Շտապօգնության բրիգադը փախել է ՊՊԾ գնդից. մանրամասներ դատարանից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 11 2024
  • $
    392.97
  • RUBLE
    3.57
  • 414.58
WEATHER
+3.09 oC

Շտապօգնության բրիգադը փախել է ՊՊԾ գնդից. մանրամասներ դատարանից

18:26 04.09.2019

Պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով դատաքննությունն այսօր ևս շարունակվել է վկաների հարցաքննությամբ: Դատարանը, ի թիվս այլ վկաների, լսել է նաև Շտապօգնություն ծառայության  տնօրեն Թագուհի Ստեփանյանին:

Վկա Ստեփանյանը պատմել է, որ գնդի տարածքում առաջին իսկ օրվանից հերթապահություն են կատարել: Շատ մանրամասներ չի հիշում: Եթե նախօրոք իմանար` ինչ հարցեր պետք է տային, կպատրաստվեր: Այդուհանդերձ, հիշում է, որ հեռախոսով հաճախ է  խոսել ՊՊԾ գնդի անդամներից Արայիկ Խանդոյանի հետ: Խոսել է այն մասին, որ շտապօգնության բրիգադի անդամներին դուրս թողնեն, և բժիշկները հերթապահեն գնդից դուրս` հարկ եղած դեպում ներս մտնելու պայմանով: Մանրամասնում է՝  խոսքը  շտապօգնության այն բրիգադի մասին է, որի անդամների անունները այդ օրերին շատ լավ հայտնի էին՝ Մարինա Մարգարյան, Հովհաննես Հովհաննիսյան, Նորայր Թևանյան:

«Նրանց՝ գնդի տարածքից դուրս գալը շատ հանկարծակի է եղել: Ինչպես իրենք են ներկայացրել, էնպես էր եղել, որ իրենց կողքինները քնել են, իրենք կարողացել են էդտեղից ուղղակի դուրս գալ, գիշերվա ժամը մեկի, երկուսի կողմերը»,- ասել է նա:

Պետական մեղադրող Պետրոս  Պետրոսյանը հիշեցնում է՝  բուժքույրը դատարանում ցուցմունք է տվել և ասել, որ իրեն ոչ ոք  հարկադրաբար գնդում չի պահել:  Թագուհի Ստեփանյանն ասել է՝ եթե իրեն չեն պահել, թող դուրս գար, գնար աղջկա ծնունդին:

Մեղադրողը կրկին հիշեցրել է բուժքրոջ  ցուցմունքը՝ Մարինա Մարգարյանն ասել է՝ ցանկություն չի ունեցել գնալու աղջկա ծնունդին: Ամբաստանյալները հարց  են ուղղել՝ ինչպե՞ս եղավ,  որ շտապօգնության բրիգադները դադարեցին օգնություն ցույց տալ գնդում գտնվողներին, ի՞նչ փոխվեց նրանց աշխատանքում: Թագուհի Ստեփանյանը պատասխանել է, որ իրենց աշխատանքում ոչ մի բան չի փոխվել, շարունակել են հերթապահել:

Եվս երկու վկա է ցուցմունք տվել: Նրանք շատ  բան չէին հիշում և էական մանրամասներ չպատմեցին: Դատավոր Մեսրոպ Մակյանը տեղեկացրել է, որ 4 վկա էլ Հայաստանում չէ: Հրապարակվել են նրանց նախաքննական ցուցմունքները: Քանի որ առանցքային բոլոր վկաներն արդեն խոսել են դատարանում, պետական մեղադրողը միջնորդում  է սահմանափակել վկաների հարցաքննությունը և անցնել  հաջորդ  փուլին՝ ամբաստանյալների հարցաքննությանը: Ամբաստանյալները դեմ են: Վարուժան Ավետիսյանի համոզմամբ՝  միտում կա դատաքննությունն արագ ավարտել:

Դատավորը պարզաբանում է ՝ վկաների մի խումբը պետք է ցուցմունք տար 2015 թվականի ապրիլի 24-ին՝ ենթադրաբար  նախատեսվող ապստամբության գործով:

Հիշեցնենք ՝ քրեական գործի վարույթը դադարեցվել է, և համաներում է կիրառվել այդ մասով Պավել Մանուկյանի և Վարուժան Ավետիսյանի նկատմամբ: Չկա քրեական գործ, չկան վկաներ, իսկ այս քրեական գործով ևս 3 տասնյակ վկա դեռ կա:

