Կալանավորվել են ոստիկանության աշխատակիցներ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 04 2025
  • $
    389.46
  • RUBLE
    4.73
  • 441.92
WEATHER
+21.09 oC

Կալանավորվել են ոստիկանության աշխատակիցներ

18:43 27.11.2017

Պաշտոնեական դիրքի չարաշահման փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության  Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժանմունքի պետն ու Նաիրիի բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնությամբ, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու թաքցրել իրենց կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործության դեպքը:

Այսպես, Եղվարդ քաղաքի բնակիչ Սրբուհի Մեսրոպյանը 27.02.2017թ.-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի ՀՈԲ տեսուչ Գևորգ Հակոբյանին հաղորդում է տվել նախկին ամուսնու կողմից ապօրինի թմրամիջոց պահելու մասին: Մասնավորապես, իր բնակարան այցելած հիշյալ ոստիկանին ցույց է տվել նախկին ամուսնու կողմից թաքցրած` պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված թմրամիջոցը: Սակայն ոստիկանը, հանցագործության մասին հաղորդում ընդունելու, այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու՝ դեպքի վայրը զննելու և առկա փաստերն արձանագրելու փոխարեն, իր բջջային հեռախոսով լուսանկարել է թմրամիջոցը և Ս. Մեսրոպյանին հավաստիացրել, որ դեպքին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:

Նույն օրը Գ. Հակոբյանը հանցագործության դեպքի մանրամասների մասին անձամբ զեկուցել է իր վերադասներին` Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Էմիլ Մովսիսյանին և նույն բաժնի պետի տեղակալ Սարգիս Բաղդասարյանին: Սակայն վերջիններս, իրենց հերթին, հիշյալ հանցագործության մասին հաղորդում չեն ընդունել և սահմանված կարգով միջոցառումներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ:

Հիշյալ դեպքից 10 օր հետո Ս. Մեսրոպյանը կրկին զանգահարել է տեսուչ Գ. Հակոբյանին և տեղեկացրել, որ ամուսինը վերցրել է թմրամիջոցի փաթեթը և դուրս եկել բակ: Ս. Մեսրոպյանը ոստիկանության աշխատակցին խնդրել է գալ և տեղում բացահայտել հանցագործության դեպքը: Գ. Հակոբյանն այդ մասին կրկին տեղեկացրել է իր ղեկավարներին, այդ թվում՝ Է. Մովսիսյանին և Ս. Բաղդասարյանին, սակայն վերջիններս, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ չկատարելու և թմրամիջոցի իրացման վերաբերյալ իրենց կողմից սպասարկվող տարածքում բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, նախնական համաձայնությամբ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ սահմանված կարգով ընթացք չեն տվել քաղաքացու կողմից ապօրինի թմրամիջոց պահելու դեպքին, չեն կանխել դրա հնարավոր իրացումը և միջոցներ չեն ձեռնարկել հանցագործություն կատարած անձին տեղում բռնելու ուղղությամբ:

Ոստիկանության վերը նշված պաշտոնյաների գործողությունների հետևանքով հանցագործության դեպքը չի բացահայտվել, ինչպես նաև էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին` հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը:  

Այսպիսով, վերը նկարագրված հանցավոր արարքները կատարելու համար ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գ. Հակոբյանին, նույն բաժանմունքի պետ Է. Մովսիսյանին և բաժնի պետի տեղակալ Ս. Բաղդասարյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով: Է. Մովսիսյանի և  Ս. Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին

17:00 28.04.2025

Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովին

Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...

Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

16:53 28.04.2025

Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետ

Պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...

Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

16:44 28.04.2025

Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականը

Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

16:34 28.04.2025

«Զվարթնոց» օդանավակայանի համայնքային ոստիկանները հայտնաբերել են օտարերկրացի հետախուզվողների

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ապրիլի 25-ին` գիշերվա ժամը 1-ին, Դոհա-Երևան չվերթի ժամանումից հետո, բաժին է բերվել և ձերբակալվել օտարերկրյա 28-ամյա քաղաքացի, որը 2022 թվականից Ուզբեկստանի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ոստիկանները նաև ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ նույն օրը Ուզբեկստանի իրավապահների կողմից հետախուզվող 50-ամյա […] ...

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

16:25 28.04.2025

Դեսպան Վահագն Աֆյանն իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի նախագահին

ՀՀ դեսպան Վահագն Աֆյանն (նստավայրը՝ Նյու Դելի) իր հավատարմագրերն է հանձնել Բանգլադեշի Ժողովրդական Հանրապետության նախագահ Մոհամմեդ Շահաբուդդինին։ Ինչպես տեղեկացնում են Հնդկաստանում Հայաստանի դեսպանությունից, Բանգլադեշում ՀՀ դեսպանը պատրաստակամություն է հայտնել ջանքեր ներդնել երկկողմ հարաբերությունների զարգացման և համագործակցության ակտիվացման գործում, ում հաջողություններ է մաղթել Բանգլադեշի նախագահը։ Մինչ այդ դեսպան Վ. Աֆյանն իր հավատարմագրերի պատճենն է հանձնել Բանգլադեշի […] ...

«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգա

16:16 28.04.2025

«Բարսելոնան» ջախջախել է «Չելսիին» և դուրս եկել եզրափակիչ. Կանանց Չեմպիոնների լիգա

Կանանց Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ երկրորդ խաղում «Բարսելոնան» հյուրընկալվելիս 4:1 հաշվով հաղթել է Լոնդոնի «Չելսիին»։ Երկու խաղի արդյունքներով «Բարսելոնան» 8:2 հաշվով առավելության է հասել և դուրս եկել եզրափակիչ, որտեղ կմրցի «Արսենալ»-«Լիոն» զույգի հաղթողի հետ։ Կանանց Չեմպիոնների լիգայի եզրափակիչը կկայանա մայիսի 24-ին՝ Լիսաբոնում: ...

BACK_TO_TOP