Պետք է սպասենք կառավարության քայլերին. պատգամավորը՝ Ամուլսարի հարցում «Իմ քայլի» որոշման մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 11 2024
  • $
    389.76
  • RUBLE
    3.79
  • 406.40
WEATHER
+14.09 oC

Պետք է սպասենք կառավարության քայլերին. պատգամավորը՝ Ամուլսարի հարցում «Իմ քայլի» որոշման մասին

16:56 28.08.2019

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Սոֆյա Հովսեփյանը, խմբակցության՝ ավելի քան երեք ժամ տևած նիստից հետո անդրադարձավ նիստի ժամանակ քննարկված թեմաներին: Նա ասաց, որ անդրադարձ է եղել հանձնաժողովների աշխատանքին՝ նստաշրջանից առաջ և հետո: Լրագրողները հետաքրքրվեցին՝ Ամուլսարի վերաբերյալ քննարկում եղե՞լ է: Հովսեփյանը պատասխանեց, որ Ամուլսարի հարցով կարծիքներ եղել են, զարգացումներ չկան:

«Մնացել ենք այն մոտեցմանը, որ այս պահին պետք է սպասենք կառավարության քայլերին»,- ասաց նա՝ նշելով, որ էպիզոդիկ քննարկում է եղել:

Հովսեփյանն ասաց՝ այս հարցում կուսակցության ներսում տարակարծություն չկա, կա այլակարծություն. մի մասը գտնում է, որ Ամուլսարի հանքը պետք է շահագործվի, մի մասը՝ որ պետք է չշահագործվի: Հարցին՝ քանի՞ հոգի է կողմ, նա արձագանքեց.

«Երեք հոգին էլ է մաս, եթե էդ առումով եք հարցնում: Ես, անկեղծ ասած, չեմ կարող քանակ ասել, քանի որ ինձ համար դա առաջնահերթություն չեմ դրել, նրանք էլ հրապարակավ հանդես են եկել»:

Հարցին՝ Ամուլսարի հարցում կկանգնի՞ ակտիվիստների կողքին և կհրաժարվի՞ մանդատից, ինչպես խոստացել էր, պատգամավորն ասաց.

«Ես չեմ պնդել, որ դրա համար մանդատը վայր կդնեմ, իմ բառերը հստակեցված ասեք: Եթե կարիքը եղավ, ակտիվիստների ու ոստիկանների միջև կանգնելու կարիք եղավ, առաջիններից մեկը ես կկանգնեմ, իսկ որ մանդատը վայր կդնեմ, դրա մասին խոսք չկա»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

09:50 25.11.2024

Նոյեմբերի 24-ին Լիբանանից Իսրայելի ուղղությամբ արձակվել է 250 հրթիռ

Իսրայելական զինվորականները կիրակի օրն արձանագրել են շիա «Հեզբոլլահ» կազմակերպության զինյալների կողմից Լիբանանից Իսրայելի ուղղությամբ 250 հրթիռի արձակումը։ Այս մասին հայտնում է Իսրայելի պաշտպանության բանակի (IDF) մամուլի ծառայությունը։ Իսրայելի բանակը կշարունակի «պաշտպանել Իսրայելին և նրա ժողովրդին «Հեզբոլլահ» կազմակերպության սպառնալիքներից», – վստահեցրել է բանակի վարչությունը: ...

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

09:41 25.11.2024

Բրազիլիայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը ընկել է լեռնային ճանապարհից․ կան զոհեր

Բրազիլիայի արևելքում գտնվող Սերրա դա Բարիգա լեռնաշղթայում ուղևորներ տեղափոխող ավտոբուսը դուրս է եկել ճանապարհից և ընկել։ Այս մասին հայտնում է G1 պորտալը։ Ըստ ականատեսների՝ ավտոբուսում մեխանիկական խնդիր է առաջացել, և վարորդը կորցրել է մեքենայի կառավարումը։ Միջադեպի հետեւանքով տուժել է գրեթե 30 մարդ, 17 ուղեւոր ստացել է կյանքի հետ անհամատեղելի վնասվածքներ։ Զոհերի թվում կան երեխաներ և […] ...

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

09:31 25.11.2024

Իսրայելը հավանություն է տվել պաշտպանության բանակի համար հրթիռային նավակների և ամենագնացների գնմանը

Իսրայելի պետական ​​գնումների հանձնաժողովը հաստատել է Իսրայելի Պաշտպանության ուժերի (IDF) մարտական ​​կարողությունների վերազինման և հզորացման նախագծերը, որոնք ներառում են նոր հրթիռային նավակներ և ամենագնացներ: Այս մասին ասվում է հրեական պետության վարչապետի, պաշտպանության նախարարության եւ ֆինանսների նախարարության համատեղ հայտարարության մեջ։ «Այսօր նախարարական գնումների հանձնաժողովը հաստատել է մի շարք ձեռքբերումներ, այդ թվում՝ «Project Reshef», նոր հրթիռային նավակ […] ...

Բժանիան ասել է, որ Աբխազիայում իրավիճակը անդառնալի չէ

09:26 25.11.2024

Բժանիան ասել է, որ Աբխազիայում իրավիճակը անդառնալի չէ

Աբխազիայի նախկին նախագահ Ասլան Բժանիան կարծում է, որ հանրապետությունում տեղի ունեցած իրադարձությունները, որոնք, ի վերջո հանգեցրել են նախագահի և վարչապետի հրաժարականին, վնաս են հասցրել հանրապետության իմիջին, սակայն իրավիճակը անդառնալի չէ։ Այս մասին նախկին նախագահը հայտարարել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում։ Նոյեմբերի 15-ին Սուխումում ընդդիմության ներկայացուցիչները գրավել են կառավարական շենքերի համալիրը՝ ներառյալ խորհրդարանը, նախագահի վարչակազմը և կառավարությունը: […] ...

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

09:21 25.11.2024

Կիպրոսը պատրաստվում է անդամակցել ՆԱՏՕ-ին

Կիպրոսը մտադիր է անդամակցել ՆԱՏՕ-ին, դաշինքի հետ մերձեցման հարցը եղել է հոկտեմբերի վերջին Կիպրոսի Հանրապետության նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսի և ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հանդիպման առանցքային թեման։ Այս մասին հայտնում է հունական Kathimerini թերթը։ Նիկոսիան ՆԱՏՕ-ին միանալու ծրագիր է մշակել, որն արդեն հավանություն է ստացել Վաշինգտոնից։ ԱՄՆ-ի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նշել է, որ […] ...

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

09:16 25.11.2024

Ճապոնիայի կառավարության վարկանիշը իջել է մինչև 31 տոկոս

Ճապոնիայի կառավարության վարկանիշն իջել է 15 տոկոսային կետով՝ հասնելով 31%-ի, ասվում է Mainichi թերթի կողմից անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքում։ Նախորդ հարցումն անցկացվել է նախարարների առաջին կաբինետի ձևավորումից անմիջապես հետո՝ հոկտեմբերի 3-ին, այնուհետև վարկանիշը կազմել է 46%։ Կառավարությանը չվստահող հարցվածների թիվն աճել է 13 կետով և կազմել 50%։ Հարցվածների մեծ մասը (43%) չի հավատում, որ […] ...

BACK_TO_TOP