23:20 30.08.2019
Երկու ավագ դպրոցների օպտիմալացումից հետո՝ 2 տարի անց, հիմնանորոգման ծրագիր է սկսվել Արթիկի երրորդ ավագ դպրոցում: Վերակառուցման ծրագիրը ֆինանսավորում է Համաշխարհային բանկը: Որպես ավագ դպրոց այն միակն է Արթիկի տարածաշրջանում, որտեղ աշակերտների թիվը հասնում է 270 -ի: Այս թիվը կրկնապատկվել է լուծարված 7-րդ ավագ դպրոցի աշակերտության տեղափոխության արդյունքում:
2017-ին շենքային վատ պայմանների, վթարայնության պատճառով փակվեց 7-րդ ավագ դպրոցը, որի վերակառուցումը ծախսատար լինելու պատճառաբանությամբ համարվեց ոչ նպատակային, բայց հետո, տիպային դպրոցի շենքը արտադրական նպատակներով օգտագործելու համար օտարվեց անհատ ձեռներեցի:
Որպես տիպային կառույց՝ դպրոցի այս շենքը կառուցվել է 60 տարի առաջ: Արթիկի երրորդ միջնակարգ, իսկ վերջին տարիներին արդեն ավագ դպրոցն օպտիմալացումից հետո միակն է: 50-ականների կառույցը երկրաշարժի հետևանքով վնասներ է ունեցել, ամրացման աշխատանքներ եղել են, պատերն ամուր են, բայց որպես ավագ դպրոց՝ չուներ պահանջվող պայմանները:
«Մի դասարանից մյուսն անցում էր կատարվում դասարանի միջոցով, որը հարմար չէր, մեկը մյուսին խանգարում էր»,-իրենց պայմաններն է ներկայացրել ավագ դպրոցի տնօրեն Արևիկ Արշակյանը։
Երկու ավագ դպրոցների միավորումը պատճառ դարձավ, որ առաջնային հիմնանորոգման ծրագիրն ընդգրկի այս դպրոցը: Նորից դրսից ու ներսից ամրացման աշխատանքներ են իրականացվում ամբողջ դպրոցում: Հաշվի առնելով աշակերտների թիվն ու դասարանների հագեցվածությունը՝ փոքր դասասենյակները մեծացնում են՝ միջնապատերն ապամոտնաժելով:
Ըստ նախագծի՝ ավագ դպրոցի հիմնական դասասենյակները կենտրոնացվելու են երկրորդ հարկում: Բոլոր հարկերում ջերմամեկուսացում ապահովելու համար նաև հին, փայտաշեն առաստաղներն են մոնտաժվում:
Ներքին վերանորոգումներից բացի, շենքի արտաքին տեսքը կենթարկվի ձևափոխությունների: Հին կառույցի վերակառուցմանը զուգահեռ շինարարը կառուցելու է նոր մասնաշենք: Այն լինելու է ավագ դպրոցի մարզադահլիճը, իսկ նոր մասնաշենքի հարակից տարածքում կստեղծվի ֆուտբոլի դաշտ ու վազքուղիներ:
«Դպրոցի մոտ կառուցվելու է նոր մարզադահլիճ ՝ իր սանհանգույցներով, հանդերձարաններով, գույքի պահեստով ու մարզադաշտով»,- ասում է աշխղեկ Ալիկ Հովհաննիսյանը։
50-ականներին կառուցված տիպային դպրոցը մարզադահլիճ չի էլ ունեցել, ֆիզկուլտուրայի դասերն այսքան տարի պարապել են դասասենյակներում կամ միջոցառումների դահլիճում: Հատկացված տարածքում արդեն հողային աշխատանքներ են իրականացվում:
Հանված սևահողը դպրոցի բակ է տեղափոխվում, հետո օգտագործելու են բարեկարգման, կանաչապատման համար: Շինաշխատանքների ընթացքը կարող է դանդաղել տարածքում եղած հաստաբուն 3 ծառերի պատճառով: Շինարարին թույլ չեն տալիս դրանք կտրել, բնապահպանները եկել, տեսել են, ծառերը համարակալել ու գնացել:
Իսկ դպրոցի հին շենքի վերակառուցման և նոր մասնաշենքի կառուցման ընդհանուր ծրագիրը կավարտվի 1․5 տարի անց: Այդ ընթացքում ավագ դպրոցը դասերը կանցկացնի Արթիկի նախկին Կենցաղի տանը: Սեպտեմբերի 1-ն այստեղ են դիմավորելու:
Ժամանակավոր դպրոցում ևս պայմաններ են ապահովվել, ջեռուցումը կլինի էլեկտրականությամբ, նախկին սպասարկման կենտրոնի սենյակները հարմարեցրել են դասապրոցես կազմակերպելու համար:
Տարիներով փակ, չօգտագործվող շինությունը դպրոցին տրամադրվել է վարձակալությամբ: Ֆինանսական հարցերի կարգավորումը դրված է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու մարզպետարանի վրա: Շենքը նախատեսված է 250 աշակերտի համար: Դպրոցը թեև ունի նոր գույք, բայց ժամանակավոր դպրոց չեն տեղափոխի:
08:40 11.04.2025
Այսօր պայքարի մեջ կմտնեն հունահռոմեական ոճի ըմբիշները․ ԵԱՍլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում ընթացող ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր պայքարը կսկսեն հունահռոմեական ոճի ըմբիշները: Հայաստանի հավաքականը ներկայացուցիչներ կունի բոլոր` 10 քաշային կարգերում: Մանվել Խաչատրյանը (55 կգ) պայքարը կսկսի քառորդ եզրափակչից և կգոտեմարտի թուրք Էմրե Մութլուի հետ, Կարապետ Մանվելյանը (60 կգ) 1/8-ում կմրցի լեհ Թոմաշ Շկրիպչակի հետ, Կարեն Ասլանյանը (63 կգ) պայքարի մեջ կմտնի քառորդ եզրափակչից,նրա մրցակիցը […] ...
08:35 11.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...