Դոն Պիպոն թե՛ տուժող է, թե՛ ամբաստանյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Դոն Պիպոն թե՛ տուժող է, թե՛ ամբաստանյալ

19:40 13.09.2019

Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանում այսօր երկրորդ դատական նիստն է կայացել Արթուր Ասատրյանի՝ Դոն Պիպոյի դեմ հարուցված քրեական գործով: Նա մեղադրվում է 2017 թվականի մայիսի 20-ին մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ զենքի  գործադրմամբ, բռնությամբ  Արտակ Այվազյանին, Վազգեն Ղազախեթյանին և Արկադի Քոչինյանին առևանգելու համար: Տուժող Արտակ Այվազյանը դատարանում ասաց, թե ոչ մի բողոք  չունի ու չի հասկանում, թե ինչի համար է դատարան կանչվել, ամբաստանյալ Արթուր Ասատրյանին էլ չի ճանաչում:

Տուժողն ասել է, թե իրեն առևանգող անձը ներկայացել է Պիպո անունով, սակայն այդ անձը Արթուր Ասատրյանը չէ։ Քանի  որ տուժողի ցուցմունքները հակասական էին, մեղադրող Արամ Արամյանը միջնորդեց հրապարակել Այվազյանի նախաքննական ցուցմունքները: Դրանցում կասկածյալ Արտակ Այվազյանը մանրամասն նկարագրել է իրեն և 2 ընկերներին առևանգելու հանգամանքները: Ըստ տուժողի՝ իրենք բնակարան էին վարձակալել՝ միասին գործ անելու համար:

2017 թվականի մայիսի 20-ին Վազգենի հետ դուրս են եկել ցնցուղ գնելու: Անհայտ անձինք իրենց կամքին հակառակ Էջմիածնում սև գույնի «Պրիորա» մակնիշի մեքենայով հետապնդել են իրենց, բռնություն գործադրելով առևանգել և տեղափոխել ինչ-որ գործարանի տարածք, ձեռնաշղթաներ հագցրել, ծեծի ենթարկել։

«Սկսեցին ոտքերով հարվածներ հասցնել ու անընդհատ կրկնել՝ ասա ո՞վ է ձեր «զակազչիկը»։  Հարցը կրկնող անձն ասաց, որ ինքը Էջմիածնի Պիպոն է, ուզում է իմանալ, թե ով է մեզ պատվիրել, որ սպանենք նրան։ Ես ասում էի, որ չեմ հասկանում՝ ինչի մասին է խոսքը»,- գրել է տուժողը նախաքննական ցուցմունքում։

Նախաքննական ցուցմունքում  Արտակ Այվազյանն ասել էր նաև, թե իրենց առևանգողների թվում Պիպո անունով ներկայացած մարդը՝ 40-45 տարեկան, սպիտակ մաշկով, գեր, կլորավուն դեմքով էր:

Դատավոր Հրաչիկ Սարգսյանը խնդրեց ոտքի կանգնել ամբաստանյալ Արթուր Ասատրյանին: Տուժողն ասաց, որ այդ մարդը չի եղել առևանգողների  թվում: Նախաքննական ցուցմունքում Արտակ Այվազյանը նաև պատմել է հետևյալը․

«Իր մարդկանց ուղարկեց մեր վարձակալած բնակարան, որտեղից Արկադիկին ծեծի ենթարկելով բերեցին մեզ մոտ։ Արկադիկը պատասխանում էր, որ որևէ տեղեկություն չունի, բայց նրան դարձյալ ծեծում էին։ Հետո մեզ տարան նկուղային հարկ, որտեղ Պիպոն սպառնաց, որ եթե չասենք, թե ով է «զակազչիկը», բոլորիս երեխաներին գողանալու է՝ բերի «պադվալ»: Հաջորդ օրն առավոտյան Պիպոն եկավ, հեռախոսով ցույց տվեց աղջկաս լուսանկարը՝ սպառնաց, որ «եթե չասես զակազչիկի անունը, աղջկադ կբերեմ մոտդ ու աչքիդ առաջ հետը սեռական հարաբերություն կունենամ»։ Այդ եղանակով Պիպոն ինձ ստիպեց «խոստովանել», թե իբր սպանության պատվերը տվել են Զոհրաբ Ղումաշյանը, Արտյոմ Կանևսկոյը և Սարատովի Արտյոմը, հետո նկարահանեց դա։ Հետո եկել, մեր ճղճղված և արյունոտ հագուստները փոխել են ու մեքենայով տարել մեր բնակության վայր։ Բացի դրանից՝ ստիպել են ձեռք տալ ինչ-որ զենքերի»:

