5 ամենաօգտակար նախաճաշերը դպրոցականների համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

5 ամենաօգտակար նախաճաշերը դպրոցականների համար

23:02 08.09.2019

Նախաճաշից հրաժարվելը բացասական ազդեցություն է ունենում օրգանիզմի վրա: Նախաճաշը՝ հատկապես  դպրոցականների համար պետք է հարուստ լինի կալորիաներով, պնդում են սննդաբանները: Այն պետք է լինի սննդարար, որ երեխան օրվա սկզբին էներգիա ստանա: Այդպիսի սնունդը բարձրացնում է մտավոր ունակությունները, աշխատունակությունը, ֆիզիկական դիմադրողականությունը, կարգավորում է մարսողական համակարգը:

 Չոր նախաճաշ

Դրանք քաղցրահամ գնդիկներն են, փաթիլները, որոնք երբեմն երեխաներն այդպես են ուտում, լավագույն դեպքում՝ փափկեցնում կաթով: Դրանց հիմնական թերությունն այն է, որ  մեծ քանակի շաքար են պարունակում, միանգամից բարձրանում է արյան մեջ շաքարի պարունակությունը և սկսում է ակտիվորեն  ինսուլին արտադրվել: Այդպիսի նախաճաշով սնվելու դեպքում կարող են առաջանալ շաքարային դիաբետ, ճարպակալում, ալերգիկ ռեակցիաներ և ստամոքսի խանգարում: Այդ պատճառով չոր նախաճաշ կարելի է թույլ տալ ոչ հաճախ, քան շաբաթը մեկ անգամ:

Շիլաներ՝ նրբերշիկի փոխարեն

Եթե քնած եք մնացել և ուշանում եք, փոքրիկին կարելի է կերակրել արագ եփվող շիլաներով: Դրանցում քիչ ածխաջրեր կան, որոնք, ի դեպ, վերածվում են գլյուկոզայի, և համեմատաբար շատ բջջանյութ կա, քան չոր նախաճաշերում:  Բայց այդ շուտ եփվող կամ ընդհանրապես եփելու կարիք չունեցող շիլաներն էլ այդքան օգտակար չեն: Բանն այն է, որ շուտ եփվող վարսակի փաթիլները ուշ եփվողից տարբերվում են նրանով, որ առաջիններից հեռացված է կեղևը: Դրա  հետ նաև՝ օգտակար նյութերի մեծ մասը, հենց կեղևի բացակայության հաշվին էլ փաթիլները շուտ են եփվում:

 Հիշեք աքսիոման՝ որքան շուտ եփվող է շիլան, այնքան նրանում օգտակար նյութերը քիչ են: Դա նշանակում է՝ երեխան 1-1.5 ժամ հետո սոված կլինի, քանի որ բջջանյութը քիչ է: Մինչդեռ ամբողջական հատիկների փաթիլներից եփած շիլան կուշտ է պահում մոտ 5 ժամ: 

Պետք չէ  չարաշահել նաև երշիկներն ու նրբերշիկները: Դրանցում էլ  չափազանց մեծ քանակությամբ աղ և ճարպ կա, ինչը վնաս է  երեխաների օրգանիզմին: Չէ՞  որ դուք չեք  ցանկանում, որ փոքրիկը  հոդերի և անոթների խնդիրներ ունենա:

5 ամենաօգտակար նախաճաշերը

Հացահատիկ, ձու, կաթնամթերք՝ սրանք դպրոցականների նախաճաշի  հինգ ամենակարևոր բաղկացուցիչներն են, քանի որ պարունակում են դանդաղ ներծծվող ածխաջրատներ և սպիտակուց:

1. Շիլա 

Լավ կլինի ամեն օր տարբեր շիլաներ պատրաստեք: Հնդկաձավարի, վարսակի, եգիպտացորենի, գարու շիլաները պարունակում են բազմաթիվ կարևոր վիտամիններ ու հանքանյութեր: Մինչդեռ սպիտակաձավարի շիլան այնքան էլ օգտակար չէ՝ դրանում բջջանյութ գրեթե չկա:

