Մանրամասներ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետի ձերբակալությունից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Մանրամասներ ԱԺ աշխատակազմի վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետի ձերբակալությունից

12:52 19.09.2019

Քննչական կոմիտեից հայտնում են, որ պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման կասկածանքով ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը:

«ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժնի վարույթում ԱԺ-ին արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ մատակարարելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործով պարզվել են մի շարք հանգամանքներ: Ձերբակալվել է Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության  մատակարարման բաժնի պետը:

2019թ. հունիսի 24-ին ՀՀ ԱԺ իրավական սպասարկման բաժնի աշխատակցից ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել այն մասին, որ 2016 թվականի սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամիսն ընկած ժամանակահատվածում պայմանագրով նախատեսված արծաթյա մեդալների և հուշամեդալների փոխարեն ԱԺ-ին մատակարարվել են այլ մետաղից պատրաստված մեդալներ և հուշամեդալներ՝ պատճառելով գույքային վնաս:

Դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության Արաբկիրի բաժնում հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել էր ՔԿ ԵՔՔՎ Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի քննչական բաժին և ընդունվել վարույթ:

Նախնական տվյալներով՝ ՀՀ ԱԺ աշխատակազմի աշխատակիցները, իրենց պաշտոնական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, 2015-2017թթ. ընթացքում դիտավորությամբ շրջանցելով «Գնումների մասին» ՀՀ օրենքով սահմնաված մի շարք դրույթներ, հայտարարել և իրականացրել են  «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ»-ի և «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ»-ի գնումներ, որոնց շրջանակում, գնումների հայտարարությունների և պայմանագրերի մեկ անձից գնում իրականացնելու գործընթացով, ՍՊ ընկերությունից և Ա/Ձ-ից պետք է ձեռք բերվեին ՀՀ Ազգային ժողովի նախագահի հրամաններին համապատասխանող մեդալներ, որոնք, ըստ տեխնիկական բնութագրերի, պետք է լինեին արծաթից՝ պատված ոսկու շերտով:

Քրեական գործի նախաքննության ընթացքում իրականացվել են մի շարք քննչական գործողություններ՝ առգրավվել են վերոնշյալ գնումների վերաբերյալ առկա բոլոր փաստաթղթերը, դրանց ընթացակարգերին մասնակցած աշխատակիցների անձնական գործերը, դրանց վերաբերյալ առկա հաշիվ ապրանքագրերը, պահեստային մուտքի և ելքի փաստաթղթերը, Աժ աշխատակազմի պահեստից առգրավվել են բոլոր մեդալները: Խուզարկություններ են կատարվել ԱԺ աշխատակազմի աշխատակիցների բնակարաններում:

Իրականացված քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել՝ ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի  կողմից (նախկինում Գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչ), իր պաշտոնեական դիրքն օգտագործելով, վատնման եղանակով առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083  ՀՀ դրամ գումար հափշտակելու վերաբերյալ:

Այսպես՝ բաժնի վարիչը, օժտված լինելով կազմակերպական-տնօրինչական և վարչատնտեսական լիազորություններով, այն է`  կազմակերպում է ԱԺ նիստերի, խորհրդարանական լսումների, այլ պաշտոնական և արարողակարգային միջոցառումների նյութատեխնիկական ապահովումը, զբաղվում է ապրանքների մարքեթինգով, կազմակերպում  և իրականացնում է ԱԺ նյութատեխնիկական ապահովման նպատակով ապրանքների ձեռքբերման, պահեստավորման և մատակարարման աշխատանքները, հափշտակություն կատարելու դիտավորությամբ, ոսկերչական ոլորտում գործունեություն իրականացնող իր ծանոթին օգնելու նպատակով, խախտել է ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալի և ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալի ձևերը սահմանելու մասին որոշումները և 2015-2017 թվականների ընթացքում կազմակերպել է սահմանված տեխնիկական բնութագրին  չհամապատասխանող, շուկայականից էականորեն բարձր գներով` 32.000-40.000 ՀՀ դրամ արժողությամբ, մեդալների ձեռքբերման գործընթացներ:

Մասնավորապես` 2015-2016 թվականներին ոսկերչությամբ զբաղվող իր ծանոթի հետ կնքված պայմանավորվածությունների համաձայն՝ նրան պատկանող ՍՊ ընկերությանը կազմված հաշիվ ապրանքագրերի, թվով 7 գնումների գործընթացների արդյունքում կազմված հաշիվ ապրանքագրերի, ինչպես նաև՝ նշված ՍՊ ընկերության տնօրենի ընկերոջ անվամբ գրանցված ԱՁ-ի հետ թվով 3 գնումների գործընթացների արդյունքում կազմված հաշիվ ապրանքագրերի համաձայն, փոխանցվել է ընդհանուր 12.338.500 ՀՀ դրամ գումար` արծաթից ոսկյա շերտով պատված 278 հատ «ՀՀ Ազգային ժողովի նախագահի հուշամեդալ» և 75 հատ «ՀՀ Ազգային ժողովի պատվո մեդալ» ՀՀ Աժ աշխատակազմին մատակարարելու համար:

