Շիրակի մարզում այս տարի կարտոֆիլի բերքը քիչ կլինի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+8.09 oC

Շիրակի մարզում այս տարի կարտոֆիլի բերքը քիչ կլինի

22:04 16.09.2019

Այս տարի Շիրակի մարզում կարտոֆիլի բերքը սպասվածից քիչ կլինի։ Սա պայմանավորված է մի քանի գործոններով. նախ՝ կարտոֆիլի ցանքատարածքներն են քիչ, հետո՝ եղանակն էր անբարենպաստ լավ բերք ստանալու համար: Մարզի առանձին հատվածներում ամռանը երաշտ էր, կարկտահարությունից էլ կարտոֆիլի բավականին շատ ցանքեր են վնասվել: Բացի դրանից՝ կարտոֆիլն այն մշակաբույսն է, որը արտադրողից մինչև սպառողին հասնելը մի քանի միջնորդ վերավաճառողների ձեռքով է անցնում: Նաև սա է այս պահին բարձր գնաճ ստեղծում:

Ախուրյանի տարածաշրջանն է, որ հողերը հիմնականում օգտագործում են կարտոֆիլ մշակելու համար: Ազատանի ցանքատարածքներում ամենաշատը կարտոֆիլ են ցանում: Այս տարի էլ նույնի կրկնությամբ, բայց բերքից գոհ են ոչ բոլորը: Մոտ 3 ամիս տեղումներ չեն եղել, ոռոգման ջուրն էլ չի կարողացել փոխարինել անձրևներին: Արդյունքում՝ տնտեսություններ կան, որ 3 անգամ պակաս բերք են հավաքել: Այսպիսի բան չէր եղել, որ դաշտերին մինչև 8 անգամ ոռոգման ջուր տային, թեև օգուտից բացի գյուղացիներն ասում են՝ վնաս են ունեցել: Չորային եղանակներից կարտոֆիլի վրա առաջացած խոցերն առատ ոռոգումից հետո փտել են:

Հիմա բերքահավաքը ցածրադիր գոտիներում սկսված է: Դրան զուգահեռ, կարտոֆիլի գինն է աճել, ինչը Շիրակի մարզի գյուղմթերքի շուկայի գներին անհամապատասխան է: Թե ինչու է կարտոֆիլի ցանքերով հարուստ մարզում 200-250 դրամով այն վաճառվում, հողագործները համարում են, որ պատճառը մի քանի օր շարունակվող անձրևներն են:

Ասում են՝ անձրևների պատճառով չեն կարողացել կարտոֆիլ քանդել, դրա համար էլ գինը թանկացել է։ Բերքը քիչ է, ու վաճառքի սեզոնը կարտոֆիլագործների համար լավ է սկսվել: Հազվադեպ է լինում, երբ գնորդն է գալիս գյուղացու դուռը: Դաշտից կարտոֆիլը քանդում են ու անմիջապես տեղում վերավաճառողը տանում է: Գյուղացին էլ այս տարի թանկ է տալիս՝ 1 կգ-ը 140 դրամով, նույն չափի ու որակի կարտոֆիլն անցած տարի վաճառում էր 90 դրամով: Վերավաճառողն էլ դրան է գին ավելացնում: Ասում է՝ վաճառելու նպատակով Երևան է տանում բերքը։

Գյուղացիների խոսքերով՝ 140 դրամով հազվադեպ է եղել, որ կարտոֆիլ վաճառեն, նախկինում՝ 90, 100, լավագույն դեպքում՝ 120 դրամով են մեծածախ վաճառք կատարել։

Մեծածախ գնով տեղափոխած կարտոֆիլը շատ դեպքերում չի մնում գնորդի ձեռքին, այլ մի քանի միջնորդ վերավաճառողների միջոցով, եղած գնին գին ավելացնելով, հայտնվում է շուկայում: Ազատանի գյուղապետ Վարդան Իկիլիկյանի խոսքերով՝ կարտոֆիլը մինչև սպառողին է հասնում, մի 3-4 ձեռք է անցնում, ու այս պարագայում տուժում են արտադրողն ու սպառողը։ Այսինքն՝ կարտոֆիլը արտադրողից կրկնակի թանկ է հասնում սպառողին: Սա արդեն շուկայի չկանոնակարգման հետևանքն է, երբ միջամտություն չկա գնագոյացման հարցում: Օրինակը նաև Գյումրիի շուկայում է:

Կարտոֆիլի դեֆիցիտ ստեղծվել է նաև այն պատճառով, որ շատ տնտեսություններ ապրանքը դեռ վաճառքի չեն հանում, սպասում են: Գյուղատնտեսները չեն կարծում, որ թանկ գինը երկար կպահպանվի, քանի որ տարածքներ կան, որտեղ բերքահավաքը դեռ չի սկսվել: Սկսվելու դեպքում, շուկան ապրանքով կլցվի ու հնարավոր է գնանկում լինի: Շիրակի մարզում այժմ հավաքում են վաղահաս կարտոֆիլը, միջահաս ու ուշահաս բերքին դեռ ժամանակ կա:

