13:11 11.09.2019
Խորհրդարանում այսօր ներկայացվեց «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու հարցը: ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը նշեց՝ այս նախագծով օտարերկրացիների արտաքսում կկատարվի այն դեպքերում, երբ օտարերկրացին կկատարի քրեորեն հետապնդելի արարք կամ կդատապարտվի ազատազրկման:
Փոխնախարարն ասաց, որ նաև արգելվում է մուտքի վիզայի տրամադրումը, նաև ժամկետի երկարացում, եթե տվյալ անձի նկատմամբ ուժի մեջ է մտել օրինական դատավճիռ, նա դատապարտվել է ազատազրկման հանցագործություն կատարելու համար:
Գրիգորյանը նշեց՝ միջին ծանրության հանցագործությունների դեպքում արտաքսված անձի մուտքը Հայաստան արգելվում է 3 տարով, ծանրի դեպքում՝ 5, իսկ առանձնապես ծանրի դեպքում՝ 8 տարով: Նա առանձնացրեց նաև բացառությունները, որ նախատեսված են արտաքսման որոշում կայացնելիս: Մեկը կապված է ընտանեկան հարաբերությունների հետ: Այն դեպքերում, երբ օտարերկրացին Հայաստանում մշտապես բնակվող մերձավոր հարազատներ ունի՝ ամուսին, զավակ, հայր, մայր, քույր, եղբայր, տատ, պապ, և առաջարկ է եղել, որ նրանց դեպքում բացառություն լինի: Մեկ այլ առաջարկով բացառություններին ավելացել է այն դեպքը, երբ օտարերկրացու նկատմամբ ՀՀ-ում հայտարարված է հետախուզում:
Փոխնախարարը հայտնեց՝ արտաքսման որոշումն ի կատար է ածվում այն բանից հետո, երբ օտարերկրացին ՀՀ-ում պատիժը կրում և ավարտում է: Իսկ եթե պայմանագրերի հիմքով կփոխանցվի իր ծագման կամ քաղաքացիության երկիր, այդ փոխանցմամբ ի կատար ածված կլինի արտաքսումը:
20:10 21.12.2024
Մագդեբուրգում տեղի ունեցած ահաբեկչության ֆոնին Վիեննայի փողոցներում ավելի շատ ոստիկաններ կլինենԳերմանիայի Մագդեբուրգ քաղաքում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Վիեննայի ոստիկանությունը որոշել է մեծացնել իր ներկայությունը քաղաքում, հատկապես Սուրբ Ծննդյան տոնավաճառներում։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։ «Մագդեբուրգում տեղի ունեցածի պատճառով, որը կապ չունի Ավստրիայի հետ, շաբաթ օրվանից մենք կուժեղացնենք անվտանգությունը ողջ Վիեննայում և կկենտրոնանանք Սուրբ Ծննդյան տոնավաճառների վրա»,-ասել է Վիեննայի ոստիկանության խոսնակ Դեյվիդ Պավլիկը: Նա ընդգծել […] ...
19:49 21.12.2024
Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 21-ին՝ ժամը 19:30-ի դրությամբ, միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։ ...
19:37 21.12.2024
Բրազիլիան ներկայացրել է BRICS-ի իր նախագահության լոգոնԲրազիլիան ներկայացրել է լոգոտիպը, որը կօգտագործվի որպես երկրի BRICS նախագահության մաս: Այն հրապարակված է Բրազիլիայի կառավարության կայքում։ Դա կլինի սումաումա բամբակի ծառը, որն աճում է Ամազոնի անձրևային անտառներում: Լոգոտիպը բազմագույն ծառ է՝ կապույտ ֆոնի վրա։ Ծառի գունային սխեման, որը հիմնված է Բրազիլիայի դրոշի գույների վրա, ներառում է կարմիր, կանաչ, կապույտ, դեղին և նարնջագույն: Հայտարարության մեջ […] ...
19:27 21.12.2024
Բրազիլիայում ավտոբուսի վթարի հետևանքով 22 մարդ է զոհվելԲրազիլիայի հարավ-արևելքում ավտոբուսը բախվել է մեքենային և բեռնատարին, ինչի հետևանքով 22 մարդ է զոհվել, հայտնում է CNN Brasil-ը՝ հղում անելով տեղի հրշեջ ծառայությանը։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ողբերգությունը տեղի է ունեցել շաբաթ առավոտյան Մինաս Ժերայս նահանգում։ Սան Պաուլոյից ընթացող ավտոբուսը բախվել է մեքենային և բեռնատարին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել։ Հեռուստաալիքի տվյալներով՝ ավտոբուսում 45 ուղեւոր է եղել։ […] ...
19:14 21.12.2024
Պահպանական պարտավորագրի կնքումը նպատակ ունի սեփականատերերին ծանոթացնել իրենց պարտականություններին․ ԿԳՄՍՆՀՀ ԿԳՄՍՆ-ն պարզաբանում է տարածել պահպանական պարտավորագրի կնքման վերաբերյալ, որում, մասնավորապես, ասվում է․ «Հաշվի առնելով որոշ ԶԼՄ-ներում շրջանառվող ոչ ստուգ տեղեկությունները` հայտնում ենք. Պատմամշակութային հուշարձանների պահպանության ոլորտը կարգավորվում է մի շարք իրավական ակտերով, այդ թվում՝ «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքով: Այդ օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է […] ...