Համոզված եմ՝ կշարունակեք ձեր նվիրական ծառայությունը ՀՀ-ին և նրա ժողովրդին. վարչապետը՝ ԱԻՆ աշխատակիցներին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 04 2025
  • $
    391.08
  • RUBLE
    4.60
  • 433.28
WEATHER
+4.09 oC

Համոզված եմ՝ կշարունակեք ձեր նվիրական ծառայությունը ՀՀ-ին և նրա ժողովրդին. վարչապետը՝ ԱԻՆ աշխատակիցներին

15:02 04.09.2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունում մասնակցել է Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվան նվիրված տոնական շքերթին:

 

Վարչապետը շնորհավորել է ԱԻՆ աշխատակիցներին մասնագիտական օրվա առթիվ և ընդգծել, որ այս տարի՝ այս օրը, նշում ենք առանձնահատուկ պայմաններում, երբ բոլորս ականատես եղանք հրշեջ փրկարարների հսկայածավալ աշխատանքի, որը նրանք իրականացրին և շարունակում են իրականացնել հանրապետության ողջ տարածքով:

«Կարող ենք առանց չափազանցության արձանագրել, որ այս տարի փրկարար ծառայության աշխատողները, արտակարգ իրավիճակների աշխատողները, մեր հրշեջներն իրենց անձնուրաց աշխատանքով կառավարել են այնպիսի ռիսկեր, որոնք կարող էին մեր երկիրը և ժողովրդին կանգնեցնել բավականին լուրջ աղետների առաջ: Եվ ես ուզում եմ այսօրվա առիթով ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել բոլորիդ ձեր կատարած անձնուրաց աշխատանքի համար: Ցանկանում եմ հույս, ցանկություն և համոզմունք հայտնել, որ առաջիկայում էլ այդ աշխատանքի մեջ կլինեք նույնքան նվիրված: Այո՛, նոր ժամանակներում, կապված կլիմայական փոփոխությունների հետ, մենք արտակարգ իրավիճակների նոր մարտահրավերների առաջ ենք կանգնում: Եվ կառավարության օրակարգում արտակարգ իրավիճակներին արդյունավետ հակազդելու, արտակարգ իրավիճակներն արդյունավետ կառավարելու հարցը պետք է լինի մշտական ուշադրության կենտրոնում»,- ասել է վարչապետը:

 

Նիկոլ Փաշինյանի խոսքերով՝ կառավարությունն առանձնահատուկ ուշադրություն պետք է դարձնի արտակարգ իրավիճակների աշխատողների սոցիալական պաշտպանվածության և երաշխիքների խնդրին:

«Մենք պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնենք Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության տեխնիկական հագեցվածության խնդրին: Եվ այս առումով, իհարկե, մենք պետք է նույնքան մեծ ուշադրություն դարձնենք արտակարգ իրավիճակների նկատմամբ մեր քաղաքացիների իրազեկվածության աստիճանի բարձրացմանը: Եվ ինչքան էլ մենք արձանագրենք, որ, այո, կլիմայական փոփոխություններն արտակարգ իրավիճակների ռիսկերը մեծացնում են, միևնույն ժամանակ պետք է արձանագրենք, որ այդ ռիսկերը դառնում են կոնկրետ մարտահրավերներ բացառապես մարդկային գործոնի բերումով: Եվ այս առումով, կարծում եմ, Արտակարգ իրավիճակների նախարարության, փրկարար ծառայության կարևոր առաքելություններից մեկը պետք է լինի հանրության շրջանում իրազեկվածության բարձրացումը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի կարողանա մինչև վերջ և ամբողջությամբ գնահատել, գիտակցել, թե առաջին հայացքից անմեղ թվացող իր պահվածքն ինչպիսի ծանր հետևանքներ կարող է ունենալ: Եվ մենք առավել մեծ ռեսուրսներ ու ժամանակ պետք է ծախսենք այս խնդրի լուծման համար, որովհետև կանխարգելման աշխատանքներն իրականացնելը միշտ էլ ավելի արդյունավետ է, ավելի պակաս ծախսատար և ավելի կարևոր»,- նշել է կառավարության ղեկավարը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծել է, որ փրկարար ծառայության դերն ամեն օրվա հետ մեծանում է նաև առօրյա կյանքում, որովհետև, ցավոք, մեր երկրում բազմաթիվ ավտովթարներ, կենցաղային բազմաթիվ իրավիճակներ են տեղի ունենում, երբ քաղաքացիները դիմում են փրկարարների օգնությանը:

«Եվ շատ կարևոր է արձանագրել, որ այս տարիների ընթացքում փրկարար ծառայության վարկանիշը, վստահելիության մակարդակը հանրության շրջանում գնալով անընդհատ ու անընդհատ մեծացել է: Եվ սա, կարծում եմ, ձեր կատարած աշխատանքի ամենակարևոր գնահատականն է: Եվ պետք է արձանագրել, որ քաղաքացիների, հանրության վստահությունն այն ամենակարևոր արժեքն է, որը ձեռք բերելը չափազանց դժվար է և կորցնելը՝ չափազանց հեշտ: Այս առումով, ես համոզված եմ, որ դուք, բոլորդ կշարունակեք ձեր նվիրական ծառայությունը Հայաստանի Հանրապետությանը և նրա ժողովրդին:

Եվս մեկ անգամ թույլ տվեք բոլորիդ շնորհավորել Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առիթով, ևս մեկ անգամ թույլ տվեք ձեզ շնորհակալություն հայտնել կատարած աշխատանքի համար և առանձնահատուկ ընդգծել այս տարի հրդեհաշիջման աշխատանքներում ձեր ցուցաբերած բացառիկ և առանձնակի նվիրվածությունը: Շնորհակալություն եմ հայտնում և բարի ու անփորձանք ծառայություն մաղթում ձեզ սիրելի փրկարարներ, արտակարգ իրավիճակների սիրելի աշխատողներ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Այնուհետև կառավարության ղեկավարը հետևել է ՀՀ ԱԻՆ ՓԾ կառուցվածքային ստորաբաժանումների հանդիսավոր քայլերթին և ԱԻՆ հատուկ փրկարարական ջոկատի ներկայացրած ցուցադրական վարժանքներին:

Արտակարգ իրավիճակների աշխատողի օրվա առթիվ, ծառայության ընթացքում ցուցաբերած խիզախության և նվիրումի համար Հայաստանի Հանրապետության Արտակարգ իրավիճակների նախարարության մի խումբ աշխատողներ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից պարգևատրվել են պետական պարգևներով և ՀՀ վարչապետի հուշամեդալով:

«Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի մեդալով պարգևատրվել են՝ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրեն, փրկարար ծառայության գնդապետ Արտակ Նահապետյանը, ԱԻՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչության պետ, փրկարարական ծառայության գնդապետ Սերոբ Գաբրիելյանը: «Երախտագիտության» մեդալով է պարգևատրվել ԱԻՆ ՓԾ փրկարար ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատի լեռնափրկարար, ՓԾ ավագ ենթասպա Գեորգի Մխիթարյանը:

Բարեխիղճ և արդյունավետ աշխատանքի համար ՀՀ վարչապետի հուշամեդալով են պարգևատրվել ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման բաժնի հրահանգիչ, արտակարգ իրավիճակների արձագանքման խմբի պետի տեղակալ, փրկարարական ծառայության կապիտան Արթուր Մարդանյանը, ԱԻՆ ՓԾ Գեղարքունիքի փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատի ջրափրկարարական սարքավորումների վերանորոգման արհեստանոցի վարիչ Վահե Մելքոնյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

08:30 11.04.2025

Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել Ուկրաինա

Մեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

08:20 11.04.2025

Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնում

Հռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

08:15 11.04.2025

CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցում

ԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:05 11.04.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

08:00 11.04.2025

Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ

«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

23:59 10.04.2025

Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակ

Երևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...

BACK_TO_TOP