Այսպիսով, մինչ այս պահը դատարանը հետազոտել է քրեական գործի գրավոր և իրեղեն ապացույցները, տեսանյութերը և ձայնագրությունները, հարցաքննել է տուժողներին և վկաներին: Այժմ դադարեցնում  է վկաների հարցաքննությունը և անցնում  ամբաստանյալներին:

Հաջորդ  նիստին կլսեն քրեական գործի անջատված մասով ամբաստանյալներ Արմեն Լամբարյանին և Խաչատուր Գիչյանին:  Հետո  կանցնեն այս գործով անցնող ամբաստանյալների հարցաքննությանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը. Կոբախիձե

19:30 28.11.2024

Վրաստանը հրաժարվում է ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցություններից մինչև 2028 թվականը. Կոբախիձե

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել է, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը որոշում է կայացրել մինչև 2028 թվականը դադարեցնել ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցություններ սկսելու հարցի քննարկումը, փոխանցում է  ՏԱՍՍ-ը: «Մենք այսօր որոշում ենք կայացրել այլևս օրակարգ չդնել ԵՄ-ին անդամակցելու մասին բանակցությունների բացման հարցը մինչև 2028 թվականը: Մենք նաև մինչև 2028 թվականը հրաժարվում ենք Եվրամիության բոլոր բյուջետային […] ...

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

19:21 28.11.2024

Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար

Եղանակային պայմանների վատթարացմամբ պայմանավորված՝ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: ...

Շիրակի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել բնակչի հողամասում. կա տուժած

19:14 28.11.2024

Շիրակի մարզում «BMW»-ն բախվել է երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք ու հայտնվել բնակչի հողամասում. կա տուժած

Այսօր՝  նոյեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 10:15-ի սահմաններում «BMW» մակնիշի ավտոմեքենան Գյումրի-Բավրա ավտոճանապարհի Քեթիի ոլորանների սկզբնամասում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել երկաթե արգելապատնեշներին, կոտրել մի մասը և հայտնվել բնակչի տան տարածքում: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է Գյումրու բժշկական կենտրոն: Պարեկային […] ...

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

19:09 28.11.2024

ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը: Փակ են Սպիտակի ոլորանները (մաքրման աշխատանքներով պայմանավորված) և Տաշիր-Բլագոդարնոյե, Սարատովկա-Նովոսելցովո ավտոճանապարհները։ Վարդենյաց լեռնանցքը բեռնատարների համար երթևեկելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը դժվարանցանելի է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար: […] ...

Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում

19:01 28.11.2024

Նախանշվում է Հայաստան-Արգենտինա շփումների ակտիվացում սննդամթերքի անվտանգության ոլորտում

ՍԱՏՄ ղեկավար Արմեն Դանիելյանն ընդունել է Հայաստանում Արգենտինայի Հանրապետության դեսպանության հյուպատոս և կոմերցիոն բաժնի ղեկավար Նիկոլաս Պասամանին։ Հանդիպումը կազմակերպվել էր արգենտինական կողմի նախաձեռնությամբ և կրում էր ճանաչողական բնույթ: Քննարկվել են Արգենտինայից Հայաստան մսամթերքի, կաթնամթերքի և կենդանական ծագման այլ մթերքների, ինչպես նաև Հայաստանից Արգենտինա որոշակի ապրանքատեսակների արտահանման-ներմուծման վերաբերյալ համագործակցության հնարավորությունները՝ հաշվի առնելով նաև Արգենտինայում հայկական մեծաքանակ […] ...

Սուբվենցիաներ, օրհներգի քառատողերի դասավորություն. գործադիրի այսօրվա որոշումները

18:53 28.11.2024

Սուբվենցիաներ, օրհներգի քառատողերի դասավորություն. գործադիրի այսօրվա որոշումները

Կփոխվի ՀՀ օրհներգի քառատողերի դասավորությունը, կսահմանվի կատարման ստանդարտ: Պատգամավորական այս նախաձեռնությունը շրջանառության մեջ է դրվել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի,  պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի և Թագուհի Ղազարյանի կողմից: 2024թ.-ի պետական բյուջեից մարզպետերի աշխատակազմերին կհատկացվի 2 մլրդ 43 մլն 744 հազար դրամ: Այսկերպ կֆինանսավորվի 20 համայնքի թվով 29 սուբվենցիոն ծրագիր: Նոյեմբերի 15-ից մարտի 31-ը ձմեռային անվադողերով երթևեկելը կդառնա […] ...

BACK_TO_TOP