.09 oC

Արտառոց դեպք Արարատի մարզում. երիտասարդ ամուսինները կծոտել են հարևանին

14:11 19.09.2019

Երեկ Արարատի մարզում արտառոց դեպք է տեղի ունեցել. մարզի բժշկական կենտրոն է տեղափոխվել 52-ամյա մի բնակիչ` մարմնի տարբեր մասերին կծածի հետքերով։ Sputnik Արմենիայի տեղեկություններով` կծածի հետքեր են եղել 52-ամյա տղամարդու դեմքին, ձեռքին։

Ըստ շրջանառվող որոշ լուրերի՝ տղամարդը վնասվածքը ստացել է իրենց շենքում տեղի ունեցած միջադեպի ժամանակ։ Նրա և հարևաններից մեկի միջև հանկարծակի վեճ է սկսվել, որի ժամանակ երիտասարդ հարևանը կծել է նրա այտը։

Տղամարդը փորձել է կացնով պաշտպանվել, սակայն ապարդյուն, քանի որ երիտասարդի կինն էլ ձեռքն է կծել։ Հարևանները միջամտել են թեժ կռվին ու տղամարդուն հասցրել հիվանդանոց։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր․ Միրզոյանը՝ Իտալիայի գործընկերոջը

10:16 24.09.2024

Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ ստորագրելու խաղաղության պայմանագիր․ Միրզոյանը՝ Իտալիայի գործընկերոջը

Սեպտեմբերի 23-ին Նյու Յորքում ՄԱԿ ԳԱ 79-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Իտալիայի փոխվարչապետ, ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ: Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային զարգացումներին։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում խաղաղության հաստատման ուղղությամբ ՀՀ կողմից իրականացվող քայլերին։ Նախարար Միրզոյանն ընդգծել է, որ Հայաստանն ունի հստակ քաղաքական կամք՝ սեղմ ժամկետում Ադրբեջանի հետ […] ...

Անկախության տոնի առթիվ ՊԵԿ-ում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

10:12 24.09.2024

Անկախության տոնի առթիվ ՊԵԿ-ում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն

Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առթիվ ՊԵԿ-ում տեղի է ունեցել պարգևատրման արարողություն։ Ռուստամ Բադասյանը շնորհակալություն է հայտնել կոմիտեի աշխատակիցներին՝ ի նպաստ Հայաստանի Հանրապետության կատարված աշխատանքի համար և հորդորել՝ կոմիտեի առջև դրված նպատակներն ու խնդիրներն իրականացնել ջանասիրությամբ և պատշաճ կերպով։ ...

«Փյունիկի» Մ19 թիմը չի կարողացել դուրս գալ պատանեկան Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ

10:08 24.09.2024

«Փյունիկի» Մ19 թիմը չի կարողացել դուրս գալ պատանեկան Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ

«Փյունիկի» Մ19 թիմը չի կարողացել դուրս գալ պատանեկան Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլ։ Առաջին փուլի պատասխան խաղում «Փյունիկը» տանը 1-2 հաշվով պարտվել է Մինսկի «Դինամոյին»։ Առաջին մրցավեճում էլ Լևոն Ստեփանյանի թիմը հյուրընկալվելիս պարտվել էր 2-4 հաշվով։ Պատասխան խաղում «Փյունիկի» միակ գոլը խփել է 16-ամյա հարձակվող Վալերի Համբարձումյանը։ ...

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

10:04 24.09.2024

Վթարային ջրանջատում Սյունիքի մարզում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. սեպտեմբերի 25-ից ժամը 10.00-ից մինչև սեպտեմբերի 26-ը ժամը 10:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի՝ Խնձորեսկ, Խնձորեսկի զինվորական մասի, Ներքին Խնձորեսկ, Քարաշեն, Տեղ, Արավուս, Կոռնիձոր գյուղերի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության համար և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը՝ ժամը 08։00-ի դրությամբ

10:00 24.09.2024

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանը՝ ժամը 08։00-ի դրությամբ

Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում սեպտեմբերի 24-ի ժամը 08։00-ի դրությամբ կազմել է 17°C: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը  բրոնզե մեդալներ են նվաճել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում

22:45 23.09.2024

Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը բրոնզե մեդալներ են նվաճել շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում

Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամներ Էլինա Դանիելյանը և Աննա Սարգսյանը Բուդապեշտում ավարտված շախմատի համաշխարհային 45-րդ Օլիմպիադայում բրոնզե մեդալներ են նվաճել առանձին խաղատախտակներին: Կանանց մրցաշարում Հայաստանի հավաքականը թիմային պայքարում կիսել էր 3-6-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 5-րդ հորիզոնականը: Հայաստանի շախմատի տղամարդկանց հավաքականն Օլիմպիադայում կիսել էր 2-6-րդ տեղերը, իսկ լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել 6-րդ հորիզոնականը: Հայաստանի տղամարդկանց […] ...

BACK_TO_TOP