Իշխող և ընդդիմադիր ուժերի այս համաձայնությունը ուղղակի խայտառակություն է․ Բաբաջանյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+14.09 oC

Իշխող և ընդդիմադիր ուժերի այս համաձայնությունը ուղղակի խայտառակություն է․ Բաբաջանյան

17:30 12.09.2019

Ազգային ժողովում ընդդիմադիր և իշխանական խմբակցությունների միջև համաձայնություն է ձեռքբերվել, որով այդ ուժերի միջև բաշխվել են ապագայում ստեղծվելիք կոռուպցիայի կանխարգելման խորհրդի անդամներին առաջադրելու հնարավորությունները։ Վերջերս իրեն անկախ պատգամավոր հռչակած Արման Բաբաջանյանը սա «խայտառակություն» է համարում։

«Այն, ինչ տեղի է ունեցել, ուղղակի խայտառակություն է, որովհետև որևէ հիմնավորում չկա, թե ինչու է այս նախագծից հանվել կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության մրցութային կարգը»,- ասաց Բաբաջանյանը։

Նրա կարծիքով՝ առաջարկված այս տարբերակը, ըստ էության, քաղաքականացնում է հանձնաժողովի ամբողջ կազմն ու վտանգում հանձնաժողովի անկախությունն ու անաչառ մասնագիտական գործունեությունը։

«Ենթադրենք՝ հանձնաժողովում քննարկվում է Նիկոլ Փաշինյանի, Արարատ Միրզոյանի, Գագիկ Ծառուկյանի, Էդմոն Մարուքյանի կամ ԲԴԽ անդամ կամ նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ կապված հնարավոր որևէ հարց։ Խնդրում եմ ասել՝ ձեր կողմից առաջարկվող այս նախագծով ի՞նչ երաշխիքներ եք տեսնում, որ հանձնաժողովի անդամները հիշյալ հարցերի քննարկման ընթացքում զերծ կմնան քաղաքական և կորպորատիվ նեղ շահերից, և կաշկանդված չեն լինի կայացնել օբյեկտիվ և անաչառ որոշում»,- ասաց Բաբաջանյանը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ապրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

23:05 28.04.2025

Ապրիլի 29-ին ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 29-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Մաշտոցի պող. 6, 6/2 շենքեր, Զաքյան փ. 1, 8 շենքեր և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Նալբանդյան փ. 37, 41/1 շենքեր, Նալբանդյան փ. 34-59 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Աբովյան փ. […] ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է

22:53 28.04.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնել են, որ Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ հատվածի (Աշտարակ-Թալին) շինարարությունն ակտիվ ընթացքում է։ «Շինհրապարակում մոտ 500 մետրի վրա հաշվեցինք 16 միավոր շինտեխնիկա»,- նշվում է գրառման մեջ: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

22:43 28.04.2025

Ֆրանսիայում շարունակվում են Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին նվիրված միջոցառումները

Ապրիլի 25-ին «Փարիզի միջազգային համալսարանական կենտրոնի» մաս կազմող և 1930 թվականից գործող «Հայ ուսանողների տունը», ուր բնակվում են աշխարհի տարբեր անկյուններից Փարիզի բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսում ստացող հայ ուսանողներ, Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցի կապակցությամբ կազմակերպել էր «Հիշողության և ինքնության փոխանցման միջև» խորագիրը կրող հիշատակի միջոցառում, որին մասնակցել են Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության առաջին քարտուղար Գայանե Մանուկյանը, […] ...

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

22:32 28.04.2025

«Բարսելոնա» – «Ինտեր» հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները

«Բարսելոնա» – «Ինտեր» Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի առաջին հանդիպումը կսպասարկեն ֆրանսիացի մրցավարները, հայտնում է ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքը։ Գլխավոր մրցավար է նշանակվել Կլեման Տյուրպենը, եզրերում նրան կօգնեն Նիկոլյա Դանոն ու Բենժամեն Պաժեսը։ VAR համակարգի պատասխանատուները կլինեն Ժերոմ Բրիզարը և Վիլի Դելաժոն, չորրորդ պաշտոնյան` Ֆրանսուա Լետեքսյեն։ Տյուրպենը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում 6 հանդիպում է սպասարկել, ցույց տվել 9 […] ...

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

22:21 28.04.2025

Իրանի նախագահի այցը Բաքու. Ի՞նչ ազդեցություն կարող է դա ունենալ Ալիևի վրա

Իրանի նախագահը Ադրբեջանում է: Մինչ Բաքու մեկնելը՝ Մասուդ Փեզեշքիանը հարցազրույց է տվել և անդրադարձել նաև հայ-ադրբեջանական հարաբերություններին: Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Ռոբերտ Ղևոնդյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

22:13 28.04.2025

Էկոնոմիկայի և ՏԿԵ նախարարներն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ

Սյունիքի մարզ կատարած աշխատանքային այցի շրջանակում Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն ու Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ։ Այս մասին հայտնել են էկոնոմիկայի նախարարությունից: Ընկերությունը շահագործում է Սյունիքի մարզի Շահումյանի ոսկի-բազմամետաղային հանքավայրը՝ ստորգետնյա եղանակով, արտադրում է ոսկու խտանյութ՝ պղնձի և արծաթի պարունակությամբ: Ընկերությունն ունի շուրջ 2000 աշխատակից, տարեկան արտադրողականությունը […] ...

BACK_TO_TOP