Ինչո՞ւ «Ֆեյսբուքը» չի կարող խոսել Ամուլսարի մասին. Անի Սամսոնյանի հարցադրումները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 11 2024
  • $
    389.45
  • RUBLE
    3.86
  • 409.74
WEATHER
+14.09 oC

Ինչո՞ւ «Ֆեյսբուքը» չի կարող խոսել Ամուլսարի մասին. Անի Սամսոնյանի հարցադրումները

18:22 21.08.2019

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն իր էջում հրապարակել է Սալվադոր Դալիի հայտնի կտավներից մեկն ու մի քանի հարցադրումներ արել ներքաղաքական խնդիրների մասին:

«Ես մտածում էի, որ ոչ մի բանի վրա այլևս չեմ զարմանում։
Բայց ես հիմա զարմանում եմ հետևյալ բաների վրա․

Ինչո՞ւ, ըստ ոստիկանության և իշխանության, փողոց փակելը որպես բողոքի արտահայտման գործիք այլևս ակտուալ չէ և անթույլատրելի է։
Ի՞նչ է փոխվել։

Ինչու դատական ռեֆորմներ անելու իշխանության պատասխանատվությունը կարող է պրոյեկտվել ժողովրդի իշխանության վրա, իսկ Ամուլսարի հարցում պատասխանատուն միայն իշխանությունն է։
Ի՞նչ է փոխվել։

Ինչո՞ւ «Ֆեյսբուքը» չի կարող խոսել Ամուլսարի մասին, երբ նույն «Ֆեյսբուքը» արել է հեղափոխություն և դրանից հետո մոբիլիզացվել է իշխանությանը պետք եղած դեպքում։
Ի՞նչ է փոխվել։

Ինչո՞ւ են իշխանության ներկայացուցիչներին տհաճ դարձել ֆեյսբուքյան քննադատությունները, ագրեսիվությունը, հայհոյանքները։ Չէ որ դա ձեզ այնքան դուր է գալիս, երբ անում էին կամ անում են մեր նկատմամբ։
Ի՞նչ է փոխվել …»,- գրել է Սամսոնյանը:

https://www.facebook.com/photo.php?fbid=2398241293600046&set=a.434647609959434&type=3&theater

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

14:25 22.11.2024

Ստեղծվում են նպաստավոր պայմաններ՝ դպրոցների կառուցման ծրագրերը ժամանակին իրականացնելու համար

300 դպրոց կառուցելու, հիմնանորոգելու կամ վերակառուցելու ծրագրի շրջանակում շինարարական աշխատանքների ժամանակին իրագործման համար ստեղծվում են նպաստավոր պայմաններ։ Այս մասին հայտնում է ՀՀ քաղաքաշինության կոմիտեն։ ՀՀ կառավարության հոկտեմբերի 31-ի 1716-Ա որոշմամբ՝ շինարարության կապալառու կազմակերպություններին ընձեռվում է հնարավորություն մինչև շինարարության թույտվության ստացումը շինարարական հրապարակում պահեստավորել նախնական աշխատանքների համար անհրաժեշտ շինանյութը՝ դրա դիմաց պատվիրատուից ստանալով վճարում։ Մանրամասներ Հնարավորությունը […] ...

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

14:19 22.11.2024

Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից

ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Արմենուհի Հարությունյանն ազատվել է արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից։ «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Արդարադատության նախարարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արմենուհի Հարությունյանին ազատել զբաղեցրած պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում: ...

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է. Մխիթարյան

14:17 22.11.2024

Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է. Մխիթարյան

Միլանի «Ինտերի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը խոսել է Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալու մասին։ «Այն ժամանակ բոլորը վստահ էին, որ «Մանչեսթեր Սիթին» 4 գոլ է խփելու, բայց մենք լավ հանդիպում անցկացրինք ու արժանի էինք ոչ-ոքիի, նույնիսկ` հաղթանակի։ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ վերադառնալը երազանք է, թեև այժմ ճանապարհն ավելի երկար է, քան այն ժամանակ էր, բայց մենք հավատում ենք […] ...

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած

14:10 22.11.2024

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած

Սուսաննա Բունիաթյանը որոնվում է որպես անհետ կորած: Նրա գտնվելու մասին տեղեկություններ ունեցողներին Ոստիկանությունը խնդրում է դիմել մոտակա բաժին կամ զանգահարել 1-02։ ...

Հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ կնքված հուշագիրը նոր խթան կտա գործարար կապերին

14:03 22.11.2024

Հայ-չինական զարգացման բարեկամական կենտրոնի հետ կնքված հուշագիրը նոր խթան կտա գործարար կապերին

Միջազգային գործարար կապերի աջակցման խորհուրդը երկար տարիներ իրականացնում է ամերիկյան, ասիական շուկաներում միջազգային ցուցահանդեսներ, համաժողովներ՝ հայաստանյան գործարարների համար ստեղծելով լայն հնարավորություններ։ Խորհուրդն այս տարի արդեն 2-րդ անգամ է այցելել Չինաստան: Այս անգամ Շանհայում կայացել է «Չինաստան․ միջազգային ներմուծում» խոշոր ցուցահանդեսը: Արդյունքներն ամփոփող ասուլիսով է հանդես եկել խորհրդի նախագահ Մարիամ Մանուկյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ. Դանա Ուայթը՝ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու լուրերի մասին

13:57 22.11.2024

Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ. Դանա Ուայթը՝ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու լուրերի մասին

UFC-ի նախագահ Դանա Ուայթը մեկնաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմում ընդգրկվելու մասին լուրերը: «Ես զբաղվում եմ մենամարտեր կազմակերպելով, իսկ դա դաժան բիզնես է: Այս ոլորտում մարդիկ հաճախ են վիճում և ատում իրար, սակայն դա ավելի կեղտոտ բան չէ, քան քաղաքականությունը: Չեմ ցանկանում ոչ մի կերպ կապված լինել քաղաքականության հետ»,- 55-ամյա Ուայթի խոսքերը մեջբերում […] ...

BACK_TO_TOP