Գյումրու Ակադեմիական վարժարանը հիմնանորոգվում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
15:49:10
Ամսաթիվ
15 04 2025
«Ապրիլ 2025
ԿԵԵՉՀՈւՇ
303112345
6789101112
13141516171819
20212223242526
27282930123
45678910
  • $
    390.68
  • RUBLE
    4.76
  • 443.11
WEATHER
+12.09 oC

Գյումրու Ակադեմիական վարժարանը հիմնանորոգվում է

21:40 03.09.2019

Հայաստանում 400-ից ավելի դպրոցներ ունեն շենքային պայմանների բարելավման, նոր մասնաշենքերի կառուցման ու սեյսմիկ անվտանգության ապահովման խնդիրներ։ Որոշ դպրոցներում կոսմետիկ վերանորոգումների ծրագրերը սկսվել են ամռան կեսին:Նոր ուսումնական տարին տեղափոխություններով է մեկնարկել Գյումրու Ակադեմիական վարժարանի համար․ երկու շաբաթ առաջ շենքի հիմնանորոգումներ են սկսվել, վարժարանը դասերը ժամանակավոր անցկացնում է այլ հարմարեցված շենքում:Ակադեմիական վարժարանի տնօրենը հույսով ու համոզվածությամբ ասում է,  որ սա վերջին տեղափոխությունն է լինելու: Հիմնադրման օրվանից վարժարանը սեփական շենք չի ունեցել, վարձակալությամբ, թե անհատույց, այլ կրթօջախներում հարմարվել են:Չորս տարի առաջ էլ՝ սեպտեմբերի մեկի նախաշեմին, դարձյալ տեղափոխությունների մեջ էին: Նախակրթարան բացելու համար պահանջեցին ազատել թիվ 19 դպրոցում զբաղեցրած 8 դասասենյակները: Սկզբում նորից կենվորի, որոշ ժամանակ անց անժամկետ օգտագործման իրավունքով նախկին թիվ 17 դպրոցը տրամադրվեց վարժարանին:Նոր ուսումնական տարվա մեկնարկի հետ իրենց շենքից տեղափոխությունն այժմ իսկապես ժամանակավոր է:  Նախկին մանկավարժական քոլեջի քառահարկ շենքում կմնան մինչև իրենց վարժարանի վերակառուցման ավարտը:«Նրանք, որոնք չհարմարվեցին, գնացին: Հիմնական կոնտինգենտը մնաց»,- ասում է վարժարանի փոխտնօրեն Գայանե Մելիք-Սարգսյանը։ Հերթական տեղափոխությունից աշակերտ են կորցրել, ինչպես նախորդ անգամները: Թեև ունեցած քանակակազմից այս տարի չեն դժգոհում, դասասենյակներում հազիվ են տեղավորվում: Իրենց վարժարանի շենքային պայմանները 30 տարում ավելի էին վատացել, այս ընթացքում  դպրոցաշինական ծրագրերից դպրոցը միշտ դուրս էր մնում: 50-ականներին կառուցված տիպային դպրոցը շենքային հնարավորութուններով կրթական չափորոշիչներին համապատասխան է, ընդամենը վերանորոգումն էր պակասում: «Շենքը սեյսմակայուն է, բայց արտաքին տեսքից էլ երևում էր, թե ինչքան անհրապույր ու անբարեկարգ էր: Էս դարին համահունչ շենք չէր, ո՞ր երեխան, ո՞ր աշակերտը կգար այստեղ սովորելու»,- վերակառուցվող շենքի  պայմանների մասին է խոսել Ակադեմիական վարժարանի տնօրեն Լևոն Սեխպոսյանը։ Կրթօջախի ամենավտանգավոր հատվածը մարզադահլիճն է, որտեղ  ընդհանրապես ֆիզկուլտուրայի դասերն արգելված են եղել: Շինարարն  աշխատանքները հենց այս հատվածից էլ սկսել է: Բոլոր մասնաշենքերը կապիտալ նորոգման են ենթարկվելու: Նախագծով սահմանված է, որ դասասենյակների ձևափոխություններ ևս լինելու են, բայց առանց միջնապատերի ապամոնտաժման աշխատանքների: «Շատերն ամրացված են ամրաններով, արմատուրայից սեդկաներով, ցեմենտ-ավազի սվաղով: Մենք գիտեինք սկզբից գաջի սվաղ էր, հետո պարզվեց, որ ցեմենտի սվաղով է և որոշեցինք,որ պատերը քանդման ենթակա չեն»,- ասում է Ախուրյանի «Կոոպշին» ընկերության աշխղեկ Անդրեյ Մկրտչյանը։ Ամրացում դպրոցի տիպային շենքում կատարել են ռուս շինարարները երկրաշարժից հետո՝ 1989-90 թվականներին: Կառույցը բավական ամուր է, սեյսմակայուն, դրա վերաբերյալ կա նաև մասնագիտական եզրակացություն:  Ոչ միայն ներքին, այլև արտաքին վերանորոգումներով ամեն ինչ նորացվելու է: Հին պատուհանները, դռները, տանիքը փոխվելու են: Հին շինանյութը, սակայն, հենց այնպես, որպես շինաղբ, ամբողջությամբ չեն թափելու: Պիտանի փայտանյութը դպրոցը աճուրդով վաճառելու է, իսկ գումարը տնօրենը վարժարանի բյուջե է ուղղելու: Նոր՝ ներքին ու արտաքին տեսքով ժամանակակից կրթօջախ ունենալու համար շինարարին տրված է մեկուկես տարի ժամանակ: Այդքան ժամանակ դպրոցը դասերը կշարունակի նախկին մանկավարժական քոլեջի շենքում, որը 3 տարի է` չէր շահագործվում:Երկու ամիս անց նաև ջեռուցման հարցերի կարգավորմանն են բախվելու: 600 աշակերտի ու 50-ից ավելի մանկավարժների համար տաք ու նորմալ պայմաններ ստեղծելու նախկին քոլեջի կոնսերվացված կաթսայատան հարցերն են լուծելու: Փորձարկման աշխատանքները վարժարանի ուժերով են լինելու:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Բալեկյանը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտ

