Թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունները չեն. Թորոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+4.09 oC

Թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունները չեն. Թորոսյան

18:10 03.09.2019

Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանին մեղադրում է իր դեմ արշավ կազմակերպելու մեջ: Այդ մասին «Ֆեյսբուքի» ուղիղ եթերում ասաց նախարարը:

Նա նշեց, որ այս թատերականացված միջոցառումները Գևորգ Թամամյանի անձնական նախաձեռնությունները չեն:

«Նա ընդամենը դեմքն է այդ նախաձեռնությունների: Սա կազմակերպված է Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանի կողմից, ով իր պաշտոնը ժառանգություն կամ նվեր է ստացել նախկին իշխանություններից և շատ սարսափած է, որ կարող է կորցնել: Ժամանակին, լինելով հայտնի ընտանիքների քավոր կամ հայտնի մարդկանց ընկեր, նա աստիճանաբար բարձրացել է կարիերայի սանդուղքով, հիմա ռեկտոր է և կարծում է, որ մենք շատ մեծ վտանգ ենք ներկայացնում իր պաշտոնավարման համար: Այս ամենը սկսվել է մոտ մեկ տարի առաջ, երբ մենք ուզեցինք բժշկական համալսարանի խորհրդի կազմը փոխել՝ այնտեղից հանելով նախկին իշխանությունների ներկայացուցիչներին: Այդ ժամանակվանից սկսվեց իմ դեմ արշավը»,- ասաց Թորոսյանը:

Նա հիշեցրեց, որ նախորդ տարի Պետական վերահսկողական ծառայության ու իրենց կողմից որոշակի նյութեր հավաքվեցին՝ կապված բժշկական համալսարանում գործընթացների հետ, հաղորդումներ ուղարկվեցին դատախազություն և ԱԱԾ, քրեական գործեր հարուցվեցին:

«Մի դրվագը դա բժշկականի կողմից սրտի ստենտների ձեռք բերումն էր, երբ բժշկական համալսարանը սրտի ստենտները ձեռք էր բերում 250 հազար դրամով, իսկ այդ նույն ստենտը նույն ընկերությունից նույն ժամանակահատվածում ձեռք էինք բերում 110 հազար դրամով: Ես ԱԱԾ-ին խնդրեցի պարզել, թե դա ինչպես է ստացվել: Դա խոսում է առնվազն պետական միջոցները ոչ արդյունավետ ծախսելու մասին: Այսինքն՝ այս ամենը գումարվելով, հասկանալով, որ միգուցե իրենց շուրջ օղակը սեղմվում է, հիմա հրապարակ են նետում բաներ, որոնց մեծ մասը իրականության հետ կապ չունի»,- հավելեց նախարարը:

Հիշեցնենք` այսօր Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մամուլի ասուլիսի ժամանակ ներս է մտել մանկական ուռուցքաբան, արյունաբան, նախարարի նախկին խորհրդական Գևորգ Թամամյանը` ասելով, որ որոշ հարցեր ունի նախարարին:

Ի պատասխան` նախարար Արսեն Թորոսյանը հեռացել է դահլիճից` տեղը զիջելով Գևորգ Թամամյանին:

«Ես՝ որպես ՀՀ քաղաքացի և բժիշկ, ամեն օր շփվում եմ հիվանդների հետ, ունեմ հարցեր նախարարին, բայց այդպես էլ չկարողացա, նախարարը թողեց և հեռացավ ու անկյունում հարցազրույց տվեց: Դա հարիր չի նախարարին, որ կամերաների դիմաց առյուծ է կտրում»,- ասել է նախարարի նախկին խորհրդականը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

09:25 22.11.2024

Իսրայելը արձանագրել է հինգ հրթիռի արձակումը Լիբանանից դեպի երկրի հյուսիս

Իսրայելի պաշտպանության բանակը արձանագրել է առնվազն հինգ հրթիռի արձակում Լիբանանից։ Այս մասին ասվում է բանակի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։ ըստ հաղորդման՝ իսրայելական բանակի հակաօդային պաշտպանության համակարգերը «հայտնաբերել են առնվազն հինգ արկ, որոնք թռչում էին Լիբանանից դեպի Իսրայելի տարածք»։ Զինամթերքի ընկնելու հետևանքով զոհերի մասին տեղեկություններ չկան։ Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել էր, որ Հայֆայի տարածքում […] ...

9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

09:13 22.11.2024

9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ նոյեմբերի 22-ին՝ ժամը 9։00-ի դրությամբ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով: ...

Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինել

09:03 22.11.2024

Կիմ Չեն Ընն ասել է, որ առանց զինված ուժերի երկիրը չի կարող ինքնիշխան լինել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հայտարարել է, որ այն պետությունը, որը հրաժարվել է ինքնապաշտպանությունից, չի կարող ինքնիշխան համարվել։ Նրա խոսքերը մեջբերում է Կորեայի կենտրոնական լրատվական գործակալությունը։ «Իրապես ինքնիշխան երկիրը, որը հրաժարվել է ռազմական բախումներից, բախվելու է ագրեսիայի և, անշուշտ, հայտնվելու է ուրիշի «կրնկի տակ»»,- ասել է Կիմ Չեն Ընը Փհենյանում զենքի ցուցահանդեսի բացման ժամանակ: […] ...

Թայվանը գրանցել է 20 ինքնաթիռի և 6 չինական նավերի մոտենալը կղզուն

08:53 22.11.2024

Թայվանը գրանցել է 20 ինքնաթիռի և 6 չինական նավերի մոտենալը կղզուն

Թայվանի զինված ուժերը արձանագրել են, որ մեկ օրում կղզուն են մոտենում 20 ինքնաթիռներ և Ժողովրդա-ազատագրական բանակի 6 նավ։ Այս մասին հայտնում է Թայվանի պաշտպանության նախարարությունը։ Ինչպես նշված է փաստաթղթում, 18 ինքնաթիռ հատել է Թայվանի նեղուցի միջին գիծը և մտել ՀՕՊ նույնականացման գոտի կղզու հարավ-արևմտյան և հարավ-արևելյան հատվածներում։ Թայվանի բանակը պատասխանել է՝ օգտագործելով ինքնաթիռներ, նավեր և […] ...

Պենտագոնը թույլատրել է հակահետևակային ականների նոր մատակարարումներ Ուկրաինային

08:45 22.11.2024

Պենտագոնը թույլատրել է հակահետևակային ականների նոր մատակարարումներ Ուկրաինային

ԱՄՆ-ը չի բացառում Ուկրաինային ապագա զենքի մատակարարումների մեջ հակահետևակային ականներ ներառելու հնարավորությունը։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղարի տեղակալ Սաբրինա Սինգհը։ «Հակահետևակային ականները ներառված էին վերջին փաթեթում, իսկ հետագա փաթեթների մասով դեռ ոչինչ չունեմ հայտարարելու»,-ասել է նա։ Լրագրողի այն հարցին, թե արդյոք հակահետևակային ականները կարող են ներառվել ապագայում Ուկրաինային տրամադրվող ռազմական […] ...

«Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը

08:35 22.11.2024

«Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական թանգարանի, «Տերյան» մշակութային կենտրոնի, «Մեգերյան կարպետ» մշակութային համալիր հետ համագործակցությամբ «Մեգերյան կարպետ» մշակութային համալիրում տեղի է ունեցել «Հայաստան-Վրաստան. 100% ձեռարվեստ» խորագրով ցուցադրությունը: Ցուցադրության բացմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, հայտնում են ԿԳՄՍՆ-ից։ «Միջոցառման շրջանակում կազմակերպվել […] ...

BACK_TO_TOP