13:18 27.11.2017
Պաշտոնական դիրքի չարաշահման փաստերով ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործով կատարված նախաքննության արդյունքում բացահայտվել է, որ ՀՀ ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչը, նույն բաժանմունքի պետն ու Նաիրիի բաժնի պետի տեղակալը, նախնական համաձայնությամբ, հանցագործությունների բացահայտման ցուցանիշները բարձր ներկայացնելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, չարաշահել են պաշտոնեական դիրքն ու թաքցրել իրենց կողմից սպասարկվող տարածքում կատարված հանցագործության դեպքը:
Եղվարդ քաղաքի բնակիչ Սրբուհի Մեսրոպյանը 27.02.2017թ.-ին ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի ՀՈԲ տեսուչ Գևորգ Հակոբյանին հաղորդում է տվել նախկին ամուսնու կողմից ապօրինի թմրամիջոց պահելու մասին: Մասնավորապես, իր բնակարան այցելած հիշյալ ոստիկանին ցույց է տվել նախկին ամուսնու կողմից թաքցրած` պոլիէթիլենային տոպրակով փաթեթավորված թմրամիջոցը: Սակայն ոստիկանը, հանցագործության մասին հաղորդում ընդունելու, այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկելու՝ դեպքի վայրը զննելու և առկա փաստերն արձանագրելու փոխարեն, իր բջջային հեռախոսով լուսանկարել է թմրամիջոցը և Ս. Մեսրոպյանին հավաստիացրել, որ դեպքին օրենքով սահմանված կարգով ընթացք կտրվի:
Նույն օրը Գ. Հակոբյանը հանցագործության դեպքի մանրամասների մասին անձամբ զեկուցել է իր վերադասներին` Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի պետ Էմիլ Մովսիսյանին և նույն բաժնի պետի տեղակալ Սարգիս Բաղդասարյանին: Սակայն վերջիններս, իրենց հերթին, հիշյալ հանցագործության մասին հաղորդում չեն ընդունել և սահմանված կարգով միջոցառումներ չեն ձեռնարկել հանցագործության բացահայտման ուղղությամբ:
Դեպքից 10 օր հետո Ս. Մեսրոպյանը կրկին զանգահարել է տեսուչ Գ. Հակոբյանին և տեղեկացրել, որ ամուսինը վերցրել է թմրամիջոցի փաթեթը և դուրս եկել բակ: Ս. Մեսրոպյանը ոստիկանության աշխատակցին խնդրել է գալ և տեղում բացահայտել հանցագործության դեպքը: Գ. Հակոբյանն այդ մասին կրկին տեղեկացրել է իր ղեկավարներին, այդ թվում՝ Է. Մովսիսյանին և Ս. Բաղդասարյանին, սակայն վերջիններս, թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ լրացուցիչ աշխատանքներ չկատարելու և թմրամիջոցի իրացման վերաբերյալ իրենց կողմից սպասարկվող տարածքում բացահայտման բացասական ցուցանիշներ չունենալու անձնական շահագրգռվածությունից ելնելով, նախնական համաձայնությամբ, չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները՝ սահմանված կարգով ընթացք չեն տվել քաղաքացու կողմից ապօրինի թմրամիջոց պահելու դեպքին, չեն կանխել դրա հնարավոր իրացումը և միջոցներ չեն ձեռնարկել հանցագործություն կատարած անձին տեղում բռնելու ուղղությամբ:
Ոստիկանության վերը նշված պաշտոնյաների գործողությունների հետևանքով հանցագործության դեպքը չի բացահայտվել, ինչպես նաև էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին` հեղինակազրկվել է պետական իշխանության մարմինը՝ ՀՀ ոստիկանությունը:
Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության Նաիրիի բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչ Գ. Հակոբյանին, նույն բաժանմունքի պետ Է. Մովսիսյանին և բաժնի պետի տեղակալ Ս. Բաղդասարյանին մեղադրանքներ են առաջադրվել: Է. Մովսիսյանի և Ս. Բաղդասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:
Գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու համար:
17:22 28.04.2025
Իրանի իշխանությունները նշել են Բենդեր-Աբբաս նավահանգստում տեղի ունեցած պայթյունի պատճառըԻրանի հարավային Հորմոզգան նահանգի Բենդեր-Աբբաս քաղաքի Շահիդ Ռաջայի նավահանգստում պայթյունը տեղի է ունեցել անփութության պատճառով, մեղավորները հայտնաբերվել են, հետաքննություն է ընթանում, հայտարարել է Իրանի ներքին գործերի նախարար Իսկանդար Մոմենին։ «Հանձնաժողով է ստեղծվել՝ հետաքննություն անցկացնելու համար, մեղավորները բերման են ենթարկվել, բացատրել են պայթյունի հետ կապված որոշ հարցեր, հետաքննությունը շարունակվում է։ Ես երեկ արդեն բացատրեցի, թե ինչպես […] ...