Անցած տարվա համեմատ, մարզում 400 հա-ով պակաս է կարտոֆիլ մշակվել, ցանքերը կազմել են 3200 հա: Դրանցից ավելի քան 1000 հա-ն էլ կարկտահարվել է: Կարտոֆիլ այս տարի Շիրակի մարզից չի արտահանվի, փոխարենը մոտ 2 ամիս առաջ հանրապետություն կարտոֆիլ է ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

21:32 22.11.2024

Մեդվեդևը կոչ է արել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել Պուտինի խոսքերի մասին

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը խորհուրդ է տվել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին մտածել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսքերի մասին՝ Մոսկվայի կողմից ագրեսիային պարտադիր պատասխան տալու մասին։ Al Arabiya հեռուստաալիքին տված հարցազրույցում Մեդվեդևն ուշադրություն է հրավիրել պետության ղեկավարի խոսքերի վրա, ով նոյեմբերի 21-ին իր հայտարարության մեջ խոստացել էր պատասխան տալ Ռուսաստանի դեմ ագրեսիվ գործողություններին։ «Անպայման կլինի […] ...

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

21:24 22.11.2024

Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահին

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է «Վիզա» վճարային համակարգի ընկերության տարածաշրջանային նախագահ Էնդրյու Տորեին: Փոխվարչապետը հանդիպման սկզբում կարևորել է «Վիզա»-ի գործունեությունը Հայաստանում՝ ընդգծելով մասնավորապես ֆինանսական և թվայնացման ոլորտներում ընկերության հետ փորձի ու գիտելիքի փոխանակման նշանակությունը երկրի համար: Զրուցակիցները քննարկել են Հայաստանում կանխիկի կրճատման ուղղությամբ իրականացված աշխատանքների արդյունքները, ինչպես նաև անդրադարձել թվայնացմանն ու կիբեռանվտանգությանն առնչվող հարցերին: ...

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

21:17 22.11.2024

Սալահը Goal-ի վարկածով հաջորդ «Ոսկե գնդակի» գլխավոր հավակնորդն է

Հանրահայտ Goal.com-ը հրապարակել է հաջորդ «Ոսկե գնդակի» թեկնածուների ցանկը: Այն գլխավորում է անգլիական «Լիվերպուլի» եգիպտացի հարձակվող Մոհաեդ Սալահը: Լավագույն հնգյակում են նաև Ռոբերտ Լևանդովսկին («Բարսելոնա»), Ռաֆինյան («Բարսելոնա»), Վինիսիուս Ժունիորը («Ռեալ») և Ջամալ Մուսիալան («Բավարիա»): Կատալոնական «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը և անգլիական «Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլադը 6-րդ և 7-րդ տեղերում են: ...

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

21:12 22.11.2024

Սպիտակ տունը և Թրամփի թիմը համատեղ աշխատում են Իսրայելի և «Հըզբոլլահի» միջև զինադադար հաստատելու համար

ԱՄՆ վարչակազմը և նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի թիմը ինտենսիվորեն համակարգում են Իսրայելի և «Հըզբոլլահ» շարժման միջև հրադադարի համաձայնագրի կնքմանն ուղղված ջանքերը, հայտնում է The National-ը՝ հղում անելով աղբյուրներին։ «Կա ինտենսիվ աշխատանք Թրամփի թիմի, ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի շրջապատի և նախագահի խորհրդական Ամոս Հոխշտեյնի միջև՝ Լիբանանում պատերազմին վերջ տալու համար», – ասել է աղբյուրը։ Տարածաշրջանային դիվանագետների […] ...

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

21:05 22.11.2024

Կայացել է ՀԸԳՀ ստորագրման յոթամյակին նվիրված միջոցառում

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը Երևանում համատեղ հյուրընկալեցին բարձր մակարդակի միջոցառում՝ նվիրված Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման յոթամյակին: Միջոցառմանը հրավիրված էին մասնակցելու ՀՀ կառավարության, Ազգային ժողովի, Հայաստանում ԵՄ պատվիրակության և անդամ պետությունների դիվանագիտական ներկայացուցիչներ, ինչպես նաև ՀԸԳՀ քաղաքացիական հասարակության հարթակի ներկայացուցիչներ: Միջոցառման ընթացքում անդրադարձ է կատարվել […] ...

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

20:57 22.11.2024

Goal-ը ներկայացրել է ԱԱ-2026-ի գլխավոր ֆավորիտների վարկանիշը

Goal.com-ը կազմել է 16 թիմերի վարկանիշային աղյուսակը, որոնք ունեն 2026 թվականի աշխարհի առաջնությունում հաղթելու ամենամեծ հնարավորությունները։ Այս աղյուսակում առաջատարն է Իսպանիայի հավաքականը։ Ցանկն ունի այս տեսքը՝ 1.Իսպանիա 2.Արգենտինա 3.Գերմանիա 4.Անգլիա 5.Ֆրանսիա 6.Պորտուգալիա 7.Իտալիա 8.Նիդեռլանդներ 9.Կոլումբիա 10.Բրազիլիա 11.Մարոկկո 12.Խորվաթիա 13.Կանադա 14.Բելգիա 15.ԱՄՆ 16.Մեքսիկա։ Հիշեցնենք, որ 2022 թվականին աշխարհի առաջնությունում հաղթել է Արգենտինայի հավաքականը: 2024 թվականին Իսպանիայի […] ...

BACK_TO_TOP