Ամուլսարի հետ կապված կան երկու տեսակի ռիսկեր՝ ֆինանսական և բնական. Սմբատ Գոգյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+4.09 oC

Ամուլսարի հետ կապված կան երկու տեսակի ռիսկեր՝ ֆինանսական և բնական. Սմբատ Գոգյան

11:31 04.09.2019

ԲՈԿ նախագահ Սմբատ Գոգյանը Ֆեյսբուքում գրառում է կատարել՝ «Մի քիչ էլ իմ մտքերն Ամուլսարի մասին» վերտառությամբ:

«Ռիսկերի կառավարումն աշխարհում երիտասարդ մասնագիտություն է և բուռն զարգացում է ապրել 1980-ական թվականներից սկսած։ Արդեն 10 տարուց ավել է այդ ուղղությամբ մասնագետներ Հայաստանում պատրաստում է ԵՊՀ մաթեմատիկայի և մեխանիկայի ֆակուլտետի ակտուարական մաթեմատիկայի և ռիսկերի կառավարման ամբիոնը։ Ամբիոնը պատրաստում է ֆինանսական ռիսկերի կառավարման մասնագետներ և լավագույն շրջանավարտները միանգամից աշխատանքի են անցնում Կենտրոնական բանկում, ֆինանսական կառույցներում և ապահովագրական կազմակերպություններում։ Այլ տիպի ռիսկերի կառավարման մասնագետներ, իմ իմանալով, Հայաստանում չեն պատրաստվում։

Ամուլսարի հետ կապված կան երկու տեսակ ռիսկեր՝ ֆինանսական և բնական։ Վերջինս իր մեջ ներառում է ինժեներական, բնապահպանական, երկրաբանական վերլուծություններ և ռիսկերի գնահատումներ։

ԵՊՀ-ում ծանր ժամանակներ ապրող աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետի ուսումնական ծրագրերում նման բաներ չկան։ Սովետական ժամանակի ծրագրերը (երբ դեռ ռիսկերի կառավարումը հստակ ձևավորված ուղղություն չէր) ռիսկերի մասին ոչինչ չէին ասում ու ցավոք, նույն ծրագրով սովորում են առ այսօր։

Գիտությունների ազգային ակադեմիային հանձնարարել են 1 շաբաթվա ընթացքում Ամուլսարի ՇՄԱԳ-ի վերաբերյալ տալ եզրակացություն։ Ինքս 14 տարի աշխատելով ակադեմիայի Մաթեմատիկայի ինստիտուտում կարող եմ փաստել, որ ոչ Մաթեմատիկայի ինստիտուտը, ոչ էլ երկրաբանության ինստիտուտը չի կարող օբյեկտիվորեն տալ գնահատական, քանի որ երկու ինստիտուտներից ոչ մեկն էլ չունի համապատասխան ռիսկերի գնահատման պրակտիկ մասնագետների խումբ։ Պետք է հասկանանք, որ ռիսկը բազմաչափ է և մեկ ԱՅՈ կամ ՈՉ-ով չի գնահատվում։

Դրա փոխարեն ինձ համար հիմնասյուն է Լիլիթ Գևորգյանի կարծիքը, ով ԵՊՀ մաթեմատիկայի ֆակուլտետում 6 տարի սովորելուց հետո մասնագիտացավ երկրաբանության ոլորտում և 2012-2016 թվականներին ռիսկերի և արտակարգ իրավիճակների կառավարման վերաբերյալ հետազոտություն է կատարել Իտալիայի Պավիա համալսարանում։ Մեկնաբանություններում տեղադրում եմ իր հետ հարցազրույցը»,- գրել է նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:13 22.11.2024

9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինել

09:03 22.11.2024

Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այն պետությունը, որը հրաժարվել է ինքնապաշտպանությունից, չի կարող ինքնիշխան համարվել։ Նրա խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Իրապես ինքնիշխան երկիրը, որը հրաժարվել է ռազմական բախումներից, բախվելու է ագրեսիայի և, անշուշտ, հայտնվելու է ուրիշի «կրնկի տակ»»,- ասել է Կիմ Չեն Ընը Փհենյանում զենքի ցուցահանդեսի բացման ժամանակ: […] ...

Թայվանը գրանցել է 20 ինքնաթիռի և 6 չինական նավերի մոտենալը կղզուն

08:53 22.11.2024

Թայվանը գրանցել է 20 ինքնաթիռի և 6 չինական նավերի մոտենալը կղզուն

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում 20 ինքնաթիռներ և Ժողովրդա-ազատագրական բանակի 6 նավ։ Այս մասին հայտնում է Թայվանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշված է փաստաթղթում, 18 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հարավ-արևմտյան և հարավ-արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր և […] ...

Պենտագոնը թույլատրել է հակահետևակային ականների նոր մատակարարումներ Ուկրաինային

08:45 22.11.2024

Պենտագոնը թույլատրել է հակահետևակային ականների նոր մատակարարումներ Ուկրաինային

ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային ապագա զենքի մատակարարումների մեջ հակահետևակային ականներ ներառելու հնարավորությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Հակահետևակային ականները ներառված էին վերջին փաթեթում, իսկ հետագա փաթեթների մասով դեռ ոչինչ չունեմ հայտարարելու»,-ասել է նա։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք հակահետևակային ականները կարող են ներառվել ապագայում Ուկրաինային տրամադրվող ռազմական […] ...

«Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը

08:35 22.11.2024

«Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական թանգարանի, «Տերյան» մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիր հետ համագործակցությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը: Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառման շրջանակում կազմակերպվել […] ...

ՊՍԺ-ի նոր մարզաբազայի տարածքը կազմել է 59 հեկտար

08:25 22.11.2024

ՊՍԺ-ի նոր մարզաբազայի տարածքը կազմել է 59 հեկտար

Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ն Փարիզի արվարձանում գտնվող Պուասիում շահագործման է հանձնել նոր մարզաբազան՝ ուսումնա-մարզական կենտրոն կամպուսը։ 2020 թվականից 59 հեկտար տարածքում սկսված շինարարության ծախսը կազմել է մոտ 300 միլիոն եվրո, հաղորդում է RMC Sport-ը։ Նոր մարզաբազայում կմարզվեն ակումբի բոլոր թիմերը։ Աշխատակիցների թիվը հասնում է 250-ի։ Կամպուսում գտնվում է նաև ՊՍԺ-ի դպրոցը, որն ունի 140 աշակերտ։ Inauguration […] ...

BACK_TO_TOP