19:42 15.04.2025

Բալեկյանը տևական դադարից հետո վերադարձել է խաղադաշտ

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նորբերտո Բրիասկո Բալեկյանը տևական դադարից հետո խաղադաշտ է վերադարձել և Արգենտինայի առաջնության 13-րդ տուրում «Խիմնասիա և Էսգրիմայի» կազմում մասնակցել «Էստուդիանտեսի» դեմ հանդիպմանը։ Խաղն ավարտվել է 1։1 հաշվով։ 29-ամյա ֆուտբոլիստը նախորդ խաղն անցկացրել էր փետրվարի 24-ին և վնասվածք էր ստացել ու բացակայում էր մոտ 2 ամիս։ Բալեկյանը նախորդ տարվա օգոստոսին է վարձավճարով […] ...

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող Անդրսահմանային համագործակցությանը

19:36 15.04.2025

Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Վրաստանի սահմանամերձ համայնքներում իրականացվող Անդրսահմանային համագործակցությանը

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Ավստրիական զարգացման գործակալության գրասենյակի ղեկավար Կլաուս Կապերի գլխավորած պատվիրակությանը, այս մասին հայտնում են նախարարությունից։ «Նախարարի տեղակալը, ողջունելով հյուրերին, կարևորել է ԱԶԳ-ի հետ համագործակցությունը, մասնավորապես՝ «Ժողովրդավարական զարգացում, ապակենտրոնացում, լավ կառավարում», «Աջակցություն փախստականներին ընդունած համայնքներին», «LEADER» ծրագրերը, որոնք նպատակաուղղված են օրենսդրական բարեփոխումներին, կարողությունների զարգացմանը, համայնքների […] ...

Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին

19:28 15.04.2025

Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Սլովենիայի փոխվարչապետ, արտաքին ու եվրոպական հարցերի նախարար Տանյա Ֆայոնին: Վարչապետը ողջունել է Սլովենիայի փոխվարչապետի այցը Հայաստան և համոզմունք հայտնել, որ այն նոր ազդակ կհաղորդի երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը: Նիկոլ Փաշինյանն ընդգծել է երկու երկրների կառավարությունների միջև փոխգործակցության ակտիվացման անհրաժեշտությունը՝ քաղաքական, տնտեսական և այլ ուղղություններով կապերը զարգացնելու […] ...

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է

19:22 15.04.2025

Ըմբշամարտի աշխարհի չեմպիոն Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է

Ռուսաստանի հավաքականի կազմում ըմբշամարտի 2014 թվականի աշխարհի առաջնության հաղթող Խետագ Ցաբոլովը 6 տարով որակազրկվել է հակադոպինգային կանոնները խախտելու համար։ Այս մասին հաղորդում է ТАСС լրատվական գործակալությունը: Հետաքննության ընթացքում Ցաբոլովին թույլ են տվել մասնակցել Փարիզի Օլիմպիական խաղերին, որտեղ նա պարտվել է բրոնզի համար պայքարում։ Մարզիկի որակազրկման վեցամյա ժամկետը սկսվում է 2024 թվականի հունիսի 28-ին։ Նշենք, որ […] ...

Իրանի գերագույն առաջնորդը առաջնահերթություն է համարել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը

19:12 15.04.2025

Իրանի գերագույն առաջնորդը առաջնահերթություն է համարել Ռուսաստանի և Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը

Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին Մոսկվայի և Պեկինի հետ հարաբերությունների զարգացումն անվանել է Թեհրանի արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը։ «Առաջնահերթությունը տնտեսական հարաբերություններ հաստատելն է այնպիսի երկրների հետ, ինչպիսիք են Չինաստանը և Ռուսաստանը, որոնք տնտեսական կենտրոններ են Ասիայում»,-մեջբերում է նրա խոսքերը Tasnim գործակալությունը։ Ինչպես նշել է Խամենեին, որոշ գործընթացներ բավականին դժվար է իրականացնել, սակայն կարող են […] ...

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա

19:00 15.04.2025

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն այցելել է Օդեսա

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն երեքշաբթի այցելել է Օդեսա, որտեղ խոստացել է շարունակել աջակցել Ուկրաինային։ Այս մասին նա հայտնել է X-ում։ «Այսօր ես Վլադիմիր Զելենսկիի հետ այցելել եմ Օդեսա, ՆԱՏՕ-ի աջակցությունն անսասան է»,- գրել է նա։ Նրա խոսքով՝ դաշինքը կշարունակի օգնել Ուկրաինային։ ...

BACK_TO_TOP