Երկրաշարժից հետո Շիրակի մարզպետը մարզային ԱԻՆ-ի և Ոստիկանության պատասխանատուների հետ խորհրդակցություն է անում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+11.09 oC

Երկրաշարժից հետո Շիրակի մարզպետը մարզային ԱԻՆ-ի և Ոստիկանության պատասխանատուների հետ խորհրդակցություն է անում

21:50 10.09.2019

Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ 911 ծառայությունը Շիրակի մարզից դեռևս որևէ ահազանգ չի գրանցել։

«911 ծառայությունը դեռևս որևէ ահազանգ չունի գրանցած Շիրակի մարզից։ Համայնքապետերից ևս որևէ մտահոգիչ տեղեկատվություն չունենք։
Քանի որ բջջային կապի հետ խնդիր կար, խնդրում եմ Շիրակի մարզում երկրաշարժի հետևանքով որևէ տեսակի վնասի առկայության տեղեկատվություն ունենալու դեպքում կիսվել մեր հետ։
Մարզային ԱԻՆ-ի և Ոստիկանության պատասխանատուների հետ հիմա խորհրդակցություն ենք անում»,- գրել է նա։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 10-ին` տեղական ժամանակով ժամը 20:22-ին (Գրինվիչի ժամանակով ժամը 16:22-ին), ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 41.080 և արևելյան երկայնության 43.940 աշխարհագրական կոորդինատներով (Հայաստան-Վրաստան սահմանային գոտի՝ Բավրա գյուղից 13 կմ հյուսիս-արևելք), օջախի 10 կմ խորությամբ, 4.8 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ:

Ըստ նախնական տվյալների՝ երկրաշարժը զգացվել է ՀՀ Շիրակի, Լոռու, Տավուշի, Արագածոտնի, Արմավիրի մարզերում և Երևան քաղաքում:

Ամասիայում ու Աշոցքում երկրաշարժին հաջորդում են հետցնցումները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

11:46 22.11.2024

Շների վրա կրակած տղամարդը ներկայացել է Արթիկի բաժին

Նոյեմբերի 10-ին հաղորդում էր ստացվել Համայնքային ոստիկանության Արթիկի բաժնում: Կենդանապաշտպանները հայտնել էին, որ նախորդ օրը Արթիկի Լմբատ-2 թաղամասում շների սպանդ է տեղի ունեցել, և երեք շան կրակված մարմին երկու օր է՝ ընկած են նշված վայրում: Մեկնել է բաժնի օպերատիվ խումբը: Ձեռնարկվել են հանցագործությունը բացահայտելուն ուղղված միջոցառումներ: Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արթիկի և Անիի քննչական բաժին: […] ...

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

11:41 22.11.2024

Չեխիայի ԱԳՆ ղեկավարը ժամանել է Կիև

Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին ուրբաթ՝ նոյեմբերի 22-ին, ժամանել է Ուկրաինա։ Այս մասին պաշտոնյան հայտնել է X-ում: Չեխիայի ԱԳՆ ղեկավարն այսօր առավոտյան գնացքով ժամանել է Կիև։ Լիպավսկին նշել է, որ ցանկանում է իմանալ, թե ինչպես են ուկրաինացիները ռուսական գնդակոծությունից հետո։ Նաև, ըստ նախարարի, ինքը տեղում  կստուգի, թե ինչպես են աշխատում չեխական նախագծերը և կքննարկվի, թե ինչպես լավագույնս […] ...

Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

11:33 22.11.2024

Գերագույն ռադայի նիստը չեղարկվել է ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով

Ուկրաինայի Գերագույն ռադան չեղարկել է նոյեմբերի 22-ին նախատեսված նիստը՝ ռուսական հարվածի սպառնալիքի պատճառով։ Պատգամավորներին նախազգուշացվել է խորհրդարանի շենքին ռուսական հնարավոր հրթիռային հարվածի մասին։ Украинская правда-ի զրուցակիցների խոսքով՝ պատգամավորներին կոչ է արվել սահմանափակել իրենց ներկայությունը կառավարական թաղամասում։ Այս տեղեկությունը հաստատել է պատգամավոր Ալեքսեյ Գոնչարենկոն։ Նրա խոսքով, նոյեմբերի 22-ին Ռադան պետք է մեկ ժամ հարցեր ունենար Նախարարների […] ...

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

11:26 22.11.2024

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. շաբաթվա պատկերը

Մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման դեպքեր. ՊԵԿ-ը ներկայացրել է շաբաթվա պատկերը։ Փորձ է արվել օդային ճանապարհով ՀՀ ներմուծել առանց հայտարարագրման բրենդային ժամացույց, առանց հայտարարագրման թանկարժեք հեռախոսների և շոկոլադե սալիկների ներմուծման փորձը կանխվել է, բացահայտվել է մաքսային հսկողությունից թաքցված դեղորայքի տեղափոխման դեպք, քաղաքացին փորձել է տեղափոխել չհայտարարագրված բնական մազեր, օդային ճանապարհով փորձ է արվել ներմուծել առանց […] ...

Ռյուտեն շուտով կմեկնի Թրամփի հետ հանդիպման՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ռազմավարությունը․ Washington Post

11:21 22.11.2024

Ռյուտեն շուտով կմեկնի Թրամփի հետ հանդիպման՝ քննարկելու Ուկրաինայի հարցով խաղաղ բանակցությունների ռազմավարությունը․ Washington Post

Սպասվում է, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն կայցելի ԱՄՆ նախագահական ընտրություններում հաղթած Դոնալդ Թրամփին՝ Մար-ա-Լագոյի նստավայր, քննարկելու Ուկրաինայի վերաբերյալ խաղաղ բանակցությունների ռազմավարությունը և հիշեցնելու, որ իր շահերից է բխում  Ռուսաստանի հետ զիջումների չգնալը։ Գրում է Washington Post-ը։ «Սպասվում է, որ Ռյուտեն շուտով կմեկնի Մար-ա-Լագո՝ քննարկելու Ուկրաինայի խաղաղ բանակցությունների ռազմավարությունը», – ասվում է հրապարակման մեջ։ Լրատվամիջոցը […] ...

Որոնվում է տեսանյութում պատկերված անձը

11:08 22.11.2024

Որոնվում է տեսանյութում պատկերված անձը

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական երրորդ բաժնում քննվող քրեական վարույթի շրջանակներում որոնվում է տեսագրության մեջ պատկերված անձը: Քրեական վարույթով բազմակողմանի, օբյեկտիվ և լրիվ քննություն ապահովելու նպատակով միջոցներ են ձեռնարկվում՝ տվյալ անձին հայտնաբերելու ուղղությամբ: Խնդրում ենք նշված անձին ներկայանալ վարույթն իրականացնող մարմնին կամ ովքեր ճանաչում են նրան, որևէ […] ...

BACK_TO_TOP