18:52 17.09.2019
Արջին հանդիպելու պահին ես Փիթերի հետևում էի` մոտավորապես երկու մետր հեռավորության վրա: Նրա դիմաց քարեր էին, և հանկարծ այդ քարերի հետևից՝ աջ կողմից դուրս եկավ արջը: Այս մասին SHANTNEWS.am-ի թղթակցի հետ զրույցում պատմեց լեհ զբոսաշրջիկ Մաուգոժատա Լուժինցկան:
«Ես լսեցի Փիթերի գոռոցը, հետո տեսա արջին: Դա մի քանի վայրկյան տևեց: Նախ` հարձակվեց Փիթերի վրա, Փիթերը չէր կարողանում փախչել, փախչելու ժամանակ էլ չկար: Դա այնքան արագ տեղի ունեցավ»,- ասաց աղջիկը:
Ավելի վաղ հայտնել էինք`Արագած լեռան վրա Լեհաստանի քաղաքացիները ենթարկվել են արջի հարձակման:
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:26-ին, Լեհաստանի Հանրապետության քաղաքացի Մարգո Լ.-ից «911» ծառայություն ահազանգ էր ստացվել, որ ինքը և ընկերը (նույնպես Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) բարձրացել են Արագած լեռը, որտեղ ենթարկվել են արջի հարձակման:
Ժամը 16:35-ին փրկարարներն Արագած լեռը բարձրացած քաղաքացիներին հայտնաբերել էին: Ժամը 17:15-ին բժիշկներն արձանագրել էին տուժածի (Պյոտր Բ., 1986 թ., Լեհաստանի Հանրապետության քաղաքացի) մահը: Աղջիկը (1988 թ.) հոսպիտալացման կարիք չէր ունեցել:
Մանրամասները` տեսանյութում:
23:36 31.10.2024
Չինաստանի դպրոցներից մեկում երեխաներին կերակրել են հոտած մսով22:24 31.10.2024
Իսպանիայում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 158-ի23:36 31.10.2024
Չինաստանի դպրոցներից մեկում երեխաներին կերակրել են հոտած մսովՉինաստանի Յուննան նահանգի Կունմինգ քաղաքի միջնակարգ դպրոցում սկանդալ է տեղի ունեցել, որը ոմանք անվանել են «գարշահոտ մսով միջադեպ»: Չնայած այն հանգամանքին, որ դպրոցականների ծնողները գումար են վճարում ուսումնական հաստատություններում իրենց երեխաների սննդի համար, շատ աշակերտներ սկսել են տառապել այնպիսի տհաճ ախտանիշներով, ինչպիսիք են փսխումը և փորլուծությունը: Երեխաների ծնողները ստուգել են դպրոցի խոհանոցը և պարզել, որ […] ...
23:28 31.10.2024
Լարվածություն ԱՄՆ-ի և Ֆրանսիայի միջև` Լիբանանում կարգավորման մասին խոսակցությունների ֆոնին«Հըզբոլլահին» մոտ կանգնած լիբանանյան «Ալ-Ախբար» թերթը, վկայակոչելով Փարիզում պաշտոնական ներկայացուցչին, հաղորդում է, որ լարվածությունն աճում է ոչ միայն Ֆրանսիայի և Իսրայելի, այլ նաև Ֆրանսիայի և ԱՄՆ-ի միջև: Պատճառը Փարիզի մտավախությունն է, որ Վաշինգտոնը ձգտում է բացառել Ֆրանսիային Լիբանանի շուրջ բանակցություններից՝ գերադասելով Լոնդոնի և Բեռլինի ավելի ակտիվ դերը։ «Ֆրանսիան տեղյակ է Լիտանի գետից հարավ «Հըզբոլլահին» զինաթափելու […] ...
23:20 31.10.2024
Սաուդյան Արաբիան ավարտել է իր մեգաշինարարություններից առաջինըNeom տարածքի զարգացման գործակալությունը, որի նպատակն է Սաուդյան Արաբիան վերածել 21-րդ դարի երկրի, հայտնել է Սինդալ կղզում հանգստավայրի շինարարության ավարտի մասին։ Այն դարձավ Neom-ի հովանու ներքո ստեղծված առաջին մեգա-նախագիծը։ Կարմիր ծովում երբեմնի ամայի Սինդալ կղզին, որը զբաղեցնում է մոտավորապես 840 հազար քառակուսի մետր տարածք, վերածվել է շքեղ հանգստավայրի՝ հյուրանոցներով, գոլֆի ակումբով և սուպերզբոսանավերի համար նախատեսված […] ...
23:12 31.10.2024
ՔՊ-ում այսօր կրկին ինքնաքննադատության օր էր․ ՓաշինյանՀոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նիստին մասնակցել են Կուսակցության վարչության անդամները, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը և Կառավարության կուսակցական անդամները։ Քննարկման թեման ինքնաքննադատությունն էր։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է․ «ՔՊ-ում այսօր կրկին […] ...
23:04 31.10.2024
Այս պահին Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորում օրակարգում չկա․ Սաուդյան ԱրաբիաՍաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար Ֆեյսալ բեն Ֆարհանը հայտարարել է, որ Գազայի հյուսիսում մարտերը «ցեղասպանության ձև է, որը սնուցում է բռնությունների ցիկլը»: Նրա խոսքով՝ իրենք աշխատում են Գազայում հրդեհը դադարեցնելու ուղիներ գտնելու ուղղությամբ և կենտրոնանում են երկու պետությունների միջև խնդրի լուծման շուրջ։ «Պաղեստինցիներն ունեն ինքնորոշման և սեփական պետություն ստեղծելու իրավունք, և Պաղեստին պետությունը պետք է […] ...
22:56 31.10.2024
Արարատ Միրզոյանը անդրադարձել է ԵՄ-ի հետ գործընկերությանըՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան ԱԺ արտաքին հարաբերությունների ու ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստի զեկույցի ժամանակ անդրադարձել է ԵՄ-ի հետ գործընկերությանը․ «Իրականում Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից ասված խոսքերն այն բանաձևն են, որով մենք այս պահին էլ առաջնորդվում ենք: Մենք պատրաստ ենք Եվրոպական միությանը մոտ լինել այնքան, որքան Եվրոպական միությունը թույլ տա: 2024 […] ...