12:33 09.09.2019
Արցախի տեղական ինքնակառավարման ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը SHANTNEWS.am-ի հետ զրույցում պատմել է, որ ընտրությունների արդյունքների վրա էական ազդեցություն ունեցող խախտումներ չեն գրանցվել: Նրա խոսքով՝ հիմնական խնդիրները կապված են ընտրական հանձնաժողովների պատրաստվածության և քվեարկության գաղտնիության ապահովման հետ:
«Խնդիրները հիմնականում օրենսդրական են: Արցախում քվեաթերթիկը ծրարի մեջ չի դրվում՝ ի տարբերություն Հայաստանի: Եվ ընտրողը քվեաթերթիկով դուրս է գալիս քվեախցիկից, ու հաճախ ընտրողները, հիմնականում տարեց մարդկանց մասին է խոսքը, դուրս են գալիս՝ քվեաթերթիկը չծալած վիճակում: Ներկաներն ակամայից տեսնում են, թե ընտրողն ինչպես քվեարկեց: Այս առումով, օրինակ` եթե քվեարկության ծրար ներմուծվեր Արցախում, սա բավականին կլուծեր այս խնդիրը»,- ասաց Իոաննիսյանը:
Նա նշեց, որ Արցախում չկան նաև էլեկտրոնային գրանցման սարքեր:
«Արցախին պետք է աջակցության ձեռք մեկնել Հայաստանի կողմից, որպեսզի Արցախը կարողանա ամբողջությամբ ընտրական ռեֆորմ իրականացնել նախքան հաջորդ տարվա մարտ ամսի նախագահի և ԱԺ ընտրությունները»,- ասաց Իոաննիսյանը:
Հարցին, թե արդյոք ընտրատեղամասերը հարմարեցված էին հաշմանդամություն ունեցող անձանց համար, նա պատասխանեց.
«Այս պահին անգիր չեմ տիրապետում թվերին, բայց հիշում եմ, որ մեր դիտարկված տեղամասերից համարյա որևիցե մեկում խոշորացույց չկար: Ես գիտեմ, որ մեր դիտարկած 40 տեղամասերից միայն 1-ն ուներ գործնականում կիրառելի թեքահարթակ»:
16:00 27.04.2025
Ներքաղաքային 2 երթուղու ուղեգծեր են փոփոխվել15:44 27.04.2025
Սպերցյանի շքեղ գոլը «Կրասնոդարի» կազմումՀայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը «Կրասնոդարի» կազմում Մախաչկալայի «Դինամոյի» դեմ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի արտագնա խաղում գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել: Սպերցյանը 65-րդ րոպեին հաշիվը դարձրել է 3-1, սակայն 14 րոպե անց վրիպել է 11-մետրանոցից: «Կրասնոդարը» հաղթել է 3-2 հաշվով և 58 միավորով առաջին տեղում է: ...
15:36 27.04.2025
Խաղաղ օվկիանոսում 5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել5,9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Խաղաղ օվկիանոսի հարավում՝ Մաքքուորի կղզուց արևմուտք, որը մտնում է Ավստրալիայի Թասմանիա նահանգի մեջ, հայտնում է ավստրալական Geoscience Australia պետական երկրաբանական գործակալությունը։ Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 9:22-ին (Մոսկվայի ժամանակով 12:22-ին): Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Ավստրալիայի Թասմանիա նահանգի Հոբարտ քաղաքից 1484 կիլոմետր դեպի հարավ։ Հնարավոր զոհերի կամ ավերածությունների […] ...
15:16 27.04.2025
Խորապես վշտացած ենք Իրանում տեղի ունեցած ողբերգական պայթյունից․ ՀՀ ԱԳՆՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Իրանում տեղի ունեցած ողբերգական պայթյունի կապակցությամբ. «Մենք խորապես վշտացած ենք Բանդար-Աբբասում տեղի ունեցած ողբերգական պայթյունից, որը հանգեցրեց բազմաթիվ զոհերի։ Մեր խորին ցավակցություններն ենք հայտնում Իրանի կառավարությանն ու բարեկամ ժողովրդին, ինչպես նաև զոհվածների ընտանիքներին և մերձավորներին։ Վիրավորներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում»,- ասված է ՀՀ ԱԳՆ հաղորդագրությունում: ...
15:10 27.04.2025
Հայաստանի հավաքականը մինչև 18 տարեկանների պայքարում մեկ ոսկե, երկուական արծաթե և բրոնզե մեդալ է նվաճել․ Սամբոյի ԵԱԿիպրոսի Լիմասոլ քաղաքում ընթացող սամբոյի Եվրոպայի առաջնությունում պայքարն ավարտել են նաև մինչև 18 տարեկանները: Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ` մեկ ոսկե, երկուական արծաթե և բրոնզե: Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի առաջնության ոսկե մեդալ է նվաճել 71 կգ քաշային Գոռ Շատվերյանը, որը եզրափակչում հաղթել է ուկրաինացի Ռոման Հարբուզին: Արծաթե մեդալակիր են դարձել Ջոնիկ Օզմանյանը (64 […] ...
14:54 27.04.2025
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետինՎարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Նիդերլանդների Թագավորության վարչապետ Դիք Սխոուֆին ազգային տոնի՝ Թագավորի օրվա առիթով: Ուղերձում նշված է. «Սիրով շնորհավորում եմ Ձեզ և Նիդերլանդների բարեկամ ժողովրդին ազգային տոնի՝ Թագավորի օրվա կապակցությամբ։ Ժողովրդավարական արժեքների վրա խարսխված և տարիների բարեկամությամբ ամրապնդված Հայաստան-Նիդերլանդներ հարաբերությունների ներկայիս հանգրվանը մեր ժողովուրդների միջև առկա հարգանքի և փոխվստահության ապացույցն է։ Ուրախ […] ...
14:38 27.04.2025
Ճանաչողական այցով խորհրդարան են այցելել ՀՀ մարզերի և Երևանի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ«Բաց դաս» ծրագրի շրջանակում ճանաչողական այցով այս շաբաթ խորհրդարան են այցելել Հայաստանի մարզերի եւ Երեւանի մի շարք ուսումնական հաստատությունների սաներ: Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի թիվ 3 դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ հանդիպել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը։ Պատգամավոր Մարիամ Պողոսյանը զրուցել է Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի թիվ 5 հիմնական դպրոցի աշակերտների եւ […] ...