12:48 28.11.2017
Արդեն տեղեկացրել ենք, որ ամփոփվել են «Արդարադատության մոնիթորինգ» ծրագրի արդյունքները: Ծրագրի ամփոփումից հետո լրագրողները զրուցեցին ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանի հետ: Նախարարը նախ՝ նշեց, որ այս ծրագրի ամենաարժեքավոր մասն այն է, որ կարողացան ունենալ մի գործիք, որի միջոցով 5 տարի անց կկարողանան անդրադարձ կատարել, թե ինչ հաջողվեց իրենց փոխել արդարադատության ոլորտում:
Ըստ Հարությունյանի՝ հանրային ընկալումը դատական համակարգի մասին միշտ չէ, որ օբյեկտիվ իրականության հետ համընկնում է:
SHANTNEWS-ի հարցին՝ մոնիթորինգի արդյունքների վերաբերյալ հաստափոր զեկույցի մեջ շատ են այն կետերը, որոնք դատաիրավական ոլորտի բացասական կողմերի մասին են, արդյո՞ք նախարարը համամիտ է զեկույցում նշված այդ բացասական կետերին և կայի՞ն այնպիսիք, որոնք նորություն էին իր համար, Հարությունյանը պատասխանեց.
«Հնարավոր չէ համամիտ չլինել օբյեկտիվ իրականության հետ: Օբյեկտիվ իրականությունը տվյալ դեպքում նկատի ունեմ ոչ թե իրական վիճակը արդարադատության համակարգում, այլ հանրային ընկալումը: Եթե մարդկանց 65%-ը համարում է, որ ինչ-որ մի բան բացասական է, սա չի նշանակում, որ դա բացասական է, նշանակում է, որ կա բացասական ընկալում և դա եւս պահանջում է ջանք մեր կողմից, որ բացասական ընկալումները վերացվեն: Կարող է լինել օբյեկտիվ հիմք, կարող է լինել և սուբյեկտիվ հանրային ընկալում, որի վրա պետք է աշխատել: Զեկույցում ներառված են հանրային ընկալման վերաբերյալ փաստեր, իսկ փաստերի հետ չհամաձայնվել հնարավոր չէ»:
Դավիթ Հարությունյանը նշեց, որ դատաիրավական համակարգի հետ կապված 50 տոկոսից բարձր անվստահությունը, իհարկե, մտահոգիչ է, բայց դա չի համարվում կատաստրոֆիկ թիվ.
«Հանրային ընկալումը որոշ դեպքերում բացասական է, և մենք պետք է մտածենք, թե ինչ անենք, որ վերացվի այդ բացասական ընկալումը: Մենք հիմա մշակում ենք հնգամյա ռազմավարություն դրա համար, ներդնում ենք գործիք, որ 5 տարի հետո կարողանանք ավելի բաց ճակատով ձեզ հետ խոսել, ասել՝ ահա նայեք այս թվերը ինչպես փոխվեցին 5 տարիների ընթացքում»:
ՀՀ արդարադատության նախարարի խոսքով՝ դատական համակարգում կոռուպցիոն ռիսկերը նվազեցրել են:
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...
17:14 28.04.2025
2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են ՀայաստանԱպրիլի 26-ի ժամը 19:50-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու, որը 2022 թվականից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
17:06 28.04.2025
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...
17:00 28.04.2025
Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...
16:53 28.04.2025
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետՊաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...
16:44 28.04.2025
Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...