Ազատ արձակելուց ժամեր անց 6-րդ վարչության աշխատակիցները եկել են իրենց վարձակալած բնակարան ր բերման ենթարկել իրենց։

Տուժողն ասել է, որ իրենց բնակարանում հայտնաբերել են արյունոտ իրեր, զենքեր։ Տուժողի կարծիքով՝ Պիպոյի մարդիկ են բերել այդ զենքերը գցել իրենց տուն, որպեսզի հիմնավորեն, որ իրենք էին իբր կատարելու սպանության պատվերը։ Իսկ զենքերը տուն են բերել այն ժամանակ, երբ ինքն ու Վազգենը, տան բանալին չգտնելով, դուռը բաց թողել-գնացել են: Դատարանում տուժողն ասաց, որ այս ցուցմունքներում շատ բան չի համապատասխանում իրականությանը:

«Չգիտեմ էս ինչ ցուցմունք ա, խի՞ են տվյալ մարդուն ( Արթուր Ասատրյանին-խմբ.) բերել էստեղ։

Հիշեցնենք,՝ Արթուր Ասատրյանը կալանավորվել էր 2018թ. հունիսի 19-ին: Սեպտեմբերի 20-ին դատարանի որոշմամբ փոխվել էր Ասատրյանի խափանման միջոց կալանավորումը. նա 50 միլիոն դրամ գրավի կիրառմամբ ազատ էր արձակվել կալանքից։

Ի դեպ, նույն դատարանում քննվող մեկ այլ քրեական գործով էլ այդ տուժողները մեղադրվում են հենց Զոհրաբ Ղումաշյանի, Սարատովի Արտյոմի, Արտյոմ Կանևսկոյի  կողմից ստացված պատվերով, Արթուր Ասատրյանին, ու ևս  երկու օրենքով գողի սպանությունը նախապատրաստելու համար: Մյուս քրեական գործով տուժող է ճանաչվել Արթուր Ասատրյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:21 28.11.2024

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Շիրակի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել բնակչի հողամասում. կա տուժած

19:14 28.11.2024

Շիրակի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել բնակչի հողամասում. կա տուժած

Այսօր՝  նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորանների սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի մասը և հայտնվել բնակչի տան տարածքում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Պարեկային […] ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

19:09 28.11.2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Սպիտակի ոլորանները (մաքրման աշխատանքներով պայմանավորված) և Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […] ...

Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում

19:01 28.11.2024

Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։ Հանդիպումը կազմակերպվել էր արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ: Քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստանից Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ […] ...

Սուբվենցիաներ, օրհներգի քառատողերի դասավորություն. գործադիրի այսօրվա որոշումները

18:53 28.11.2024

Սուբվենցիաներ, օրհներգի քառատողերի դասավորություն. գործադիրի այսօրվա որոշումները

Կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ: Պատգամավորական այս նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի,  պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից: 2024թ.-ի պետական բյուջեից մարզպետերի աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ: Այսկերպ կֆինանսավորվի 20 համայնքի թվով 29 սուբվենցիոն ծրագիր: Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով երթևեկելը կդառնա […] ...

«Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը կանցկացվի «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» խորագրի ներքո

18:46 28.11.2024

«Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը կանցկացվի «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» խորագրի ներքո

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ, ՀՀ վարչապետի տիկին Աննա Հակոբյանի հովանու ներքո, «Կողք կողքի» կրթամշակութային հասարակական կազմակերպությունը 2024 թվականի նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 3-ը կանցկացնի «Կողք կողքի» 5-րդ միջազգային ներառական երաժշտական արտ փառատոնը: Փառատոնն այս տարի անցկացվում է «Ներառական հասարակություն՝ քաղաքակիրթ երկիր» կարգախոսով։ Նոյեմբերի 28-ին մամուլի ասուլիսով ազդարարվել է փառատոնի մեկնարկը: Մամուլի ասուլիսին […] ...

BACK_TO_TOP