«Ժառանգությունը» մտահոգված է Ամուլսարի շուրջ առաջացած խնդրով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+14.09 oC

«Ժառանգությունը» մտահոգված է Ամուլսարի շուրջ առաջացած խնդրով

14:24 22.08.2019

Ամուլսարի խնդրի վերաբերյալ իր դիրքորոշումն է հայտնել «Ժառանգություն» կուսակցությունը: Վերջինիս տարածած հայտարարության մեջ ասվում է.

«Հայաստանում հանքարդյունաբերության և հատկապես «Լիդիան Արմենիա» ընկերության կողմից Ամուլսարի ոսկու հանքի շահագործման հետ կապված խնդիրների շահարկումը հանրային  որոշ ուժերի կողմից արդեն վերածվում է  ուղղակի սպառնալիքի՝ վտանգի ենթարկելով Հայաստանի Հանրապետության տնտեսական և քաղաքական արդյունավետ զարգացումը, մեր հանրային համերաշխությունը: Առանց մասնագիտական գիտելիքների և տեսական ու գործնական հիմնավորումների՝ հուզազգայական կարգախոսներով փորձ է կատարվում բնության պահպանության ազնիվ առաքելությունը վերածելու անկառավարելի գործընթացի:

«Ժառանգություն» կուսակցությունը հույժ մտահոգված է ստեղծված իրավիճակով և արձանագրում է, որ պետությունը հապաղում է բավարար և համակարգված քայլեր գործադրել հանքարդյունաբերության և բնապահպանության խնդիրները հանգուցալուծման մասնագիտական  մակարդակ տեղափոխելու համար: Տպավորություն է ստեղծվում, որ իշխող ուժի կառավարման համակարգի ճգնաժամը գնալով խորանում է, որի մասին քանիցս ահազանգել ենք:

Ցավոք, խորհրդարանը,  որը պետք է դառնար նման հիմնահարցերի հանգուցալուծման և  կոնսենսուսի ձևավորման քաղաքական ատյան, չի կարողանում իրականացնել այդ դերակատարությունը, որի պատճառով կրքերը գերակայում են գաղափարներին ու տեղափոխվում փողոց և հրապարակներ:

«Ժառանգությունը» իշխանությանը, Հայաստանի ողջ քաղաքական ու քաղաքացիական հանրությանը հիշեցնում է  մեր ոչ հեռու անցյալի այն  չարագուշակ դեպքերը, երբ մակերեսային, հուզազգայական պատկերացումներին տուրք տալով՝ մենք կանգնեցրինք ատոմակայանը, որի վերագործարկումը վիթխարի ժամանակ և միջոցներ խլեց՝ փրկելով Հայաստանի տնտեսությունը լիակատար անկումից, կործանեցինք «Նաիրիտը» և մեր ողջ հզոր քիմիական արդյունաբերությունը, որն այդպես էլ չենք կարողանում ոտքի կանգնեցնել:

Հայաստանի արդյունաբերական ներուժի զարգացումը բոլոր ոլորտներում մեր ազգային անվտանգության հիմնարար բաղադրիչներից է, ինչպես նաև բնության ու ազգի առողջության պահպանության հրամայականը, ուստի «Ժառանգությունը»  պատրաստակամություն է հայտնում հանրային բոլոր ուժերի հետ՝ և՛ մասնագիտական, և՛ քաղաքական, նախաձեռնել հանրային քննարկում, իսկ խորհրդարանական տիրույթից համապատասխան նախաձեռնության դեպքում մասնակիցը լինել խորհրդարանական լսումներին, որի ընթացքում պետական կարևորագույն հարցերը զգայական  դիմակայությունից կբերվեն լուրջ վերլուծությունների հարթակ՝ տեղական և միջազգային փորձի համադրմամբ՝ առանց վնասելու մեր համերաշխությանը ժողովրդավարական զարգացումների ուղիով ընթանալու և արդյունաբերական հզոր Հայաստան  ունենալու մեծ նպատակին:

«Ժառանգությունը» համոզված է, որ միայն հավասարակշռված պետական քաղաքականությամբ, մասնագիտական ներուժի համախմբմամբ փոխըմբռնման մթնոլորտում մենք կփրկենք Հայաստանի և՛ բնությունը, և՛ արդյունաբերությունը հին կործանարար սխալներից ու նոր թյուրըմբռնումներից:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

14:25 22.11.2024

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ՝ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։ Մանրամասներ Հնարավորությունը […] ...

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

14:19 22.11.2024

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: ...

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է. Մխիթարյան

14:17 22.11.2024

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է. Մխիթարյան

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալու մասին։ «Այն ժամանակ բոլորը վստահ էին, որ «Մանչեսթեր Սիթին» 4 գոլ է խփելու, բայց մենք լավ հանդիպում անցկացրինք ու արժանի էինք ոչ-ոքիի, նույնիսկ` հաղթանակի։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է, թեև այժմ ճանապարհն ավելի երկար է, քան այն ժամանակ էր, բայց մենք հավատում ենք […] ...

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած

14:10 22.11.2024

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ կնքված հուշագիրը նոր խթան կտա գործարար կապերին

14:03 22.11.2024

Հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ կնքված հուշագիրը նոր խթան կտա գործարար կապերին

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը երկար տարիներ իրականացնում է ամերիկյան, ասիական շուկաներում միջազգային ցուցահանդեսներ, համաժողովներ՝ հայաստանյան գործարարների համար ստեղծելով լայն հնարավորություններ։ Խորհուրդն այս տարի արդեն 2-րդ անգամ է այցելել Չինաստան: Այս անգամ Շանհայում կայացել է «Չինաստան․ միջազգային ներմուծում» խոշոր ցուցահանդեսը: Արդյունքներն ամփոփող ասուլիսով է հանդես եկել խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ. Դանա Ուայթը՝ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու լուրերի մասին

13:57 22.11.2024

Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ. Դանա Ուայթը՝ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու լուրերի մասին

UFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու մասին լուրերը: «Ես զբաղվում եմ մենամարտեր կազմակերպելով, իսկ դա դաժան բիզնես է: Այս ոլորտում մարդիկ հաճախ են վիճում և ատում իրար, սակայն դա ավելի կեղտոտ բան չէ, քան քաղաքականությունը: Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ»,- 55-ամյա Ուայթի խոսքերը մեջբերում […] ...

BACK_TO_TOP