Սակայն ՍՊ ընկերության տնօրենը, ԱԺ աշխատակազմի գործերի կառավարչության նյութատեխնիկական ապահովման բաժնի վարիչի հետ նախնական պայմանավորվածություն ձեռք բերելով, վերոնշյալ մեդալների փոխարեն մատակարարել է նույն քանակի 3.726-4.206 ՀՀ դրամ արժողությամբ պղինձ-ցինկի համաձուլվածքից պատրաստված՝ ընդհանուր 1.462.917 ՀՀ դրամ արժողութամբ մեդալներ, ինչի արդյունքում ապօրինի, անհատույց, շահադիտական նպատակաով, վատնման եղանակով հափշտակվել է առանձնապես խոշոր չափերով՝ 9.359.083 ՀՀ դրամ գումար:

Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքներ պարզելու նպատակով նշանակվել էր դատանյութագիտական փորձաքննություն, որի եզրակացության համաձայն՝ նշված հուշամեդալները պատրաստված են եղել պղինձ-ցինկ համաձուլվածքից՝ պատված ոսկու պարունակությամբ արտաքին շերտով:

2019թ. սեպտեմբերի 19-ին ԱԺ աշխատակազմի Ազգային ժողովի աշխատակազմի Վարչատնտեսական վարչության մատակարարման բաժնի պետը ձերբակալվել է՝ պաշտոնական դիրքի չարաշահմամբ ՀՀ ԱԺ աշխատակազմի ֆինանսական միջոցների վատնման կասկածանքով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննությունը ապահովելու ուղղությամբ»,- տեղեկացնում է Քննչական կոմիտեն:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

22:08 22.11.2024

Էդիկ Սարգսյանը՝ կարատեի Աշխարհի չեմպիոն

ՌԴ Օրյոլ քաղաքում շարունակվող Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությունում գերազանց է հանդես եկել Էդիկ Սարգսյանը: Մեծահասակների մրցապայքարում հայ կարատեիստը հաղթել է բոլոր մենամարտերը և դարձել Աշխարհի չեմպիոն: Ավելի վաղ գյումրեցի պատանի կարատեիստ Արտաշես Մկրտչյանը 14-15 տարեկաննների խմբի 50-55 քաշային կարգում նվաճել էր առաջնության արծաթե մեդալ: Նշենք, որ Բազմավոճ կարատեի ֆեդերացիաի աշխարհի առաջնությանը, բոլոր տարիքային խմբերում […] ...

SHANTNEWS

22:00 22.11.2024

SHANTNEWS

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

21:53 22.11.2024

Զելենսկին քննադատել է Ռադային և օտարերկրյա դեսպանատներին՝ աշխատանքից հրաժարվելու համար

Վլադիմիր Զելենսկին քննադատել է Գերագույն Ռադայի պատգամավորներին ուրբաթ օրը կայացած նիստը չեղարկելու համար, իսկ արտասահմանյան երկրների դեսպանատներին՝ աշխատանքը դադարեցնելու համար։ Համապատասխան տեսաուղերձը հրապարակվել է Զելենսկու Telegram ալիքում։ «Եթե օդային հարձակման ազդանշան է հնչում, պետք է արձագանքել, հոգ տանել ձեր մասին և գնալ ապաստարան։ Բայց երբ չկա օդային հարվածի ահազանգ, պետությունը, արտադրությունը, դեսպանատները՝ բոլորը պետք է […] ...

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

21:45 22.11.2024

Գորիսի 6 դպրոցի շուրջ 70 սան մասնակցել է գործնական դասընթացի՝ անտառվերականգման և անտառտնկման թեմաներով

Գորիս խոշորացված համայնքի 6 դպրոցի շուրջ 70 սան նոյեմբերի 21-ին մասնակցել է Սյունիքի մարզի «Հայանտառ» ՊՈԱԿ-ի Գորիսի անտառտնտեսության մասնաճյուղի և Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության համատեղ վերապատրաստման դասընթացի՝ ծառատունկի և անտառների կառավարման թեմայով, հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը։ Դասընթացի բոլոր մասնակիցներն «Իմ Քայլը» հիմնադրամի «Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի շահառու սաներն են։ Դասընթացը կազմակերպվել […] ...

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

21:38 22.11.2024

«Ինտեր Մայամին» կգլխավորի Մասկերանոն

Արգենտինայի երիտասարդական հավաքականը մարզող Խավյեր Մասկերանոն կգլխավորի ամերիկյան «Ինտեր Մայամին»։ 40-ամյա արգենտինացին երկարաժամկետ պայմանագիր է համաձայնեցրել MLS-ի կանոնավոր առաջնության չեմպիոնի հետ: «Բարսելոնայի» և Արգենտինայի ազգային հավաքականի լեգենդար ֆուտբոլիստը կատալոնական ակումբում խաղացել էր ներկայումս «Ինտերում» հանդես եկող հարձակվողներ, արգենտինացի Լիոնել Մեսսիի, ուրուգվայցի Լուիս Սուարեսի և իսպանացի պաշտպան Ժորդի Ալբայի հետ: «Ոսկե գնդակի» 8-ակի դափնեկիր Մեսսիի հետ […] ...

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

BACK_TO_TOP