12:19 27.08.2019
Բրազիլիայի կառավարությունը հայտարարել է, որ կհրաժարվի միջազգային ֆինանսական օգնությունից, որն առաջարկել էին G7-ի երկրները՝ Ամազոնի արևադարձային անտառներում մոլեգնող հրդեհների դեմ պայքարում: Այս մասին հայտնել է BBC-ն:
Բրազիլական կառավարությունը կոնկրետ պատճառ չի նշել առաջարկից հրաժարվելու համար, սակայն Բրազիլիայի նախագահի աշխատակազմի ղեկավարը հայտարարել է, որ միգուցե այդ օգնությունն ավելի շատ պետք գա եվրոպական երկրների անտառների հրդեհները մարելուն:
Նա նշել է, որ Մակրոնը չկարողացավ խուսափել «համաշխարհային ժառանգություն համարվող Նոտր Դամի հրդեհից և դեռ ցանկանում է իրենց դասեր տալ»:
Բոլսոնարոյի աշխատակազմի ղեկավարը նաև հայտարարել է, որ Բրազիլիան «ցանկացած երկրի կարող է սովորեցնել», թե ինչպես պետք է պահպանել անտառները:
Ավելի վաղ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել էր, որ Ամազոնի անտառային հրդեհների դեմ պայքարի համար կհատկացվի 22 միլիոն դոլար օգնություն:
08:28 09.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
08:20 09.04.2025
ԱՄՆ-ը մարտի կեսերից հարվածել է Եմենում հութիների ավելի քան 300 թիրախների․ Al JazeeraԵմենի «Անսար Ալլահ» շարժման հութի ապստամբների դեմ մարտի կեսերին սկսված գործողության ընթացքում ԱՄՆ զինված ուժերը հարվածներ են հասցրել ապստամբների ավելի քան 300 թիրախներին։ Այս մասին հայտնում է քաթարյան Al Jazeera հեռուստաալիքը՝ վկայակոչելով անանուն ամերիկացի պաշտոնյային։ «Մեր զինված ուժերը հարվածներ են հասցրել Եմենում հութիների ավելի քան 300 օբյեկտներին մարտ ամսից սկսած»,- ասել է նա՝ չհստակեցնելով, թե […] ...
08:10 09.04.2025
Չինաստանի ծերանոցում հրդեհ է բռնկվել. կան զոհերՉինաստանի հյուսիսում ծերանոցում հրդեհ է բռնկվել, ինչի հետևանքով 20 մարդ է զոհվել, հայտնում է Xinhua-ն՝ հղում անելով տեղի իշխանություններին։ Գործակալության տվյալներով՝ հրդեհը տեղի է ունեցել երեքշաբթի տեղական ժամանակով 21:00-ին (Մոսկվայի ժամանակով 16:00-ին) Հեբեյ նահանգի Չենգդե քաղաքի Լոնգհուա շրջանում: «Նախնական տվյալներով՝ հրդեհի հետևանքով զոհվել է 20 մարդ»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հաղորդվում է, որ մնացած տարեցները […] ...
08:01 09.04.2025
Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհըՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
00:00 09.04.2025
Արդարադատության նախարարի տեղակալը ԵՄ փորձագիտական առաքելությանն է ներկայացրել առաջնահերթությունները և ձեռնարկված հիմնական քայլերըԱրդարադատության նախարարի տեղակալ Աննա Կարապետյանը և նախարարության ոլորտային պատասխանատուները հանդիպում են ունեցել Եվրոպական միության հետ մուտքի արտոնագրերի ազատականացման առաջիկա գործողությունների ծրագրի (VLAP) շրջանակում՝ հանրային անվտանգության, արտաքին հարաբերությունների և հիմնարար իրավունքների գնահատման նպատակով Հայաստանում գտնվող ԵՄ փորձագիտական երկրորդ առաքելության հետ: Այս մասին հայտնել են արդարադատության նախարարությունից: Նախարարի տեղակալը, անդրադառնալով Եվրոպական միության հետ տարբեր ձևաչափերով առկա համագործակցությանը, […] ...
23:59 08.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...