13:29 10.09.2019
ՌԴ կատարած աշխատանքային այցի շրջանակներում Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը Մոսկվայի հայկական թանգարանում հանդիպեց մի շարք հայ ուսանողների հետ: Հանդիպումը նախաձեռնել էր Մոսկվայի հայ երիտասարդների միավորումը, այն վարում էր Ռուսաստանի հայերի միավորման համանախագահ Դավիթ Տոնոյանը: Հանդիպմանը ներկա էր նաև «Վերադարձ Հայաստան» (RepatArmenia) հիմնադրամի գործադիր տնօրեն Վարդան Մարաշլյանը:
Գլխավոր հանձնակատարը նախ ներկայացրեց գրասենյակի գործունեությունը, ամփոփեց Ռուսաստան նախորդ այցի ընթացքում երիտասարդների հետ հանդիպման արդյունքները, նշեց գրասենյակի աշխատանքներին սփյուռքի տարբեր համայնքներից երիտասարդների ներգրավման անհրաժեշտության մասին: Գրասենյակն արդեն փորձնակներ է ունեցել Կանադայից ու Լիբանանից, այժմ փորձառություն են անցնում ևս երկու երիտասարդներ՝ Ռուսաստանից և դարձյալ Կանադայից: Զարեհ Սինանյանը տեղեկացրեց սփյուռքի քարտեզագրման աշխատանքների ընթացքի մասին, ներկաներից շատերը պատրաստակամություն հայտնեցին աջակցել տվյալների հավաքագրման աշխատանքներին:
Անդրադարձ կատարվեց նաև պետական համակարգում սփյուռքահայերի ներգրավման ընթացակարգում առկա օրենսդրական խոչընդոտներին: Գլխավոր հանձնակատարը նշեց՝ մեկնարկել են «Հայրենադարձության մասին» օրենքի նախագծի պատրաստման աշխատանքները, և երկիրը ոչ միայն օրենսդրորեն, այլև իր ենթակառուցվածքներով պետք է պատրաստ լինի հայրենադարձության: «Պետությունը պետք է հնարավորություն տա իր հայրենակիցներին Հայաստանում ապրել, կայանալ, աշխատել, ներուժը ներդնել հայրենիքում»,- նշեց Զարեհ Սինանյանը:
Երիտասարդ ուսանողները, որոնք ներկայացնում էին Ռուսաստանի լավագույն կրթական հաստատությունները, ուրախությամբ ընդգծեցին, որ իրենց գործունեության ընթացքում ամենամեծ ուշադրությունը դարձնում են հայրենադարձությանը, սակայն բավարար չափով տեղեկացված չեն Հայաստանի հնարավորությունների, աշխատատեղերի, սոցիալական ծառայությունների մասին: Նրանք նշեցին, որ իրենց մի մասը պատրաստ է վերադառնալ, աշխատել հայրենիքում, և առաջարկեցին առաջիկայում տեղեկացվածության աստիճանը բարձրացնելու համար հարթակներ ստեղծել: Գլխավոր հանձնակատարն ընդգծեց, որ շուտով հասանելի կլինի գրասենյակի կայքը, որը լինելու է հագեցած ու մատչելի տեղեկատվությամբ և նորարարական բազմաթիվ հնարավորություններով:
Հայ երիտասարդներն առաջարկեցին նաև տարբեր համայնքներում հայրենադարձությանը նպաստող հասարակական կազմակերպություններ ստեղծել՝ օգտագործելով հատկապես երիտասարդների ներուժը: Նրանք կարևորեցին համահայկական ուսանողական հավաքների անցկացումը:
21:00 30.12.2024
Հրդեհ Խարբերդի ամառանոցներումԴեկտեմբերի 30-ին, ժամը 07:18-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Խարբերդի ամառանոցների 3-րդ փողոցի տներից մեկի տանիքում: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 08։18-ին, մարվել՝ 10։14-ին։ Այրվել է տունը (մոտ 80 քմ)։ ...
20:50 30.12.2024
ԱՄՆ ֆինանսների նախարարությունը 3,4 միլիարդ դոլարի օգնություն է հատկացնում ՈւկրաինայինԱՄՆ իշխանությունները 3,4 միլիարդ դոլար են փոխանցում Ուկրաինային որպես բյուջետային օգնություն, երկուշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Ելենը։ «ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության և Պետդեպարտամենտի հետ համաձայնեցված՝ մենք տրամադրում ենք 3,4 միլիարդ դոլար»,- ասել է Ելենը, որին մեջբերում է ԱՄՆ ֆինանսների նախարարությունը։ Նա պարզաբանել է, որ սա 2024 թվականի ընթացքում Կոնգրեսի կողմից այդ նպատակների […] ...
20:41 30.12.2024
Զախարյանը ընդգրկվել է թոփ-5 լիգաներում հանդես եկող հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականումTransfermarkt-ը ներկայացրել է Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես եկող հետխորհրդային երկրների ամենաթանկարժեք ֆուտբոլիստների խորհրդանշական հավաքականը։ 11 ֆուտբոլիստներից 6-ը ներկայացնում են Ուկրաինան, երկուական՝ Ռուսաստանը և Վրաստանը, ևս մեկ ֆուտբոլիստ՝ Ուզբեկստանը։ Խորհրդանշական հավաքականում է նաև իսպանական «Ռեալ Սոսյեդադի» և Ռուսաստանի ազգային հավաքականի հայազգի կիսապաշտպան Արսեն Զախարյանը, որի տրանսֆերային արժեքը գնահատվում է 18 միլիոն եվրո: Եվրոպայի թոփ-5 լիգաներում հանդես […] ...
20:30 30.12.2024
Ինչո՞վ առանձնացավ 2024 թվականը. տարին ամփոփում է Ռուբեն ԲաբայանըՀաշված ժամեր և 2024 թվականն այլևս անցյալ կլինի: Ինչո՞վ առանձնացավ անցնող տարին և ի՞նչ տվեց մեզ. տարին «Հեռանկար»-ի տաղավարում ամփոփել է ռեժիսոր Ռուբեն Բաբայանը: ...
20:23 30.12.2024
Թրամփը աջակցություն է հայտնել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ ՋոնսոնինԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ լիովին աջակցում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնի (հանրապետական Լուիզիանայից) աշխատանքը։ «Ամերիկյան ժողովրդին անհրաժեշտ է անհապաղ ազատվել ներկայիս վարչակազմի ապակառուցողական քաղաքականությունից: Խոսնակ Մայք Ջոնսոնը լավ, աշխատասեր, կրոնասեր մարդ է: Նա ճիշտ կերպ կվարվի, և մենք կշարունակենք հաղթանակներ տանել: Ես լիովին աջակցում եմ Մայքին»,- գրել է Թրամփը Truth […] ...
20:11 30.12.2024
Շվեյցարիան իրեն տեսնում է որպես ուկրաինական հակամարտության լուծման մասՇվեյցարիան իրեն տեսնում է որպես ուկրաինական ճգնաժամի լուծման մաս: Այս մասին Tages-Anzeiger թերթին տված հարցազրույցում ասել է Շվեյցարիայի արտգործնախարար Իգնացիո Կասիսը։ «2022 թվականին Լուգանոյում Ուկրաինայի վերականգնման կոնֆերանսից ի վեր մենք կրկին ու կրկին ցույց ենք տվել մեր հավատարմությունը. մենք շարունակում ենք գործել, մենք ուկրաինական հակամարտության լուծման մի մասն ենք»,- ասել է նախարարը։ Կասիսը նշել է, […] ...