17:14 28.04.2025
2022 թվականից հետախուզվողին քրեական ոստիկանները տեղափոխել են ՀայաստանԱպրիլի 26-ի ժամը 19:50-ին Քրեական ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ խումբը Մոսկվա-Երևան չվերթով Հայաստան է տեղափոխել Երևանի բնակիչ 40-ամյա տղամարդու, որը 2022 թվականից Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի կողմից հետախուզվում էր նախկին քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...
17:06 28.04.2025
Արթուր Դավթյանը` մարմնամարզության աշխարհի գավաթի 6-րդ փուլի հաղթողՀայաստանի մարմնամարզության հավաքականի անդամ, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը ոսկե մեդալ է նվաճել Կահիրեում ավարտին մոտեցող աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլում: Հենացատկի վարժության եզրափակչում նա հավաքել է 14.700 միավոր և զբաղեցրել է առաջին տեղը: Ավելի վաղ աշխարհի գավաթի խաղարկության 6-րդ փուլի հաղթողներ էին դարձել Հայաստանի մարմնամարզության հավաքականի անդամներ Համլետ Մանուկյանն […] ...
17:00 28.04.2025
Արդարադատության նախարարը ելույթով է հանդես եկել հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարին նվիրված աշխատաժողովինԱրդարադատության նախարար Սրբուհի Գալյանը որպես բանախոս հանդես է եկել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի և Եվրոպայի խորհրդի երևանյան գրասենյակի հետ համատեղ կազմակերպած աշխատաժողովին՝ նվիրված պետական հաստատությունների և լրատվամիջոցների միջև հաղորդակցության ամրապնդմանը՝ հանրային տիրույթում ատելության խոսքի դեմ պայքարելու համատեքստում։ Իր խոսքում Սրբուհի Գալյանն անդրադարձել է իրավահավասարության ապահովման և խտրականությունից պաշտպանության, ինչպես նաև ատելության խոսքի դեմ պայքարի ոլորտում […] ...
16:53 28.04.2025
Կայացել է Նիկոլ Փաշինյանի հանդիպումն Էստոնիայի ԱԳ նախարարի հետՊաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր կեցավայրում ընդունել է Էստոնիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մարգուս Ցահքնանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Էստոնիա երկկողմ հարաբերությունների օրակարգին վերաբերող հարցեր՝ կարևորելով քաղաքական, տնտեսական և միջմշակութային համագործակցության զարգացման հեռանկարները: Զրուցակիցներն անդրադարձել են Հարավային Կովկասում տեղի ունեցող զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին: Կողմերը շեշտել են […] ...
16:44 28.04.2025
Անչելոտին ամենայն հավանականությամբ կգլխավորի Բրազիլիայի հավաքականըՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին, ամենայն հավանականությամբ, շուտով աշխատանքի կանցնի Բրազիլիայի ազգային հավաքականում, գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Իտալացուն այժմ մեկ քայլ է բաժանում հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնը ստանձնելուց։ Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի (CBF) ներկայացուցիչների ու Անչելոտիի միջև բանակցությունները հաջող են ընթանում։ CBF-ում վստահ են, որ առաջիկա օրերին վերջնական համաձայնության կհասնեն իտալացու հետ։ Անչելոտին մինչև […] ...