Երեխաների համար ցանկալի է շիլան պատրաստել կաթով։ Առողջապահության միջազգային կազմակերպության խորհրդով երեխան օրական պետք է ստանա  նվազագույնը երկու բաժին կաթնամթերք՝ ասենք 250 գր կաթ, 30 գր պանիր: Բացի այդ, կաթի հետ հացահատիկային բոլոր վիտամինները լավ են յուրացվում:  Մանկական շիլային կարելի է ավելացնել մի փոքր կարագ, չամիչ, մեղր կամ քունջութ: Իսկ մրգեր՝  չարժե: Միրգը պետք է ուտել սնվելուց մոտ 2 ժամ առաջ կամ 2 ժամ անց:

2. Կարագ, պանիր ու հաց  

Կարագը միակ կենդանական սպիտակուցն է, որը ներառված է բոլոր դիետիկ սննդակարգերում: Բանն այն է, որ դրանում մեծ քանակի հեշտ յուրացվող վիտամիններ կան՝ A, E,D, K: Բացի այդ, կարագը պարունակում է  հագեցած ճարպաթթու և լիարժեք  սպիտակուց: Այնպես որ, շաբաթը երկու անգամ ՝ հացով կարագ և պանիր՝ փոքրիկի համար:

3. Կաթաշոռների տեսականի

Որպեսզի երեխան շիլաներից չձանձրանա կարելի է դրանք երբեմն փոխարինել կաթնաշոռային թխվածքներով կամ սմուզիներով: Հարեք 5.5 տոկոս յուղայնությամբ կաթնաշոռը մրգերով կամ հատապտուղներով՝ և՛ համեղ է, և՛ անչափ օգտակար ու հագեցնող: Կարելի է նաև փոքրիկ թխվածքաբլիթներ պատրաստել կաթնաշոռով: Դրանք արագ են պատրաստվում և օգտակար են:

4. Ձվածեղ, օմլետ 

Ձվով պատրաստվող նախաճաշով կարելի է երեխային կերակրել շաբաթը 2-3 անգամ:  Ձվածեղն ու օմլետը կարելի է պատրաստել կանաչիներով, բանջարեղենով, հավի կամ հնդկահավի մսով: Կամ պատրաստեք ձվով բրդուճ, չմոռանաք հացին քսել նաև կարագ:

5. Նրբաբլիթներ 

Նրբաբլիթներ վարսակի կամ հնդկաձավարի ալյուրով, դդումով, խնձորով, բանանով: Դրանք նույնպես օգտակար են, համեղ ու հագեցնող:

 Ի դեպ՝

Մակարոնը նույնպես վատ տարբերակ  չէ: Այդպիսի ածխաջրատային նախաճաշը կարելի է պատրաստել ցանկացած բանջարեղենով՝ բրոկոլի, բուլղարական պղպեղ, սմբուկ, կարելի է ավելացնել նաև խաշած թռչնամիս, համեմել զեյթունի ձեթով և քերած պանրով՝ ահա այն ամբողջ վիտամինային «փունջը», որը  դպրոցականին կուշտ և աշխույժ կպահի մինչև կեսօր: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը. Կոբախիձե

19:30 28.11.2024

Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը: «Մենք այսօր որոշում ենք կայացրել այլևս օրակարգ չդնել ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականը: Մենք նաև մինչև 2028 թվականը հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:21 28.11.2024

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Շիրակի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել բնակչի հողամասում. կա տուժած

19:14 28.11.2024

Շիրակի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել բնակչի հողամասում. կա տուժած

Այսօր՝  նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորանների սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի մասը և հայտնվել բնակչի տան տարածքում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Պարեկային […] ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

19:09 28.11.2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Սպիտակի ոլորանները (մաքրման աշխատանքներով պայմանավորված) և Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […] ...

Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում

19:01 28.11.2024

Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։ Հանդիպումը կազմակերպվել էր արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ: Քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստանից Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ […] ...

Սուբվենցիաներ, օրհներգի քառատողերի դասավորություն. գործադիրի այսօրվա որոշումները

18:53 28.11.2024

Սուբվենցիաներ, օրհներգի քառատողերի դասավորություն. գործադիրի այսօրվա որոշումները

Կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ: Պատգամավորական այս նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի,  պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից: 2024թ.-ի պետական բյուջեից մարզպետերի աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ: Այսկերպ կֆինանսավորվի 20 համայնքի թվով 29 սուբվենցիոն ծրագիր: Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով երթևեկելը կդառնա […] ...

BACK_TO_TOP