19:58 22.08.2019
Սեպտեմբերի 2-ից «Շանթ» հեռուստաընկերությունը կսկսի «Թղթե երազանք» հեռուստադրամայի ցուցադրությունը: Մարդկանց շրջանում ֆիլմն արդեն մեծ հետաքրքրություն է առաջացրել: Մեկնաբանություններից դատելով՝ սպասելիքները մեծ են, այն, ինչ ցուցադրվելու է, եզակի է իր բովանդակությամբ:
SHANTNEWS.am-ը զրուցել է ֆիլմի գլխավոր հերոսներից մեկին՝ Էրիկին մարմնավորած Դավիթ Աղաջանյանի հետ: Մինչ այս նախագիծը Դավիթը նախկինում հիմնականում, ինչպես ասում են, «կինոյի լավ տղան էր»: «Թղթե Երազանքում» նրա գործն ավելի բարդ է:
«Էրիկը հեռուստադրամայում հայտնվում է մի քանի սերիա անց և սյուժետային նոր գիծ է ձևավորում իրենով: Էրիկը չարանում է, երբ սիրելին ինքնագլուխ որոշում ու հեռու է մնում իրենից, ընկերություն է անում ուրիշի հետ: Հարաբերությունների անհաջող ընթացքը կերպարին ավելի բացասական են դարձնում»,- որոշ մանրամասներ է պատմում Դավիթ Աղաջանյանը:
Դերասանի խոսքերով` առաջին անգամ բացասական կերպար մարմնավորելն իր համար այնքան էլ բարդ չի եղել` ունեցել է իր հետաքրքրություններն ու առանձնահատկությունները: Նկարահանումներն անցել են շատ ջերմ մթնոլորտում, իսկ թիմն իրեն շատ հարազատ է եղել. առաջին անգամ չէ, որ աշխատել է այդ թիմի հետ:
Երազանքներն իրականանում են` անկախ խոչընդոտող բոլոր հանգամանքներից: Կյանքի դառնությունները մանկությունից տանող երեխայի հաջողության պատմությունն ուղերձ է, որ ոգևորելու է և օրինակ է ծառայելու, վստահ է ֆիլմի ստեղծագործական թիմը:
Մինչ ֆիլմի եթեր հեռարձակումը SHANTNEWS.am-ն առաջարկում է դիտել «Թղթե երազանք» հեռուստադրամայի նոր թրեյլերը:
08:30 11.04.2025
Telegraph. Բրիտանիան կարող է հինգ տարով զորքեր մտցնել ՈւկրաինաՄեծ Բրիտանիան դիտարկում է ուկրաինական տարածքում մինչև 5 տարով զորք տեղակայելու հնարավորությունը՝ մինչև Ուկրաինան վերառազմականացվի։ Այս մասին հայտնում է Daily Telegraph թերթը՝ վկայակոչելով աղբյուրները։ Լոնդոնում և Փարիզում քննարկվող պլանի համաձայն՝ հակամարտությունը լուծելուց հետո արևմտյան զորքեր կարող են ուղարկվել Ուկրաինա՝ որպես «զսպող ուժ»՝ ռազմական գործողությունների վերսկսումը կանխելու համար: Ինչպես նշում է հրատարակությունը, Ֆրանսիան կարծում է, որ […] ...
08:20 11.04.2025
Հանրահատ Ջենիֆեր Լոպեսը հանդես կգա «Հանրապետական» ստադիոնումՀռչակավոր երգչուհի Ջենիֆեր Լոպեսը հրապարակել է իր Up All Night համերգային տուրի ժամանակացույցը: Ամերիկուհու շրջագայության վերջին համերգը կկայանա Երևանում: Համերգը տեղի կունենա օգոստոսի 3-ին «Հանրապետական» ստադիոնում: Երգչուհին 33 օրում ելույթ կունենա 17 քաղաքներում, որոնցից 7-ը՝ Իսպանիայում: ...
08:15 11.04.2025
CNN. ԱՄՆ-ը չի լինելու առաջինը, ով կապ ունի Չինաստանի հետ մաքսատուրքերի հարցումԱՄՆ-ը մտադիր չէ առաջինը կապ հաստատել Չինաստանի հետ մաքսատուրքերի շուրջ բանակցությունների համար, հայտնում է CNN-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներին։ Նրանց խոսքով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր ենթականերին ասել է, որ Չինաստանը պետք է անի առաջին քայլը, քանի որ, Վաշինգտոնի կարծիքով, հենց Պեկինն է սրել առևտրային հակամարտությունը՝ իր պատասխան մաքսատուրքերով։ Միաժամանակ, CNN-ը մատնանշում է, որ […] ...
08:05 11.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
08:00 11.04.2025
Էմիլիանո Մարտինեսի սադրանքը ՊՍԺ-ի դեմ խաղից առաջ«Ասթոն Վիլայի» դարպասապահ Էմիլիանո Մարտինեսը ՊՍԺ-ի դեմ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին խաղից առաջ կրկին ծաղրել էր Ֆրանսիայի հավաքականին: Արգենտինացին Փարիզում զբոսնել էր մի գլխարկով, որի վրա Ֆրանսիայի հավաքականի խորհրդանիշն է, որը, սակայն, ծածկված է Արգենտինայի հավաքականի նվաճած տիտղոսներով՝ աշխարհի գավաթով, Ամերիկայի գավաթով ու Ֆինալիսիմայով: Մարտինեսը, մեղմ ասած, սիրված չէ Ֆրանսիայում, քանի որ աշխարհի առաջնության […] ...
23:59 10.04.2025
Ավտոտնակների փոխարեն՝ բարեկարգ բակԵրևանի բոլոր վարչական շրջաններում իրականացվում է բակերի բարեկարգում: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ապօրինաբար կառուցված ավտոտնակները քանդվում են, ընդլայնվում են բակային տարածքները: Մասնավորապես Արաբկիր վարչական շրջանում՝ Նիկողայոս Տիգրանյան փողոցի 10 հասցեում, հեռացվում է շուրջ 10 ավտոտնակ: Տեղում կառուցվելու է խաղահրապարակ, հարակից հատվածները կանաչապատվելու են: Կատարվող աշխատանքներին հետևել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը: ...